Գաբրիել Գիֆորդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Գիֆորդս
անգլ.՝ Gabrielle Giffords
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կոռնելի համալսարանի ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջ (1996)[1], Սկրիփս քոլեջ (1993)[2][1] և Համալսարանի ավագ դպրոց (1988)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար, ձեռնարկատեր, analyst և զենքի վերահսկման ակտիվիստ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր հունիսի 8, 1970(1970-06-08)[3][4] (53 տարեկան)
Ծննդավայր Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Gabrielle Dee Giffords
Ամուսին Մարկ Քելլի
 
Կայք՝ giffords.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Գաբրիել Դի (Գաբբի) Գիֆորդս (անգլ.՝ Gabrielle Dee "Gabby" Giffords, հունիսի 8, 1970(1970-06-08)[3][4], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Արիզոնա նահանգից։ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, Արիզոնայի պատմության մեջ երրորդ կինը, որը ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականին Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում՝ Սպենսեր Ջ.Գրիֆորդսի (Spencer J. Giffords) և Գլորիա Կայի (Gloria Kay) ընտանիքում։

Հայրը հրեա է, կինոռեժիսոր Բրյուս Փելթրոուի (Bruce Paltrow) զարմիկը[5][6], «Օսկար» մրցանակակիր՝ դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հայրը[7]։ Նա լիտվացի ռաբբիի թոռն է և Ակիբա Գորնշտեյնի որդին[8], որը 20-րդ դարի 40-ական թվականներին ժամանել է Նյու Յորք։ Հետագայում Ակիբան փոխել է անունը և ազգանունը Գիֆֆորդ (Գիֆ) Հորնստին, իսկ ավելի ուշ՝ Գիֆ Գիֆորդս[6][9]՝ հակասեմականության պատճառով[8]։

Մայրը՝ Գլորիա Գիֆորդսը, դավանել է Քրիստոնեական գիտություն կրոնը[6]։

Գաբրիել Գիֆորդսը դավանել է հուդաիզմ և 2001 թվականից այցելել Թուսոնի «Հավերիմ» («Ընկերներ») հուդայականության ռեֆորմիստական հոսանքի սինագոգը[10]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիֆորդսն 1993 թվականին ավարտել է Կլերմոնտի (Կալիֆոռնիա) Սքրիփսի քոլեջը և 1996 թվականին Կոռնելի համալսարանը, որտեղ մասնագիտացել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում։ Ֆուլբրայթի ծրագրի շրջանակներում նա դրամաշնորհ է ստացել և 1996 թվականին վերապատրաստվել Չիուաուայում և Հարվարդի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտում։

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Price Waterhouse- ի հետ որպես տարածաշրջանային զարգացման գործընկեր։ 1996 թվականից ղեկավարել է El Campo Tire Warehouses-ը՝ իր պապի կողմից հիմնված տեղական ավտոմոբիլային ցանցը։ 2000 թվականին բիզնեսը վաճառվել է Goodyear Tire-ին՝ մրցակցային պայքարի բարդությունների պատճառով[11]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 2003 թվականից մինչև 2005 թվականը՝ Արիզոնա նահանգի սենատոր։

Արիզոնայի թիվ 8 շրջանը, որից ընտրվել է Գ․ Գիֆորդսը

Դարձել է հրեական ծագում ունեցող առաջին կինը, որը, հավաքելով ձայների 54%-ը, ընտրվել է Արիզոնայի կոնգրեսում[12]։

Երկու անգամ՝ 2006 թվականին և 2008 թվականին, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 2010 թվականին ընտրվել է երրորդ անգամ։

Քննադատվել է պահպանողական տրամադրված քաղաքական գործիչների կողմից առողջապահության և կրթության բարեփոխումների հարցում իր լիբերալ դիրքորոշման համար։ Աջակցել է քաղաքացիների՝ հրազեն պահելու և կրելու իրավունքին[13]։

Հանդես է եկել որպես պրոխոիս (աբորտների օրինականացում)[14]։

Քվեարկել է Պոլսոնի ծրագրի և ամերիկյան տնտեսության առողջացման և 2009 թվականի ռեինվեստացիայի ծրագրի օգտին[15]։

