Գագիկ Հովումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Հովումյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Գագիկ Գեղամի Հովումյան
Ծնվել է դեկտեմբերի 4, 1929 (90 տարեկան)
Ծննդավայր Երևան
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ-մեխանիկոս
Գործունեության տարիներ 1952 թվականից
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Գագիկ Գեղամի Հովումյան (1929, դեկտեմբերի 4, Երևան), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-1955 թվականներին աշխատել է Նովոկրամատորսկի (Ուկրաինա) մեքենաշինական գործարանում, 1955 թվականից՝ Մոսկվայի Ծանր մեքենաշինության կենտրոնական ԳՀԻ-ում, 1964 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են հանքարդյունահանող արդյունաբերության մեջ օգտագործվող խոշոր ատամնավոր փոխանցիչների և ռեդուկտորների տեխնոլոգիաների մշակմանն ու արտադրության յուրացմանը, գլոցման սարքավորումներին, նավերի և մայրուղային լոկոմոտիվների արագությունների փոխանցիչներին։

Մշակել է խոշորամոդուլ փոխանցիչների (այդ թվում՝ կոփածո ատամնաանիվներով) սայրային մշակման արտադրողականության և ճշգրտության բարձրացման տեսության հիմունքները։

Համահեղինակ է ատամնաֆրեզման տեղեկատուների[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Производство крупных зубчатых передач. Киев, 1961 (համահեղինակ).
  • Повышение производительности качества чистового зубонарезания, М., 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Гагик Овумян - Справочник зубореза

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]