Գագիկ Բեգլարյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Բեգլարյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1946(1946-12-22) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ
ԱշխատավայրԸնտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի տնօրեն
ԾնողներԱրտաշես Բեգլարյան
Զբաղեցրած պաշտոններԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Գագիկ Արտաշեսի Բեգլարյան (դեկտեմբերի 22, 1946(1946-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1997)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1999)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։

ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Արտաշես Բեգլարյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1973-1993 թվականներին աշխատել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ-ում, 1992 թվականից՝ փոխտնօրեն։ 1993-1995 թվականներին եղել է Երևանի № 2 կլինիկայի ծննդատան գլխավոր բժիշկ, 1993-1996 թվականներին Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, 1995 թվականին եղել է Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության համալսարանական կենտրոնի տնօրեն, 2000 թվականից՝ միաժամանակ՝ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, 1995-1997 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոռեկտոր, 1997-1999 թվականներին եղել է ՀՀ առողջապահության փոխնախարար[1]։ 1999 թվականից ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի անդամ, 2001 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիաների անդամ, 2001 թվականից՝ ՀՀ գինեկոլոգների, ներզատաբանների ընկերակցության պատվավոր անդամ։ 2000 թվականից ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչն է[2]։

Աշխատանքները վերաբերում են կանանց սեռական խանգարումների, արգանդի լորձաթաղանթի և պարանոցի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Առողջապահության գերազանցիկ, 1976
  • Հայկական ԽՍՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի պատվոգիր, 1979
  • Անդրկովկասի հանրապետությունների Երիտասարդ գիտնականների խորհրդի առաջին կոնֆերանսի պատվոգիր, 1982
  • Հայաստանի Առողջապահության նախարարության Գիտաբժշկական խորհրդի պատվոգիր, 1991
  • Մխիթար Հերացու անվան ոսկե շքանշան, 2000
  • Լոմոնոսովի անվան ոսկե շքանշան, 2002
  • ՀՀ ազգային ժողովի պատվոգիր, 2005
  • Պետրոս Մեծի անվան շքանշան, 2005
  • Վիրխովի անվան արծաթե շքանշան, 2007
  • Գիտության և պրակտիկայի ոսկե խաչ, 2007
  • Սոֆի Տախալովի աստղ, 2007
  • Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կարգի շքանշան և ոսկե մեդալ, 2010
  • Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Урогенитальная инфекция», Е., 2000:
  • «О некоторых актуальных вопросах акушерства и гинекологии», Е., 2003 (համահեղինակ)։
  • Сравнительная оценка различных инструментальных методов диагностики патологических состояний эндометрия: Дис. канд.мед.наук / Бегларян Гагик Арташесович.-М.,1981.-176 с.:ил-Библиогр.:с.148-176

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Գագիկ Արտաշեսի Բեգլարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Գ. Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Բեգլարյան (բժիշկ)» հոդվածին։