Գագարինի զառիվայր փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագարինի զառիվայր փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն400 մետր
Անվանվել էՅուրի Գագարին
Փոստային ինդեքս298600

Գագարինի զառիվայր փողոց (ռուս.՝ Гагаринский спуск), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս Յուրի Ալեքսեևիչ Գագարինի (1934-1968) պատվին։ Սկիզբ է առնում Պարկովի անցուղուց և զառիվայր իջնելով հասնում մինչև Սև ծովի ափ։ Երկարությունը 400 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Գագարինի զառիվայր փողոցը սկսվում է Պարկովի անցուղուց և Ծովափնյա զբոսայգու մոտով զառիվայր իջնելով հասնում մինչև Սև ծովի ափ։ Բարձրությունների տարբերությունը փողոցի վերին և ստորին կետերի միջև 45 մետր է։ Երկարությունը 400 մետր է։ Փողոցում կա համարակալված 3 շինություն` թիվ 5, 7 և 16 տները։

Գագարինի զառիվայր փողոցի փոստային դասիչն է՝ 298600։

Փողոցն անվանվել է ԽՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի Յուրի Ալեքսեևիչ Գագարինի (1934-1968) պատվին։ 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, որը թռիչք է իրականացրել դեպի տիեզերական բաց տարածություն[2][3]։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք կատարեց Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Большая российская энциклопедия»: в 30-ти тт. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 6. Восьмеричный путь — Германцы. — М.: «Большая российская энциклопедия», 2006. — 767 с.
  3. «Yuri Gagarin: First Man in Space» (անգլերեն). Сайт НАСА. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  4. ГАГА́РИН Юрий Алек­сее­вич / А. П. Александров // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 237. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  5. «День космонавтики в России». Վերցված է 2019 Ապրիլ 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]