Գազային լազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազային լազերային սարք

Գազային լազեր, լազեր, որում որպես ակտիվ միջավայր օգտագործվում է գազային վիճակում գտնվող նյութ (ի տարբերություն պինդ մարմնային լազերների, որոնցում որպես ակտիվ միջավայր օգտագործվում են պինդ մարմիններ և բյուրեղային լազերների, որտեղ օգտագործվում են հեղուկներ)։

Գազային լազերների տեսակներից են գազադինամիկ լազերները, քիմիական գազային լազերները և հեքսիմերային լազերները։

Գազային լազերների առավելություններից են ներկառուցվածքի և հզոր լազերների շահագործման թեթևությունը, ինչով էլ բացատրվում է նրանց լայն կիրառությունն արդյունաբերության մեջ։

Սարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածխածնի երկօքսիդային գազային լազեր

Էլեկտրական մղմամբ գազային լազերը բաղկացած է գազանման բանող մարմնով լցված հերմետիկ խողովակից և օպտիկական ռեզոնատորի էլեմենտներից։

Դեպի ակտիվ միջավայր էներգիայի մղումը կատարվում է գազում էլեկտրական արտահոսքի օգնությամբ, ինչն ամենից հաճախ կատարվում է խողովակի էկելտրոդների օգտագործմամբ։

Էլեկտրոնները, բախվելով գազի ատոմների հետ, գրգռում են վերջիններիս, ինչն էլ հանգեցնում է ֆոտոնների ճառագայթման։ Ստիպողական ճառագայթման շնորհիվ լուսային ալիքները ուժեղանում են, անցնելով գազային պլազմայով։ Օպտիկական ռեզոնատորը (զուգահեռ տեղադրված 2 հայելիներ) առաջացնում է ճառագայթման գերադասելի ուղղություն։ Ֆոտոնների հոսքի մի մասը կիսաթափանց հայելիներից մեկով դուրս է գալիս լազերից։ Մյուս մասն անդրադառնում է ստիպողական ճառագայթման պահպանման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազային լազերի ստեղծողն ամերիկացի ֆիզիկոս Ալի Ջավանն էր, ով համագործակցում էր Ու. Բեննեթի և Դ. Էրրիոտի հետ։ Գազային լազերն առաջին անընդհատ լազերն էր, որը օգտագործվում էր հեռահաղորդակցության մեջ մանրաթելային օպտիկայի հետ։

Գազային լազերները հոլոգրաֆիան ավելի գործնական ու կիրառելի դարձրեցին։

Գազային լազերները օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազային լազեր» հոդվածին։