Գագիկ Անդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Սուրենի Անդրյան
5 դեկտեմբերի, 1966 - 26 օգոստոսի, 1994
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Նորագյուղ, Ասկերանի շրջան
Մահվան վայր ԼՂՀ Նորագյուղ, Ասկերանի շրջան
Մարտեր/պատերազմներ Արցախյան ազատամարտ


Գագիկ Անդրյան (5 դեկտեմբերի, 1966, Նորագյուղ, Ասկերանի շրջան - 26 օգոստոսի, 1994, Նորագյուղ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Անդրյանը ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ստացել է ավտովարորդի մասնագիտություն։ Զինվորական ծառայությունն անցել է Գերմանիայում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտում, աշխատանքի անցել ավտոբազայում որպես վարորդ։ Երբ սկսվել է ղարաբաղյան շարժումը, աշխատում էր ՆԳ Ասկերանի շրջանային բաժնում։ Սպանվել է 1994 թ. օգոստոսի 26-ին Նորագյուղում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է հայրենի Նորագյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]