Գաբրիել Վահանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Վահանյան
ֆր.՝ Gabriel Vahanian
Դիմանկար
Ծնվել էհունվարի 24, 1927(1927-01-24)
ԾննդավայրՄարսել
Մահացել էօգոստոսի 30, 2012(2012-08-30)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՍտրասբուրգ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Կրոնբողոքականություն
ԿրթությունՏիեր լիցեյ
Մասնագիտությունաստվածաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍիրաքյուսի համալսարան և Մարկ Բլոխ համալսարան

Գաբրիել Անտուան Վահանյան (ֆր.՝ Gabriel Antoine Vahanian, հունվարի 24, 1927(1927-01-24), Մարսել - օգոստոսի 30, 2012(2012-08-30)[1], Ստրասբուրգ[2] ), ծագումով հայ ֆրանս-ամերիկյան[3] բողոքական աստվածաբան։ «Աշխարհիկ աստվածաբանության» չափավոր ներկայացուցիչ, որը ակադեմիական շրջանակներում հիշվել է 1960-ականներին «Աստծո մահվան աստվածաբանության» վերաբերյալ իր նորարարական աշխատությամբ։ Նա 26 տարի դասավանդել է ԱՄՆ-ում՝ մինչև իր կարիերան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ավարտելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Վահանյանը ծնվել է Մարսելում՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում[2]։ 1945 թվականին ավարտել է Վալանսի լիցեյը և Փարիզի բողոքական աստվածաբանական ֆակուլտետը։ Բողոքականության և արվեստի վերաբերյալ իր ատենախոսության համար 1950 թվականին Փրինսթոնի աստվածաբանական ճեմարանում ստացել է դոկտորի կոչում, իսկ 1958 թվականին՝ «Բողոքականությունը և արվեստը» թեզի համար՝ փիլիսոփայության դոկտորի կոչում։

26 տարի դասավանդել է Սիրաքյուսի համալսարանում, իսկ 1968 թվականին այնտեղ հիմնադրել է կրոնի ասպիրանտական ծրագիր և եղել է նրա առաջին տնօրենը[4]։ Վահանյանը 1964 թվականին եղել է Ամերիկյան կրոնական ակադեմիայի առաջին տնօրենների խորհրդի հիմնադիրներից մեկը[4]։

1984 թվականին նա տեղափոխվել է Ստրասբուրգի հումանիտար համալսարան՝ Ֆրանսիայում բողոքականության դասախոսների ամենահեղինակավոր համարվող պաշտոններից մեկին[2]։ Իր ակադեմիական կարիերան որպես մշակութային աստվածաբանության պատվավոր պրոֆեսոր ավարտել է Մարկ Բլոկի անվան համալսարանում և նրա իրավահաջորդում՝ Ստրասբուրգի միավորված համալսարանում[4]։ Ողջ կյանքի ընթացքում մնացել է եկեղեցական երիցական և քննադատել է քրիստոնեությունը արդիականացնելու ջանքերը[5]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանյանը կրթվել է Ժան Կալվինի և Կառլ Բարթի բարեփոխական աստվածաբանական ավանդույթներով և թարգմանել է վերջինիս «Եկեղեցու հավատքը» աշխատությունը։ Նրա ֆրանսիացի բողոքական ժամանակակիցներից էր աշխարհիկ աստվածաբան և հասարակական քննադատ Ժակ Էլյուլը։

Նրա առաջին գիրքը՝ «Աստծո մահը. մեր հետքրիստոնեական դարաշրջանի մշակույթը» (1961), Ռուդոլֆ Բուլտմանը համարել է աստվածաբանական քննադատության զարգացման ուղենիշ։ 1960-ական թվականներին շատ դիտորդներ Վահանյանի աստվածաբանական գրությունները, ինչպես նաև Հարվի Քոքսի, Պոլ Վան Բյուրենի, Ուիլյամ Համիլթոնի, Թոմաս Ալտիցերի և Ռուբինշտեյնի աստվածաբանական աշխատությունները սկսեցին դիտարկել որպես «Աստծո մահ» նոր հոսանք քրիստոնեության և հուդայականության մեջ։ Սակայն, ինչպես նշել է պահպանողական ավետարանիչ Ջոն Ուորիկ Մոնտգոմերին, Վահանյանի դիրքորոշումը ճանաչվել է «անհույս պահպանողական քրիստոնեական աթեիզմի կողմնակիցների համար»[6]։