2007 թվականի սեպտեմբերին Արիզոնայում հրապարակել է արևային էներգիայի օգտագործման խնդիրների վերաբերյալ զեկույց[16]։

Գ. Գիֆորդսը ծովափնյա պահպանության պարետ ծովակալ Տ. Ալլենի հետ

2011 թվականի հունվարի 20-ին ատենակալների մեծ կոլեգիան երեք կետերով մեղադրանքներ է առաջադրել Ջարեդ Լոֆներին, որոնց թվում առաջադրվել է նաև Գաբրիել Գիֆորդսի սպանության փորձի համար մեղադրանքը[17]։

Եղել է գեյերի և լեսբուհիների նկատմամբ մարդու իրավունքների կողմնակից[18]։

Ընդգրկված է եղել ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի գործերի կոմիտեում, արտաքին գործերի կոմիտեի և գիտության ու տեխնիկայի կոմիտեի կազմում։

Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցները հաղորդել են, որ 2011 թվականի հունվարի 8−ին՝ տեղական ժամանակով ժամը 10-ին (UTC-7), Գիֆորդսի հայրենի Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում կայացած հանրային միջոցառումների ժամանակ Safeway ցանցի սուպերմարկետում ծանր վիրավորվել է գլխից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Թուսոնի համալսարանի բժշկական կենտրոն[19]։

22-ամյա կասկածյալ Ջարեդ Լի Լոֆները, որը 9 մմ տրամաչափի «Glock» տեսակի ատրճանակից վիրավորել է ևս 18 (այլ տվյալներով՝ 13)[20] մարդու, ձերբակալվել է[21]։ Սկզբում հայտարարվել է հետախուզում ևս մեկ կասկածյալի նկատմամբ[22], բայց հետո Լոֆներին տեղափոխող տաքսիստից կասկածը հանվել է[20]։

Բացի այդ, ընտրողների հետ հանդիպման վեց մասնակիցներ սպանվել են։ Զոհվածների թվում են եղել 9-ամյա աղջիկ Քրիստինա Թեյլոր Գրինը, հոլիվուդյան դերասանուհի Սոֆյա Աննա Բուշը, ինչպես նաև Գ. Գիֆորդսի օգնական և դաշնային դատավոր Ջոն Ռոլը[23]։

2011 թվականի հունվարի 10-ին Ջարեդ Լոֆներին պաշտոնական մեղադրանք է առաջադրել[24]։

2011 թվականի հունվարի 20-ին ատենակալների մեծ կոլեգիան Ջարեդ Լոֆների դեմ մեղադրանքներ Է առաջադրել երեք կետերով, որոնց թվում նաև մեղադրանք է առաջադրվել Գաբրիել Գիֆորդսի սպանության փորձի համար[25]։

2011 թվականի մայիսի 25-ին դատավորը խոստովանել է, որ Լոֆները անգործունակ է և չի կարող կանգնել դատարանի առջև։ Լոֆներին կրկին ուղարկել են Միսսուրիի հոգեբուժարան (նա այնտեղ 5 շաբաթ տևողությամբ փորձաքննություն է անցնել) առնվազն 4 ամիս ժամկետով, որպեսզի որոշվեր, թե արդյոք կարելի է բուժել նրան և հասնել նրա մեղսունակությանը[26][27]։ 2012 թվականի հունվարին Լոֆները ճանաչվել է անգործունակ, նրան ախտորոշել են «պարանոիդ շիզոֆրենիա»[28]։ Նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 19 կետով և 2012 թվականի նոյեմբերին դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Բուժում և վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 8-ին Գիֆորդսը՝ Թուսոնի համալսարանի բուժկենտրոն ընդունվելուց հետո, վիրահատվել է գանգի և ուղեղի ձախ կիսագնդի միջով անցնող ոսկրային բեկորների և նեկրոտիկ հյուսվածքների հեռացման համար։

Գիֆորդսը ընկղմվել է արհեստական կոմայի մեջ և նրան թոքերի արհեստական շնչառության ռեժիմ են սահմանել։

