Գաե Աուլենտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաե Աուլենտի
իտալ.՝ Gae Aulenti
Gae Aulenti.jpg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1927(1927-12-04)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՊալացոլո դելլո Ստելլա, Ուդինե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[7][8]
Մահացել էհոկտեմբերի 31, 2012(2012-10-31)[8][1] (84 տարեկանում)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[7][8]
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՕրսե թանգարան
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Կայսերական մրցանակ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և Gold Medal for Italian Architecture?
Gae Aulenti Վիքիպահեստում

Գաե Աուլենտի(իտալ.՝ Gae Aulenti, իսկական անուն՝ Գաետանե Աուլենտի (իտալ.՝ Gaetane Aulenti, դեկտեմբերի 4, 1927(1927-12-04)[1][2][3][4][5][6], Պալացոլո դելլո Ստելլա, Ուդինե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[7][8] - հոկտեմբերի 31, 2012(2012-10-31)[8][1], Միլան, Իտալիա[7][8]), իտալացի ճարտարապետ և դիզայներ, վերակառուցման թանգարանների աշխարհով հայտնի մի շարք գործերի հեղինակ:

Աուլենտին հայտնի է մի շարք նախագծերի մասնակցությամբ, ինչպես Փարիզի Արվեստի ազգային թանգարան Օրսե թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, վենետիկյան Պալացցո Գրասսին, Սան-Ֆրանցիսկոյի Ասիական արվեստի թանգարանը, Բարսելոնայի Կատալոնիայի արվեստի ազգային թանգարանը, Պալացցո Պուբլիկոն Սան-Մարինոյում: Աշխատել է Միլանում Կադրոնի վերակառուցման նախագծին: Հռոմում զբաղվել է Քուիրինալյան պալատի պապական ախոռների վերակառուցմամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը ստացել է Միլանի պոլիտեխի ճարտարապետական ֆակուլտետում (1959 թվական): Հետագայում աշխատել է իրև դիզայներ-գծանկարիչ աշխատել է ճարտարագիտության և դիզայնի «Casabella Continuita» և «Lotus International» ամսագրերում: Իր իրև ճարտարապետ դառնալուն նախ ազդել է նեոռեալիզը և հետագայում նեոնբերտի կոչվող իտալական շարժումը (առավե ցայտուն օրինակներ են Միլանի Վելասկոյի ամրոցը և Թուրինի ԲԲՊՌ ամրոցը):

Նա ակտիվ զբաղվել է ուսուցչությամբ և հասարակական գործունեությամբ, 1960-1962 թվականներին ուսուցանել է վենետիկյան ճարտարագիտական դպրոցում և 1964-1967 թվականներին Միլանի ճարտարագիտական դպրոցում, լեկցիաներ է կարդացել վենետիկյան համալսարանի ամբիոնում: Այդ ընթացքումաշխատել է «La Rinascente» հնրախանութի դիզայնի վրա, իսկ հետո «Zanotta» դիզայներական ընկերությունում ստեղծել է հեռխոսի դիզայն, որտեղ նա ստեղծել է այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպես չժանգոտող պողպատից «April» աթոռը և «Sanmarco» սեղանը՝ պատրաստված հայելային ապակուց: Հետագայում դարձել է Արդյունաերական դիայնի խմբավորման փոխտնօրեն:

1966 թվականին դարձել է «Olivetti» ընկերության գործընկերը, որի համար ստեղծել է սրահների մի քանի դիզայններ (մասնավորապես Olivetti Shop-ը (Ֆրանսիա, Փարիզ, 1966 թվական)): 1966 թվականին սկսել է համագործակցել «Fiat» ընկերության հետ, որի համար մշակել է ինստալլյացիաների, ստենդների և ցուցադրական սրահների դիզայն: Սրանց թվում էին Ցյուրիխի ցուցադրական սրահները (Շվեյցարիա, 1966-1970 թվականներ), Բրյուսելում (Բելգիա, 1970 թվական), Թուրինում (Իտալիա, 1970 թվական):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Լեգեոնի պատվավոր շքանշանի ասպետ: Նաև պարգևատրվել է Իտալիայի և այլ երկրների կառավարական մի շարք բարձր մրցանակներով, բազմաթիվ պարգևներով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Ory P. (unspecified title) — P. 83.
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118848364 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Ory P. Dictionnaire des étrangers qui ont fait la France / P. Ory, M. Blanc-Chaléard — P. 83. — 992 p. — ISBN 978-2-221-11316-5