Գագիկ Դավթյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Դավթյան
Ծնվել է1910
ԾննդավայրԴիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Գագիկ Գաբրիելի Դավթյան (1910, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Դավթյանը ծնվել է 1910 թվականին, Դիլիջան քաղաքում։ Դեռ պատանեկության տարիներից գրել է բանաստեղծություններ, տպագրվել հանրապետական և շրջանային թերթերում։ Իջևանի գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց հետո ավարտել է նաև Դիլիջանի մանկավարժական տեխնիկումը և դարձել ուսուցիչ։ Եղել է Իջևանի Սարի գյուղի դպրոցի վարիչը։ Մանկավարժական աշխատանքը շարունակել է Սանահինում, ապա վերադարձել հայրենի քաղաք Դիլիջան և աշխատել տարբեր դպրոցներում[1]։

1941 թվականին Դավթյանը մեկնել է գործող բանակ։ Նրա մարտական ուղին հասել է մինչև Վիեննա։ Այդ ճանապարհին մի քանի անգամ վիրավորվել է և ապաքինվելուց հետո նորից շարունակել կռվել թշնամու դեմ։ Ռազմաճակատում, 1944 թվականին, Դավթյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար» և այլ մեդալներով[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի ավարտից հետո Դավթյանը զորացրվել է բանակից, վերադարձել է հայրենի քաղաք և շարունակել մանկավարժական աշխատանքը։ 1946 թվականին Դավթյանը ղեկավարել է Դիլիջանի նորաբաց երաժշտական դպրոցը։ 1948 թվականից սկսած մինչև 1970 թվականն աշխատել է Դիլիջանի հանրակրթական դպրոցներում, դասավանդում ռազմագիտություն, աշխատանքի ուսուցում, իսկ ցածր դասարաններում՝ նաև մայրենի լեզու և գրականություն։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց Դավթյանը բազմամյա գործունեություն է ծավալել նաև թատրոնում՝ դառնալով արվեստի երկրպագու և անխոնջ մշակ։ Հետագայում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նրա ղեկավարությամբ թատրոնի կոլեկտիվը մասնակցել է մի շարք փառատոների և գրավել մրցանակային տեղեր, իսկ ինքը նվաճել է դափնեկրի կոչում և արժանացել արծաթե մեդալի[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]