«Ուռուցք է ուղեղի ամենամեծ սպառնալիքն է այս պահին։ Ուռուցքը վերահսկելու համար Գիֆորդսի գանգի մի մասը հեռացվել է և վերատեղադրվելու է նրա վերականգնումից հետո, հնարավոր է մի քանի ամիս անց», - ասել է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մայքլ Լեմոլը[29]։

Ընդունվելուն պես, Գիֆորդսը կարողացել է պատասխանել ամենապարզ հրամաններին (օրինակ՝ թափ տալ մատները)։ Նա նաև ճանաչել է իր ամուսնուն՝ Մարկ Քելիին, որը Հյուսթոնից ժամանել էր նրա մոտ։

ԱՄՆ բանակի ռազմաբժշկական համալսարանի նյարդաբան Ջեֆրի Լինը Գիֆորդսին Թուսոնից քաղաք Բետեսդա է տեղափոխել։ Տուժածի զննումից հետո բժիշկը հայտարարել է, որ ֆունկցիաների վերականգնման կանխատեսումը դրական է եղել և կազմել ավելի քան 50 %[30]։

2011 թվականի հունվարի 11-ին բժշկական կենտրոնի նյարդաբան Մայքլ Լեմոլը հաստատել է, որ Գիֆորդսն արդեն ի վիճակի է ինքնուրույն շնչելուն[31]։

2011 թվականի հունվարի 12-ին Գիֆորդսը այցելել է նախագահ Օբամաին, որը ավելի ուշ՝ երեկոյան, սգո արարողության ժամանակ ասել է, որ Գիֆորդսը այդ օրը առաջին անգամ բացել է աչքերը[32]։

2011 թվականի հունվարի 16-ին բժիշկներն անջատել են Գիֆորդսի արհեստական շնչառության սարքը, և նա կարողացել է շարժել ձեռքերն ու ոտքերը և փորձել բացել աչքերը[33]։

Նույն օրը Գաբրիել Գիֆորդսը հաջող վիրահատություն է անց կացրել աջ աչքի խոռոչ համար։ Բժիշկները հեռացրել են կրակոցների ժամանակ մասնատված ոսկորի բեկորները, որոնք սպառնացել են աչքին, և ամրացրել աչքի խոռոչի թաղանթը[34]։

2011 թվականի հունվարի 20-ին Գաբրիել Գիֆորդսը սկսել է վեր կենալ, ոտքի կանգնել անձնակազմի օգնությամբ և բարձրացնել գլուխը[35]։

2011 թվականի հունվարի 21-ին Գիֆորդսը Թուսոնից տեղափոխվել է Հյուստոնի վերականգնողական և հետազոտությունների ինստիտուտ, որը մտնում է տեղական «Հերման Մեմորիալ» բժշկական ցանցի մեջ[36]։ Ինստիտուտը, որը մասնագիտացած է ուղեղի և ողնուղեղի վնասվածքներից հետո վերականգնման մեջ, գտնվել է Լ. Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնից 30 մղոն (50 կմ) հեռավորության վրա, որտեղ շարունակվել է Գիֆորդսի ամուսինու՝ Մարկ Քելիի տիեզերական թռիչքի նախապատրաստումը։

2011 թվականի փետրվարի 9-ին Գաբրիել Գիֆորդսը նորից սկսել է խոսել։ Հաղորդվել է, որ օրեցօր նրա մոտ խոսելն ավելի լավ է ստացվում[37]։

2011 թվականի ապրիլին բժիշկները Գիֆորդսին թույլատրել են ներկա գտնվել 2011 թվականի ապրիլի 29-ին «Ինդևոր» շաթթլի վերջին մեկնարկին իր ամուսնու հետ՝ անձնակազմում[38]։ STS-134 առաքելության հետաձգվելու պատճառով՝ Գիֆորդսը վերադարձել է Հյուստոն այն բանից հետո, երբ հանդիպել է նախագահ Օբամաին, որն իր ընտանիքի հետ նույնպես ժամանել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոն[39][40]։

