Գաբրիելլե Պոսաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիելլե Պոսաններ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1860(1860-01-27)[1]
ԾննդավայրԲուդապեշտ
Մահացել էմարտի 14, 1940(1940-03-14)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Gabriele Possanner von Ehrenthal Վիքիպահեստում

Գաբրիելլե Պոսաններ (գերմ.՝ Gabriele Possanner, հունվարի 27, 1860(1860-01-27)[1], Բուդապեշտ - մարտի 14, 1940(1940-03-14)[1], Վիեննա, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ), ավստրիացի բժիշկ, Ավստրիայում բժշկությամբ զբաղված առաջին կինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելլեն ծնվել է 1860 թվականի հունվարի 27-ին։ Հայրը եղել է ավստրիացի իրավաբան Բենժամին Պոսանները, որը աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդել, այդ պատճառով էլ նախքան 20 տարին լրանալը Գաբրիելլեն հասցրել էր ապրել ութ տարբեր քաղաքներում[3]։ 1880 թվականի հոկտեմբերին նա պաշտոն է ստացել Վիեննայի Կայսերական գանձատանը։ Ընտանիքը վերջնականապես հաստատվել է այդ քաղաքում։

Այնուհետև Պոսանները տեղափոխվել է Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ աշխատել է որպես հասարակական բժիշկ, և որտեղ մուսուլման կանայք հրաժարվում էին այցելել տղամարդ բժիշկներին[4]։ 1894 թվականին ստացել է Ցյուրիխի համալսարանի բժշկական դիպլոմ, սակայն միայն 1897 թվականին է կարողացել բանավոր քննություն հանձնել Վիեննայի հանձնաժողովի մոտ, ինչն էլ նրան օգնել է պաշտոնապես բժշկությամբ զբաղվել Ավստրիայի մայրաքաղաքում[5]։ Այդպիսով՝ 1897 թվականին նա դարձել է առաջին կինը, որը բժշկական կրթության դիպլոմով ավարտել է Վիեննայի համալսարանը։ Դրանից հետո նա եղել է Ավստրո-Հունգարիայի հիվանդանոցների միակ կին բժիշկը մինչև 1903 թվականը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին Հիտցինգի (Վիեննա) փողոցներից մեկն անվանվել է ի պատիվ Գաբրիելլե Պոսանների։ 2004 թվականին Վիեննայի տասներորդ շրջանի այգին կոչվել է նրա անունով։ Վիեննայի 21-րդ շրջանում գտնվում է Գաբրիելլե Պոսանների անվան միջգիտաճյուղային հետազոտությունների ինստիտուտը։

1997 թվականին սահմանվել է Գաբրիելլե Պոսանների անվան պետական մրցանակ, որը շնորհվում է ֆեմինիզմի ոլորտում կատարած հետազոտությունների համար։ Մրցանակը տրվում է երկու տարին մեկ Գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [Gabriele Possanner von Ehrenthal Frauen in Bewegung 1848–1938]Austrian National Library, 2006.
  2. Buffalo Medical Journal։ 1896 
  3. «Gabriele Possanner von Ehrenthal»։ www.deutschlandmed.de։ Վերցված է 2018-04-17 
  4. Geocaching։ «Geocaching - The Official Global GPS Cache Hunt Site» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  5. «Women Students»։ www.univie.ac.at։ Վերցված է 2018-04-17 
  6. «Bundesministerium für Bildung, Wissenschaft und Forschung: Bundesministerium für Bildung, Wissenschaft und Forschung»։ bmbwf.gv.at (գերմաներեն)։ Վերցված է 2018-04-17 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Possanner von Ehrenthal Gabriele Freiin, by M. Jantsch, in «Austrian Biographical Encyclopedia 1815—1950» (OBL). Volume 8, Austrian Academy of Sciences, Vienna, 1983, ISBN 3-7001-0187-2, pg. 222