Գադանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադանի
Գադանի
گڈانی
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՇրջանԲելուջիստան
Բնակչություն10 000 մարդ
Հեռախոսային կոդ+5
Գադանի (Պակիստան)##
Գադանի (Պակիստան)

Գադանի (ուրդու՝ گڈانی‎), Լասբելայի շրջանում ափամերձ քաղաք։ Գտնվում է Արաբական ծովի Բելուջիստանի հարավային կողմում։ Այն նաև Հուբ Թեսիլի Միավորված խորհուրդն է[1] և Կարաչիից ընդամենը 1 ժամվա ճանապարհ է։ Գադանիի բնակչությունը 2005 թվականի մարդահամարով կազմում է 10000 մարդ։ Բնակչության 97%-ից ավելին դավանում է իսլամ, ունի հինդուիզմի փոքրիկ համայնք։ Բնակչության մեծամասնությունը խոսում է բալոչերեն, կա նաև սինդերենով խոսող փոքրամասնություն։ Նրանք պատկանում են Սանգուր, Քուրդ, Մուհամմադ Հասնի և Բեզինջո ցեղերին։

Գադանիին կից՝ փոքրիկ ափերին մոտ, հայտնաբերվել են շատ նախապատմական վայրեր։ Դրանք բնութագրվում են նավատորմից մնացած բեկորների կույտերով և մանգլենու խեցիներով, որոնց թվում կան կայծքարային և հասպիսային գործիքներ։ Այս աղբակույտերից ստացված առաջին ռադիոածխածնային թվագրումը ցույց է տալիս, որ դրանք հանդիսանում են Գադանիի ափին մ.թ.ա. ինչպես 5-րդ, այնպես էլ 7-րդ հազարամյակներում ապրած մարդկանց գործունեության արդյունքը։

Գադանիի էներգետիկ նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադանիի էներգետիկ նախագիծը (հայտնի նաև Պակիստանի էներգետիկ այգի) իրենից ներկայացնում էր Գադանիի, Բելուջիստանի և Պակիստանի էներգետիկ համալիր՝ չին-պակիստանական տնտեսական միջանցքի շրջանակներում[2]։ 2013 թվականի օգոստոսին Պակիստանի կառավարությունը հայտարարեց 6600 ՄՎ հզորությամբ քարածխի 10 գործարանների ստեղծման մասին, որոնք տեխնիկական և ֆինանսական օգնություն ստանալու էին հիմնականում Չինաստանից։ Չինաստանը պարտք է տրամադրում, որպեզի նախագծի արժողության 85%-ը փակի, մինչ ֆինանսի մնացած մասը կարգավորելու էր Պակիստանի կառավարությունը։ Նախագիծն ընդհանուր արժեր 144.6 միլիարդ պակիստանական ռուփի[3]։

10×660 ՄՎ քարածխային էներգետիկ գործարանները Գադանիի էներգետիկ այգում կկառուցվեն, մինչ չինացիները համաձայնվել են ներդրում անել 6 նախագծերում, 2-ը կառուցելու է Դուբայի «ANC» կազմակերպությունը և մեկը նախաձեռնել էր Պակիստանի կառավարությունը[4]։

Թուրքիայի «The Ciner Group» կազմակերպությունը համաձայնվել է անհապաղ սկսել աշխատել Գադանիի 660 ՄՎ հզորությամբ քարածխային գործարանի վրա[5]։

Գադանիի նավ ուտիլիզացնող պահետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխսրհի երրորդ ամենամեծ նավ ուտիլիզացնող գործարանը՝ Գադանիի նավ կոտրող գործարանը Գադանիում:

Գադանիի նավ ուտիլիզացնող գործարանը աշխարհում երրորդ ամենամեծ նավի թափոններ օգտագործող գործարանն է, որը գտնվում է Գադանիի 10 կմ (6.2 մղոն) երկարությամբ ափի վրա։ Գործարանը բաղկացած է նավ ջարդող 132 սարքավորումներից[6]։ Այն գտնվում է Պակիստանի ամենամեծ քաղաք Կարաչիից մոտ 40 կմ (25 մղոն) հյուսիս-արևմուտք[7]։

1980-ականներին Գադանին ամենամեծ նավ ուտիլիզացնող գործարանն էր աշխարհում, որն ուներ 30 000 աշխատող։ Ինչևէ, մրցակցությունը Ալանգում, Հնդկաստանում, Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքում ավելի նոր հարմարանքների հետ հանգեցրեց արտադրության ծավալի զգալի նվազման, և այժմ Գադանին արտադրում է իր 1980-ականների արտադրածավալի մեկ հինգերորդ մասը։ Վերջերս մետաղի ջարդոնի հարկերի նվազումը հանգեցրեց Գադանիի գործարանի վերագործարկմանը։ Այժմ ունի 6000 աշխատող։

Տարեկան մեկ միլիոն տոննայից ավելի պողպատ է վերամշակվում և մեծ մասը վաճառվում է ներքին շուկայում։ 2009-2010 ֆինանսական տարիներին ռեկորդային 107 նավեր՝ 852,052 տոննա տարողությամբ, Գադանիում կոտրվել են, մինչ 2008-2009 ֆինանսական տարիներին 778.598 տոննա տարողությամբ 86 նավեր բաժանվել են մասերի։

Այժմ այն ունակ է տարեկան ցանկացած չափի՝ մինչև 125 նավ կոտրելու՝ ներառյալ 1 000 000 տոննա տարողությամբ սուպերտանկեռներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tehsils & Unions in the District of Lasbella - Government of Pakistan
  2. https://tribune.com.pk/story/843615/gadani-power-project-suspended/
  3. «CDWP clears 6,600 MW Pakistan Park Project costing Rs144.6b - The Express Tribune». 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Turkish company agrees to build 660MW power plant in Gaddani - The Express Tribune». 2014 թ․ փետրվարի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  6. "Record 107 ships dismantled at Gaddani" by Parvaiz Ishfaq Rana, Dawn, 29 June 2010 (http://archives.dawn.com/archives/business/2010-06-29.html(չաշխատող հղում))
  7. http://distancebetween.info/karachi/gaddani

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]