Գաբրիել Ագբոնլահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գաբրիել Ագբոնլահոր
անգլ.՝ Gabriel Agbonlahor
Gabriel Agbonlahor.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գաբրիել Իմւետինյան Ագբոնլահոր
Ազգությունը Անգլիա Անգլիա
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մականուն Գաբբի
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1986 (33 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Անգլիա
Հասակ 180[1]
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Աստոն Վիլլա
Համար 11
Պատանեկան կարիերա
1994–2005 Անգլիա Աստոն Վիլլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-մ.հ Անգլիա Աստոն Վիլլա 273 (66)
2005   Անգլիա Ուոտֆորդ 2 (0)
2005   Անգլիա Շեֆֆիլդ Ուենսդեյ 8 (0)
Ազգային հավաքական
2008–2009 Անգլիա Անգլիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մայիս 11, 2014:

Գաբրիել Ագբոնլահոր (անգլ.՝ Gabriel Agbonlahor, հոկտեմբերի 13, 1986, Բիրմինգհեմ[2]), անգլիացի ֆուտբոլիստ՝ Աստոն Վիլլա ակումբի հարձակվող։ Նրա ծագումը համարվում է ծիծաղելի, նա մասամբ նիգերիացի է[3], մասամբ Շոտլանդացի[4]։ Ագբոնլահորը համարվում է Աստոն Վիլլա ֆուտբոլային ակումբի սան[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագբոնլահորը դեռահաս տարիքում տեղափոխվեց Աստոն Վիլլայի ֆուտբոլային ակադեմիա։ Նրա առաջին մրցաշրջանում 18 խաղից, խփել է 9 գնդակ (2002/03 մրցաշրջան)։ 2003/04 մրցաշրջանին 35 խաղից նա խփեց 29 գնդակ[6]։ Արդյունքը համեմատելի էր Դարուսա Վասսելլայի ռեկորդին, ով 38 գոլի հեղինակ է դարձել 1997/98 թվականի մրցաշրջանում։ 2004/05 մրցաշրջանում նա սկսեց պարբերաբար խաղալ Աստոն Վիլլայի պահեստային կազմում, շարունակելով ելույթները երիտասարդական թիմում, որտեղ այդ մրցաշրջանին 22 խաղից խփեց 18 գոլ։ Այսպիսով երիտասարդական թիմում ընդհանուր 71 խաղից Ագբոնլահորը խփել էր 62 գոլ։

Սկսած 2003 թվականից մինչև 2006 թվականը Ագբոնլահորը անցկացրեց 37 հանդիպում Աստոն Վիլլայի պահեստային կազմում, խփելով 19 գոլ։ Այդ տարիներին կատարեց հետ-տրիք Մանչեսթեր Յունայթեդի պահեստային կազմի դեմ խաղում, ում դարպասը պաշտպանում էր Թիմ Հովարդը։ Ագբոնլահորը առաջին փորձը մեկնարկային կազմում ստացել է 2005 թվականի հոկտեմբերին, երբ նա տեղափոխվեց Շեֆֆիլդ Ուենսդեյ վարձավճարով[7]։

Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագբոնլահորը Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշեց 2006 թվականի մարտի 18-ին Գուդիսոն Պարկում, Էվերթոնի դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Ագբոնլահորը դարձավ գոլի հեղինակ 63-րդ րոպեին, բայց դա չփրկեց իր ակումբին վերահաս պարտությունից (4։1)[8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ագբոնլահորը ստացավ Նիգերիայի մինչև 20 տարեկանների հավաքականում խաղալու հրավեր Ռուանդայի դեմ խաղում։ Նա մերժեց այդ առաջարկը[9]։ Սակայն ավելի ուշ սկսեց կապեր հաստատել Անգլիայի հավաքականի հետ[10][11]։

2006 թվականի սեպտեմբերի 28-ին Ագբոնլահորը ստացավ հրավեր Անգլիայի հավաքականից (մինչև 21 տարեկաների)։ Հոկտեմբերի 6-ին Ագբոլահորը դուրս եկավ փոխարինման Գերմանիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։