2011 թվականի մայիսի 16-ին Գաբրիել Գիֆորդսը կրկին ժամանել է Ֆլորիդա և դիտել «Ինդևորի» մեկնարկը, որը որպես անձնակազմի հրամանատար մեկնարկել է նրա ամուսինը՝ Քելին։ Տիեզերքում նա վերցրել է իր ամուսնական մատանին, և նրանք փոխանակվել են մատանիներով դեպի տիեզերք Քելիի թռիչքի առաջ։

2011 թվականի մայիսի 18-ին Հյուստոնում Գիֆորդսը գանգի վերականգնման վիրահատություն է կատարել։ Հյուստոնի վիրաբույժները գանգի կտրված ոսկորների բեկորները փոխարինել են կոշտ, ծակոտկեն պլաստիկ իմպլանտով՝ այն միացնելով գանգի փոքրիկ պտուտակներին։ Ժամանակի ընթացքում ոսկրային հյուսվածքը կծկվել է իմպլանտատի ծակոտիների միջով, և նա կոշտ ներդրվել է գանգատուփի մեջ։ Այդ պատճառով էլ հետագայում Գիֆորդսը ավելի շատ պաշտպանիչ սաղավարտ չպետք է կրի[41]։

Facebook-ի իր էջում Գիֆորդսը հրապարակել է իր երկու լուսանկարները, որոնք արվել են մայիսի կեսերին[42]։

2011 թվականի հունիսի 16-ին Գաբրիել Գիֆորդսը դուրս է գրվել հիվանդանոցից[43]։

Հետագա քաղաքական գործունեություն և հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 1-ին Գիֆորդսը հայտնվել է Կոնգրեսում և մասնակցել ներկայացուցիչների ստորին պալատի քվեարկությանը՝ պետական պարտքի սահմանաչափի բարձրացման հարցով։ Կոնգրեսականները Գիֆորդսին դիմավորել են շարունակական ծափահարություններով[44]։

2012 թվականի հունվարին Գիֆորդսը հայտարարել է իր հրաժարականի մասին[45]։ Հունվարի 25-ին հեռացել է պաշտոնից՝ նպատակ ունենալով կենտրոնանալ ծանր վնասվածքից հետո վերականգնվելու վրա։

2012 թվականի փետրվարի 10-ին Գիֆորդսի անունը շնորհվել է առափնյա պահպանության նավին[46]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Գիֆորդսը ամուսնու՝ Մ. Քելիի հետ 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ

2007 թվականից ամուսնացած է եղել ռազմական օդաչու և տիեզերագնաց Մարկ Քելիի հետ, որը ունեցել է երկու երեխա նախորդ ամուսնուց[47]։

