Գաբրիել Դել'Օտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Դել'Օտտո
Ծնվել էդեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունվիմագրող և կոմիքսների արտիստ
Կայքdellotto.it
 Gabriele Dell'Otto Վիքիպահեստում

Գաբրիել Դել'Օտտո (իտալ.՝ Gabriele Dell’Otto, դեկտեմբերի 20, 1973(1973-12-20)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պատկերազարդող և հեղինակ, որի աշխատանքները հրապարակվել են մի շարք երկրների գիտական պատկերազարդումներու, օրացույցներում, վիմագրություններում, գրքերում, գունավոր գրաֆիկական թղթապանակներում և ամսագրերի շապիկներում ու տեսախաղերում։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել'Օտտոն ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 20-ին, Իտալիայում։ Ստացել է ստեղծագործական հասունության վկայական և գրանցված է Դիզայնի եվրոպական ինստիտուտում[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Դել'Օտտոն սկսել է համագործակցել Marvel Comics-ի եվրոպական ստորաբաժանման հետ՝ արտադրելով շապիկներ, պաստառներ և վիմագրություններ Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համար։ Գերմանիայում նա սկսել է համագործակցել DC Comics-ի և այլ հրատարակչությունների հետ, ինչպիսիք են IPP-ը, Egmont Ehapa-ն և MG Publishing-ը։ Ընդամենը հինգ տարվա ընթացքում զգալի թվով աշխատանքներ է իրականացրել` իր աշխատանքի այնպիսի աջակիցների ու տարածողների աջակցության շնորհիվ, ինչպիսիք են Թոնի Վերդինին (Պանինի Գերմանիա), Ժան Սեբաստիան Դալլաինը և Պիեռ Ռեբոտոնը (Պանինի Ֆրանսիա)։

2002-2003 թվականներին իտալական Կարաբինները վարձել են նրան` իրենց պատմական օրացույցի պատկերների մշակման համար։

2002 թվականին նրա աշխատանքը ցուցադրվել է Marvel Comics-ի գլխավոր խմբագիր Ջո Քեսադային, ով նրան նշանակել է Բրայան Բենդիսի կողմից գրված «Գաղտնի պատերազմ» մինի շարքի նկարիչ։

2006 թվականին նա պատկերազարդել է Marvel: Marvel: Ultimate Alliance տեսախաղի իտալական տարբերակի շապիկն ու գովազդային կերպարները։

2006-2007 թվականներին Դել'Օտտոն ստեղծել է Annihilation մինի շարքի շապիկները, որտեղ կային Marvel Տիեզերքի տիեզերական կերպարները։ 2007 թվականի մայիսին նա հրատարակել է «Հեքիաթներ» պատկերազարդ գիրքը։

2009 թվականին եղել է Քրեյգ Քայլի և Քրիստոֆեր Յոստի կողմից գրված Sex and Violence մինի շարքի նկարիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. Gabriele Dell’Otto, Lambiek.net. accessed July 13, 2011.
  3. Gabriele Dell’Otto , ComicBookRealm.com. accessed July 13, 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Դել'Օտտո» հոդվածին։