Գաբրիել Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Հախվերդյան
Ծնվել է1865
Մահացել է1930
Մասնագիտությունռազմական գործիչ

Գաբրիել Հախվերդյան (1865 - 1930), ռուսական կայսերական բանակի հայազգի անվանի գեներալ։ Գաբրիել Հախվերդյանը Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանի ու ռուսական բանակի գնդապետ Գևորգ Հախվերդյանի ավագ եղբայրն է։ Կրոնական պատկանելիությունը՝ Հայ Առաքելական եկեղեցի։

Ծնվել է 1865 թվականի հունիսի 1-ին Սանկտ-Պետերբուրգում։ Գաբրիել Հախվերդյանի հայրը՝ Բարսեղ Հախվերդյանը եղել է ազնվական ու պետական խորհրդական։

Կրթություն է ստացել 2-րդ կադետային կորպուսում ու 2-րդ Կոնտանտինյան ռազմական ուսումնարանում։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Հախվերդյանը բանակային ծառայության է անցել 1883 թվականի սեպտեմբերի 1-ին։ Սպայի կոչում է ստացել 1885 թվականին։ 1885 թվականի օգոստոսի 7-ին ստացել է գվարդիայի ենթապորուչիկի կոչում։ 1889 թվականի օգոստոսի 7-ին ստացել է պորուչիկի կոչում։ 1899 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է շտաբս-կապիտանի կոչում։ Մեկ տարի անց 1900 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել է կապիտանի կոչում։

1906 թվականի ապրիլի 22-ից դեկտեմբերի 20-ը պաշտոնաթող է եղել։

1906 թվականի սեպտեմբերի 21-ից 1914 թվականի դեկտեմբերի 13-ը եղել է կայսերական որսի տնտեսվարը։ 1909 թվականի մարտի 29-ին ստացել է գնդապետի կոչում։

1914 թվականի հոկտեմբերի 26-ից անցնում է Կովկասյան ռազմական շրջանի շտաբի պահեստազորի կազմ, իսկ նույն թվականի դեկտեմբերի 13-ից Կովկասյան ռազմական շրջանի պահեստազոր։

1917 թվականին ստացել է հետևակային գեներալ-մայորի կոչում։

Որպես գումարտակի հրամանատար ծայառել է 5 տարի 11 ամիս։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սբ. Ստանիսլավի շքանշան (1898)
  • 2-րդ աստիճանի Սբ. Աննայի շքանշան (1903)
  • 4-րդ աստիճանի Սբ. Վլադիմիր շքանշան (1911)
  • 3-րդ աստիճանի Սբ. Վլադիմիր շքանշան (1913)
  • Ալեքսանդր Կայսեր իշխանության հիշատակի շքանշան
  • Նիկոլայ 2-րդի գահակալության հիշատակի շքանշան (1896)

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո մնում է ԽՍՀՄ-ում։

1930 թվականին հնչեղ դարձած «Վեսնա»-յի գործով նրան ձերբակալելու փորձ էր արվել, սակայն վերջինս մահամերձ է եղել իր տանը Լենինգրադում։ Ձերբակալողները փաստել են, որ Գաբրիել Հախվերդյանը մահամերձ է ու ազատ են թողել նրան[1]։

Հաջորդ տարի նույն գործի շրջանակներում գնդակարում են նրա եղբայր Հովհաննես Հախվերդյանին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Алхазов – на службе Отечеству (PDF). Գատչինա, Ռուսաստան: Курчатовский институт. 2017. էջ 6.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]