Գագիկ Կարապետյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
Գագիկ Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1957(1957-12-02) (66 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունբժիշկ և բանաստեղծ

Գագիկ Ռաֆիկի Կարապետյան (դեկտեմբերի 2, 1957(1957-12-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոթերապևտ, մանուալիստ։ ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ ՀՀ ժողովրդական (ստեղծագործող) ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Կարապետյանը ծնվել է 1957 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի)։ Սովորել է Մոսկվայի ԽՍՀՄ ՄԳԱ ֆիզիոլոգիայի և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում։ Վերապատրաստվել է Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտում։

Կարապետյանն աշխատանքային գործունեություն է ծավալել Մոսկվայում, Ստամբուլում, Փարիզում, Մեխիկոյում, Դուբայում, Լոս Անջելեսում, ինչպես նաև աշխատանքային այցերով եղել տարբեր երկրներում[1][2]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է հարյուրից ավելի գիտական աշխատությունների, երեք հազար ռադիոհեռուստատեսային հաղորդումների, երկու գեղարվեստական գրքերի։ Կարապետյանի «Դժոխք» պոեմը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ պոեմն ընդգրկվել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»[3]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեր և խռովք
  • Դժոխք
  • Հանդիպում
  • Գուգոն[4]

Էքսպրոմտ` նվիրված Գագիկ Կարապետյանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողնաշարը ջարդված ազգի մեծ փրկիչ է Գագիկը,
Գոտկատեղից ներքև խփված ազգի խիղճ է Գագիկը,
Մեր վիզը ծուռ ժողովրդի վիզն է ուղղում իր ձեռքով,
Ծնկի եկած ազգի համար` ամեն ինչ է Գագիկը։
Դժոխք տեսած Գյումրեցի է` ցավեր ունի իր ներսում,
Բայց շատերի ցավն է հանում` կատարելով նուրբ մերսում,
Գիտնական է, բանաստեղծ է, հումորով է նա խոսում,
Մեր ջղային ազգի համար` բուժող լիճ է Գագիկը։
Նախանձում եմ ես Գագիկին` մտքով ջինջ է Գագիկը,
Նա գերել է կանանց հոգին` հմայիչ է Գագիկը…
Արամայիս Սահակյան

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չիժևսկու մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գագիկ Կարապետյան, կենսագրություն
  2. «Գագիկ Ռաֆիկի Կարապետյան, Ֆիզիոթերապևտ-մանուալիստ». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. ԴԺՈԽՔ
  4. Գուգոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]