Գաբրիել Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Բալայան
Ծնվել է հոկտեմբերի 29, 1977(1977-10-29) (40 տարեկան)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն պատմաբան և իրավաբան
Ծնողներ հայր՝ Կիմ Բալայան
Անդամություն Հայաստանի փաստաբանների պալատ

Գաբրիել Կիմի Բալայան (ծնվ.՝ 1977 հոկտեմբերի 29), հայ իրավագետ-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին: 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը: 1999-2000 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 հունվար-2005 հուլիս, ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում:
  • 2006 սեպտեմբեր-2009 ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ:
  • 2010 թվականից, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
  • 2010 մայիս-2011 սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ:
  • 2005 հուլիս-2012 սեպտեմբեր, աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր:
  • 2012 սեպտեմբեր-2013 հունիս, Համաշխարհային բանկի իրավախորհրդատու:
  • 2012 սեպտեմբեր-2013 օգոստոս, ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
  • 2014 օգոստոս-2015 հուլիս, ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը):
  • 2014 սեպտեմբերիից, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ):
  • 2014 սեպտեմբերից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները):
  • 2014 հունվարից, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները):
  • 2015 մարտ-2015 նոյեմբեր, ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու:
  • 2015 հուլիսից, Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ:
  • 2015 սեպտեմբեր-2016 հունվար, ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ
  • 2015 նոյեմբերից, «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն:
  • 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]