2007 թվականի սեպտեմբերին Ստյուարդ Պիրսը Ագբոնլահորին հրավիրեց Անգլիայի երիտասարդական հավաքական[12]։ Գաբբին խփեց իր առաջին գնդակը Չերնոգորիայի երիտասարադկան հավաքականի դեմ խաղում, որում անգլիացիները հաղթեցին 3։0 հաշվով։

2008 թվականի փետրվարի 1-ին Ֆաբիո Կապելլոն հայտարարեց Շվեյցարիայի դեմ խաղում հայտավորված 23 ֆուտբոլիստներին, որում ընդգրկվել էր նաև Ագբոնլահորը[13]։ Սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպմանը[14]։

Ագբոնլահորին նաև հայտավորեցին ԱՄՆ[15] և Տրինիդադ և Տոբագոյի[16] հավաքականների դեմ խաղում, սակայն Գաբբին նույն պես չկարողացավ մասնակցել հանդիպումներին։

2008 թվականի նոյեմբերի 15-ին նա էլի ստացավ հրավեր Ֆաբիո Կապպելոյից, որում ընդգրկվել էին Աստոն Վիլլայի 3 ֆուտբոլիստներ՝ Էշլի Յանգը, Կերտիսոմ Դևիդսոմը և Գարեթ Բարրին։ Նոյեմբերի 19-ին նա հայտավորվեց մեկնարկային կազմում Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ։ Նա խաղադաշտում անցկացրեց 76 րոպե և փոխարինվեց։ Ագբոնլահորի խաղընկեր Ջոն Թերին հետ խաղիա հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Ագբոնլահորի դեմ խաղալը, ուղղակի մղձավանջ է»[17]։

Ագբոնլահորի հանդիպումները Անգլիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Ագբոնահորի խաղերը և գոլերը
Ամսաթիվ Վայրը Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 19 նոյեմբեր 2008 Օլիմպիական Ստադիոն, Բեռլին Գերմանիա Գերմանիա 2։1 - Ընկերական հանդիպում
2 11 փետրվար 2009 Ռամոս Սանչես Պիզխուան, Սևիլյա Իսպանիա Իսպանիա 0։2 - Ընկերական հանդիպում
3 14 հոկտեմբեր 2009 Ուեմբլի, Լոնդոն Բելառուս Բելառուս 3։0 - ԱԱ որակավորման փուլ

3 խաղ/0 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ ոքի, 1 պարտություն

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթները ակումբներում
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուոտֆորդ Անգլիայի լիգա 2005/2006 2 0 0 0 0 0 0 0 2 0
Արդյունք 2 0 0 0 0 0 0 0 2 0
Շեֆֆիլդ Ուենսդեյ Անգլիայի լիգա 2005/06 8 0 0 0 0 0 0 0 8 0
Արդյունք 8 0 0 0 0 0 0 0 8 0
Աստոն Վիլլա Պրիեմեր Լիգա 2005/06 9 1 0 0 0 0 0 0 9 1
Պրիեմեր Լիգա 2006/07 38 9 1 0 3 1 0 0 42 10
Պրիեմեր Լիգա 2007/08 37 11 1 0 2 0 0 0 40 11
Պրիեմեր Լիգա 2008/09 36 12 2 0 1 0 9 1 48 13
Պրիեմեր Լիգա 2009/10 36 13 2 1 6 2 2 0 46 16
Պրիեմեր Լիգա 2010/11 26 3 3 0 2 1 1 1 32 5
Պրիեմեր Լիգա 2011/12 33 5 2 1 1 0 0 0 36 6
Պրիեմեր Լիգա 2012/13 28 9 1 0 4 3 0 0 33 12
Պրիեմեր Լիգա 2013/14 30 4 0 0 1 0 0 0 31 4
Արդյունք 273 67 12 2 20 7 12 2 317 78
Ամբողջ կարիերայի ընթացքում 283 67 12 2 20 7 12 2 327 78

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Աստոն Վիլլա

  • Անգլիայի գավաթի արծաթե մեդալակիր։ 2003/04
  • Միջազգային ֆուտբոլի առաջնության հաղթող։ 2005
  • Աստոն Վիլլայի լավագույն երիտասարդ խաղացող։ 2006/07, 2007/08
  • Աստոն Վիլլայի լավագույն ռմբարկու։ 2006/07
  • Պրիեմեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող։ 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]