Գաետանո Դ'Ագոստինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գաետանո Դ'Ագոստինո
Gaetano D'Agostino.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1982(1982-06-03)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Պալերմո, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ

Գաետանո Դ'Ագոստինո (իտալ.՝ Gaetano D'Agostino, հունիսի 3, 1982(1982-06-03)[1], Պալերմո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշպան և մարզիչ: «Ալեսսանդրիա» ակումբի գլխավոր մարզիչն է:

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ'Ագոստինոն սկսել է ֆուտբոլով զբաղվել իր հայրենի քաղաքի «Պալերմո» ֆուտբոլային դպրոցում: Այն բանից հետո, երբ նա խաղաշրջաներից մեկում 100-ից ավելի գնդակ է խփել, նրան ուշադրություն են դարձրել «Ռոմա» ֆուտբոլային ակումբի սկաուտները, և 16 տարեկանում նա հայտնվել է ակումբի դպրոցում[2]: Ե՛վ Զեմանի և Կապելոյի օրոք նա հաճախ մասնակցել է հիմնական կազմի մարզումներին[3]: Սերիա A-յում իր դեբյուտն է նշել 2000 թվականին «Բրեշիա» ակուբի դեմ խաղում: Այդ սեզոնին «Ռոման» դարձել է Իտալիայի չեմպիոն, և Գաետանոն, որը բացի «Բրեշիայի» դեմ խաղից ուրիշ ոչ մի խաղի չէր մասնակցել, դառնում է չեմպոնական կազմի մաս[2]: Սակայն նա չի կարողանում ամրանալ խմբում, և խաղացողի իրավունքների 50 տոկոսը փոխանցվում է «Բարի» ֆուտբոլային ակումբին` դառնալով Անտոնիո Կասսանոյի վերաբերյալ գործարքի մի մաս: «Բարի»-ում Դ'ագոստինոն 2 խաղաշրջանի ընթացքում անցկացրել է 70 խաղ: Ակումբն այդ ժամանակ համարվում էր B սերիայի միջին խաղացող:

Գաետանոն պարբերաբար միացել է Իտալիայի ֆուտբոլի ազգային տարբեր տարիքային հավաքականներին: Իտալիայի երատասարդական հավաքականի կազմում հաղթել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը:

2003 թվականի վերադարձել է «Ռոմա»` 2003-2004 խաղաշրջանի վերջում հաճախ հայտնվելով դաշտում: Սակայն այս անգամ էլ չի կարողացել հիմնավորվել հռոմեացիների մոտ և վաճառվել է «Մեսսինա» ակումբին, որը վերադարձել էր A սերիա: «Անկեղծ ասած` մտածում էի, որ ինձ կհաջողվի ամրանալ «Ռոմայում»», հայտարարել է նա տեղափոխումից հետո[3]: Դ'Ագոստինոն իրեն լավ էր դրսևորում սիցիլացիների կազմում` մասնակցելով 42 խաղի և խփելով 5 գոլ:

2006 թվականի ամռանը խաղացողը տեղափոխվում է «Ուդինեզե» ակումբ: Գաետանոն ամրանում է ակումբի հիմնական կազմում, իսկ Գյոկհան Ինլերի գալուց հետո կարողանում է նրա հետ լավ կապ ստեղծել կիսապաշտպանությունում[3]: Գաետանոյի տաղանդը վերջնականապես բացահայտվում է 2008/09 խաղաշրջանում, որի ընթացքում նա խաղացել է 36 խաղ և ցուցադրել է իր համար բարձր արդունավետություն` խփելով 11 գնդակ[2]: «Ուդինեզեում» խաղացել է կիսապաշտպանի դիրքում և համարվում է ազատ հարվածների կատարող[3]: 2007/08 խաղաշրջանում դառնում է A սերիայի առաջնորդ` ըստ արդյունավետ փոխանցումների կատարման արդյունքի[3]:

2008 թվականի դեկտեմբերին Գաետանոն կարող էր հայտնվել Ռուբին ակումբում[4], իսկ 2009 թվականի ամռանը մոտ էր «Յուվենտուս»[5] կամ Ռեալ Մադրիդ[6] ֆուտբոլային ակումբներում հայտնվելուն, սակայն երկու ակումբներն էլ «Ուդինեզե» ակումբի պահանջած գումարը չափազանց շատ են համարում և նրա փոխարեն ձեռք են բերում ուրիշ ֆուտբոլիստներ. «Յուվենտուսը» գնում է Ֆելիպե Մելոյին, իսկ Ռեալը` Խավի Ալոնսոյին[2]: Ավելի ուշ Ագոստինոն հայտարարում է, որ չի ափսոսում իր չկայացած տեղափոխումների համար. «Ես չեմ զղջում, որ մնացի «Ուդինեզեում»: Այստեղ իմ տունն է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում և իմ խղճի առաջ մաքուր եմ»[7]:

2010 թվականի հունիսի 7-ին Դ'Ագոստինոն լքում է «Ուդինեզե» ֆուտբոլային ակումբը` տեղափոխվելով «Ֆիորենտինա», որը գնել էր ֆուտբոլիստի իրավունքների կեսը[8]: Ակումբի կազմում իր վերջին խաղաշրջանում նա խաղացել է 20 խաղ և խփել է 1 գոլ:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Դ'Ագոստինոն Իտալիայի երիտասարդական հավաքականում դառնում է Եվրոպայի չեմպիոն: 2008 թվականին նոյեմբերի 18-ին Մարչելո Լիպին Դ'Ագեստինոյին հրավիրում է մասնակցելու Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին, սակայն ֆուտբոլիստը չի հայտնվում դաշտում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմա

Իտալիայի երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի առաջնություն: 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Explosion of Gaetano D’Agostino» (անգլերեն)։ The Offside։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-16 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Денис Орлов։ «Вперед, Даго!»։ Sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-16 
  4. ««Рубин» замахнулся на Гаэтано Д'Агостино»։ Росбалт։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2009-10-16 
  5. ««Ювентус» близок к завершению переговоров по Д’Агостино»։ futbol-1960.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-16 
  6. «Гаэтано Д’Агостино: «Все игроки мечтают выступать за «Реал»»։ Sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-16 
  7. «Д’Агостино: «Не жалею, что остался в «Удинезе»»։ Евро-футбол։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2009-10-16 
  8. ««Фиорентина» объявила о приобретении д’Агостино»։ Чемпионат.ру։ 7 июня 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-10-ին։ Վերցված է 2010-06-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]