Վահանյանի հայեցակարգը նշում է միայն այն, որ մարդկությունը «քրիստոնեականից» անցել է «հետքրիստոնեական» դարաշրջան, երբ Աստծո՝ որպես այլաշխարհիկ, բարձր էակի ավանդական հասկացությունն ավելորդ է դարձել։ Վահանյանը հասկանում էր «Աստծո մահը» որպես տեղի ունեցող, երբ Աստված վերածվում է մշակութային արտեֆակտի, և մտահոգված էր Աստծո օբյեկտիվացմամբ։

Հետևելով Դիտրիխ Բոնհյոֆերին` Վահանյանը մատնանշում էր, որ քրիստոնեության հիմնական խնդիրը մերձավորի նկատմամբ բարությունն է՝ որպես քրիստոնեական բարոյականության պատվիրանների գործնական իրականացում։

Հայտնի են նաև Վահանյանի «Սպասիր առանց կուռքերի» (1964), «Այլ աստված չկա» (1966), «Աստված և ուտոպիա. եկեղեցին տեխնոլոգիական քաղաքակրթության մեջ» (1977), «Քրիստոնեական ուտոպիա» (1992), «Անանուն Աստված» (2003), «Տիլլիխը և հոգևոր նոր պարադիգմը» և «Աշխարհիկի գովքը» (2008) գրքերը։

Նա տարբեր թեմաներով հոդվածներ է գրել The Nation, The Christian Century, Réforme կամ Foi et Vie, Biblioteca dell'Archivio di filosofia ամսագրերում։ Վահանյանը դասախոսություններ է կարդացել Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում։ 2005 թվականին նա հրավիրվել է որպես հիմնական բանախոս Քրիստոնեական ուսումնասիրությունների ասոցիացիայի ամենամյա համաժողովին «Աշխարհիկ Քրիստոս. Արևելքի և Արևմուտքի կրոնական տեղայնացման դեմ» դասախոսությամբ։ 1945-1971 թվականների նրա անձնական փաստաթղթերը պահվում են Սիրաքյուսի համալսարանի արխիվում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Death of God: The Culture of Our Post-Christian Era (New York: George Braziller, 1961).
  • Wait Without Idols (New York: George Braziller, 1964).
  • No Other God (New York: George Braziller, 1966).
  • God and Utopia: The Church in a Technological Civilization (New York: Seabury Press, 1977). 0-8164-0355-4
  • L'utopie chrétienne (Paris: Desclée de Brouwer, 1992). 2-220-03244-2
  • La foi, une fois pour toutes: meditations kierkegaardiennes (Geneve: Labor et Fides, 1996). 2-8309-0836-8
  • Anonymous God: An Essay on Not Dreading Words (Aurora: Davies, 2002). 1-888570-57-1
  • Tillich and the New Religious Paradigm (Aurora: Davies, 2004). 1-888570-62-8
  • Praise of the Secular (Charlottesville, VA: University of Virginia Press, 2008). 978-0813927039

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Vitello Paul (2012-09-08)։ «Gabriel Vahanian, Professor, Dies at 85; Was Linked to 'Death of God' Movement»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2019-03-29-ին։ Վերցված է 2012-09-09 
  3. Ваханян Габриэль Archived 2019-10-01 at the Wayback Machine. // Протестантизм. Словарь атеиста. Под общ. ред. Л.Н. Митрохина. М., 1990, с. 66.
  4. 4,0 4,1 4,2 Wiggins James B.։ «In Memoriam Gabriel Vahanian (January 24, 1927-August 23, 2012)»։ Syracuse University։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-09 
  5. «Архивированная копия»։ Արխիվացված օրիգինալից 2020-05-22-ին։ Վերցված է 2020-05-16 
  6. John Warwick Montgomery, The Suicide of Christian Theology (Minneapolis: Bethany Fellowship, 1970). 0-87123-521-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]