Մահափորձի պահին Մարկ Քելին գտնվել է Հյուստոնում՝ Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում, որտեղ որպես նավի հրամանատար պատրաստվել է «Ինդևոր» շաթթլի վերջին թռիչքին (եղել է պլանավորված 2011 թվականի ապրիլին[48]) դեպի ուղեծրում գտնվող Միջազգային տիեզերակայան, որտեղ 2010 թվականի հոկտեմբերից որպես արշավախմբի հրամանատար արդեն գտնվել է նրա երկվորյակ եղբայրը՝ Սքոթ Քելին, ինչպես նաև ԱՄՆ տիեզերագնացը[49][50]։ Սակայն թռիչքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին[51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=G000554
  2. 2,0 2,1 http://www.scrippscollege.edu/news/releases/alumnae/scripps-college-honors-alumna-and-former-u-s-congresswoman-gabrielle-giffords-2
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. American politician shot in the head by gunman who left six dead is cousin of Gwyneth Paltrow(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 Giffords is 1st female Jew elected from Ariz. // «Arizona Daily Star» (газета). — 26 марта 2007.(անգլ.) (Ստուգված է 10 հունվարի 2011).
  7. Second child for Chris and Gwyneth is the baby Moses Archived 2010-01-21 at the Wayback Machine.(անգլ.)
  8. 8,0 8,1 Giffords family roots from Lithuania; rabbi Hornstein(անգլ.)
  9. חברת הקונגרס שנורתה: התקרבה לדת בישראל(եբրայերեն)
  10. Arizona congresswoman Gabrielle Giffords shot in the head Archived 2011-01-10 at the Wayback Machine.(անգլ.)
  11. Giffords, Lombardi Picked as Top Young Leaders(անգլ.)
  12. Jewish woman takes Arizona seat(անգլ.)
  13. Arizona Democrats split on DC gun ban Archived 2011-01-14 at the Wayback Machine.(անգլ.)
  14. Pro-Choice America(անգլ.)
  15. Stimulus bill deserved my vote Archived 2010-07-07 at the Wayback Machine.(անգլ.)
  16. Solar Energy in Southern Arizona Archived 2011-07-22 at the Wayback Machine.(անգլ.)
  17. Democrats call for elimination of Arizona’s new immigration law(անգլ.)
  18. «Гей-стажер мог сыграть ключевую роль в спасении расстрелянного члена Конгресса США Габриэль Гиффордс»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-12-ին։ Վերցված է 2020-10-27 
  19. Gabrielle Giffords Survives Surgery, Doctors 'Optimistic' Archived 2011-01-11 at the Wayback Machine.(անգլ.)
  20. 20,0 20,1 С предполагаемого сообщника аризонского стрелка сняты подозрения
  21. Американские СМИ опровергли смерть конгрессмена от Аризоны
  22. В деле аризонского стрелка появился сообщник
  23. Стрелявший в конгрессмена от Аризоны убил шесть человек
  24. Стрелявшему в члена конгресса США предъявлено обвинение
  25. Аризонскому стрелку предъявлены обвинения
  26. «Аризонский стрелок Джаред Лофнер признан невменяемым»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2011-06-04 
  27. Покушавшийся на конгрессмена из Аризоны признан невменяемым
  28. «Judge: Loughner not competent to stand trial in Arizona shootings»։ CNN։ May 25, 2011։ Արխիվացված օրիգինալից May 27, 2011-ին։ Վերցված է May 25, 2011 
  29. Gabrielle Giffords in Medically Induced Coma to Help Brain Rest(անգլ.)
  30. Bullet path may decide Giffords’s fate(անգլ.)
  31. Loughner family expresses sorrow for 'heinous' attack; doctors say Giffords making progress(անգլ.)
  32. Giffords can move legs, begins physical therapy Archived 2011-01-17 at the Wayback Machine.(անգլ.)
  33. Врачи отключили конгрессвумен Гиффордс от дыхательного аппарата
  34. Раненная в голову конгрессвумен Гиффордс перенесла операцию на глазной впадине
  35. Раненая конгрессвумен Гиффордс уже встает с постели
  36. «Конгрессмен Гиффордс переводят в Реабилитационный центр»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-23-ին։ Վերցված է 2020-10-27 
  37. «Габриэль Гиффордс выздоравливает»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին։ Վերցված է 2011-03-10 
  38. Врачи разрешили Гиффордс проводить мужа-астронавта в полет
  39. Семейство Обамы и конгрессвумен Гиффордс приедут на последний запуск шаттла Endeavour
  40. Обама встретился с Гиффордс, последний полет «Индевора» отложен(չաշխատող հղում)
  41. «Гиффордс провели восстановление черепа»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-15-ին։ Վերցված է 2020-10-27 
  42. «Габриэль Гиффордс устроила фотосессию»։ Lenta.ru։ 13.06.2011։ Վերցված է 2011-06-13 
  43. «Члена конгресса США Г.Гиффордс выписали из больницы»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-19-ին։ Վերցված է 2011-06-16 
  44. Lenta.ru: Америка: Габриэль Гиффордс появилась в Конгрессе впервые после ранения
  45. Конгрессмен Гиффордс объявила об отставке
  46. В честь Габриэль Гиффордс назвали корабль ВМС США
  47. Tragedy’s impact extends to space Archived 2011-01-10 at the Wayback Machine.(անգլ.)
  48. Rep. Gabrielle Giffords, wife of shuttle commander Mark Kelly, shot in Tucson(անգլ.)
  49. Первый цифровой «Союз ТМА-М» с экипажем стартовал с Байконура на МКС
  50. Biographical Data Archived 2018-06-20 at the Wayback Machine.(անգլ.)
  51. «Шаттл отправился на МКС искать темную материю»։ Lenta.ru։ 16.05.2011։ Վերցված է 2011-06-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]