Գազախի շրջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գազախի շրջան ադրբ.՝ Qazax rayonu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Մտնում է | Ադրբեջան |
Ներառում է | 22 մունիցիպալիտետ |
Վարչկենտրոն | Գազախ |
ԲԾՄ | 396 մետր |
Բնակչություն (2005) | 85 569 |
Տարածք | 701 |
![]() | |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | AZ-QAZ |
Հեռախոսային կոդ | 279 |
Փոստային ինդեքսներ | 3500 |
Ավտոմոբիլային կոդ | 35 |
qazax.az | |
Գազախի շրջան (ադրբ.՝ Qazax rayonu), շրջան ներկայիս Ադրբեջանական Հանրապետության արևմտյան մասում։ Վարչական կենտրոնը Գազախ (նախկին Ղազախ) քաղաքն է։
Այժմ Գազախի, ինչպես նաև հարևան Աղստևի շրջանները բնակեցված են ղարափափաղների ցեղախմբով, որոնք այժմ համարվում են ադրբեջանցիների ենթախումբ[1]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Գազախի շրջանը կազմում է պատմական Մեծ Հայքի Ուտիք աշխարհի արևմտյան մասը, իսկ այսօրյա Գազախ քաղաքը պատմական հայկական Խաղխաղ քաղաքն է։ Ժամանակին այդ քաղաքում կար մի քանի հայկական եկեղեցի, որոնք այժմ կամ լիովին, կամ մասամբ ավերված են ադրբեջանցիների կողմից։ Միջին դարերում (10-11-րդ դարեր) Գազախի շրջանի տարածքը մաս էր կազմում հայոց Վահրամյանների Գագի իշխանության մասը։ Գազախի շրջանում կիսաավերված վիճակում պահպանվել են իշխանանիստ Գագ ամրոցի ավերակները Գագա Սուրբ Սարգիս վանքով (ադրբեջանցիները այն կեղծում և ներկայացնում են իբրև "աղվանական" հուշարձան, թեև 10-11-րդ դարերում Ալբանիա-Աղվանքը վաղուց ավարտել էր իր գոյությունը), Գավազան (Գավարծին) բերդը, բազմաթիվ խաչքարեր և այլ հայկական հուշարձաններ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից գործում է Կողթի ցեմենտի գործարանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մամեդլի Ա, Սոլովյովա Լ.Տ., Ադրբեջանցիներ (Азербайджанцы), Մոսկվա, «Նաուկա», էջ 27 — 708 էջ, ISBN 978-5-02-040007-8։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը Արխիվացված 2010-08-23 Wayback Machine
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազախի շրջան» հոդվածին։ |
|