Գագիկ Գևորգյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Գևորգյան (այլ կիրառումներ)
Գագիկ Գևորգյան
պետական գործիչ
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
16 հունվարի 2002 - 19 հունվարի 2016
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Վաչե Քալաշյան
 
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր փետրվարի 19, 1960(1960-02-19) (64 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Գագիկ Արամայիսի Գևորգյան (փետրվարի 19, 1960(1960-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ (2002-2016)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979-1981 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1986 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջանային կոմիտեի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար։
  • 1990-2002 թթ. - աշխատել է Հայպետշինի «Պրոգրես» միավորումում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա՝ Շենգավիթի սննդառի փոխտնօրեն, այնուհետև՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության առաջատար մասնագետ, ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ։
  • 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով։
  • 2004 թ. հունվարի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
  • 2010 թ. հունվարի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
Գագիկ Գևորգյան

15 հունվարի 2002 - 19 հունվարի 2016
Հաջորդող
Վաչե Քալաշյան