Գաբրիելա Միկետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելա Միկետտի
 
Կուսակցություն՝ Հանրապետական առաջարկություն
Կրթություն՝ Դել Սալվադոր համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 28, 1965(1965-05-28) (58 տարեկան)
Ծննդավայր Laprida, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Գաբրիելա Միկետտի (իսպ.՝ Gabriela Michetti, մայիսի 28, 1965(1965-05-28), Laprida, Բուենոս Այրես, Արգենտինա), Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ։

2015 թվականի դեկտեմբերի 10-ից զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը՝ այդ պաշտոնում դառնալով Արգենտինայում երկրորդ կինը՝ Իսաբել Մարտինես դե Պիրոնից հետո[1]։ Գաբրիելա Միկետտին Հանրապետական առաջարկների կոալիցիայի և Cambiemos-ի անդամ է։ 2007-2009 թվականներից եղել է Բուենոս Այրեսի փոխքաղաքապետ Մաուրիսիո Մակրիի քաղաքապետի պաշտոնում, իսկ այնուհետեւ 2009-2013 թվականներին եղել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսի ստորին պալատի պատգամավոր։ Նրա ազգական Արտուրո Ումբերտո Իլիան 1963-1966 թվականներին զբաղեցրել Է Արգենտինայի նախագահի պաշտոնը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելա Միկետտին 2016 թվականին Բրազիլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Մարտի Գաբրիելա Միկետտի Իլիան ծնվել է 1965 թվականի մայիսի 28-ին Բուենոս Այրեսի նահանգի Լապիդա քաղաքում, իտալական ծագում ունեցող ընտանիքում[4]։ 1988 թվականին միջազգային հարաբերությունների աստիճան է ստացել Բուենոս Այրեսի Սալվադորի համալսարանում[5]։ 1993-1994 թվականներին ստացել է մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում, իսկ 2000 թվականին անցել է ԱՀԿ-ում վեճերի կարգավորման դասընթաց Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ 2001 թվականին Կանադայի Օտտավայի համալսարանում սովորել է համալսարանական կառավարում[6]։

1989 թվականին Գաբրիելա Միկետտին հանրային ծառայության է անցել Բուենոս Այրեսի նահանգում, իսկ հաջորդ տարի տեխնիկական խորհրդական է դարձել Արգենտինայի էկոնոմիկայի նախարարությունում։ Այնուհետև նա տարվել է քաղաքականությամբ՝ եկեղեցու միջոցով սկսել է աշխատել սոցիալական նախագծերով՝ մտերմանալով Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից և FREPASO-ից Կառլոս Աույերոյի հետ[7]։

2003 թվականին Գաբրիել Միկետտին միացել է «Փոփոխությունների հանձնառություն» ճակատին (Frente Compromiso para el Cambio), որը գլխավորում է Մաուրիսիո Մակրին։ Կուսակցությունը դարձել է Հանրապետական առաջարկի մի մասը, և Գաբրիելա Միկետտին ընտրվել է Բուենոս Այրեսի օրենսդիր ժողովում, որտեղ գլխավորել է Frente Compromiso para el Cambio կուսակցության ղեկավարությունը։ 2006 թվականին նա ղեկավարում էր «Կրոմանյոն Հանրապետություն» գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետաքննության հանձնաժողովը, որի հետեւանքով 194 մարդ էր զոհվել։ Հետաքննության արդյունքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Անիբալ Իբարան հեռացվել է պաշտոնից[5]։

2007 թվականին Մաուրիսիո Մակրին առաջադրվել էր Բուենոս Այրեսի քաղաքապետի պաշտոնում, իսկ Գաբրիել Միկետտին՝ փոխքաղաքապետի պաշտոնում[7]:Նրանք հավաքել են ընտրողների ձայների 61 տոկոսը՝ հաղթանակ տանելով Դանիել Ֆիլմուսի և Կարլոս Հելերոսի նկատմամբ ճակատ կուսակցությունից հաղթանակի համար[8]։ Այսպիսով, Գաբրիել Միկետտին դարձել է Բուենոս Այրեսի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նա ղեկավարել է հաշմանդամների պլանավորման երկու կոմիտեներ և վերականգնման հանձնաժողովը[9][10]։

2009 թվականին կայացել են Արգենտինայի Ազգային Կոնգրեսի ընտրությունները։ Գաբրիելա Միկետտին հիշատակվել է որպես խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի հավանական թեկնածու, չնայած այն բանին, որ մունիցիպալ կառավարությունում աշխատել է երկու տարուց պակաս։ 2009 թվականի ապրիլից նրա մասնակցությունը ընտրություններին քիչ հավանական էր թվում՝ հաշվի առնելով մյուս կուսակցությունների թեկնածուներին[11]։ Իր դերը խաղացել է մրցակից քաղաքացիական կոալիցիայի առաջնորդ Էլիսա Կարրիոյի հետ մտերմությունը։ Սակայն 2009 թվականի ապրիլի 20-ին Գաբրիելա Միկետտին հրաժարական է տվել Բուենոս Այրեսի փոխքաղաքապետի պաշտոնից և հաստատել է իր մասնակցությունը Արգենտինայի պատգամավորների պալատի ընտրություններին[12]։

2015-ին Արգենտինայում ընտրություններ են անցկացվել։ Գաբրիելա Միկետտին սկզբում հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել Մաուրիսիո Մակրիի թիմում, որն իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում։ Փոխարենը նա որոշել է առաջադրվել Բուենոս Այրեսի քաղաքապետի պաշտոնում, սակայն պարտվել է Օրասիո Ռոդրիգես Լարետեին։ Արդյունքում, Գաբրիելա Միկետտին ընդունել է Մաուրիսիո Մակրիի առաջարկը և առաջադրվել է Cambiemos ընդդիմադիր կոալիցիայից երկրի փոխնախագահի պաշտոնում։ 2015 թվականի նոյեմբերի 22-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրին  և Միկետտին հաղթանակ են տարել։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Գաբրիելա Միկետտին ստանձնեց երկրի փոխնախագահի պաշտոնը[1][13][14][15][16][17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Գաբրիել Միկետտին լրջորեն տուժել է ավտոմոբիլային աղետից, ինչի արդյունքում մնացել է հաշմանդամի սայլակին գամված։  Հարաբերությունների մեջ է լրագրող Էդուարդո Կուրայի հետ, ունի որդի[7]։ Գաբրիել Միկետտին կաթոլիկ է և դեմ է աբորտների օրինականացմանը, ինչպես նաև երկրում միասեռ ամուսնություններին[18][19][20][21]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Խաչի ասպետի աստիճանի "Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար" շքանշան (Իտալիա, 2017 թվականի դեկտեմբերի 4)[22][23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Elecciones 2015: minuto a minuto, los resultados para conocer al próximo presidente». www.lanacion.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «El factor Michetti». La Nacion. 2007 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Gabriela Michetti [@gabimichetti] (January 11, 2013). «@leanillia Me llamo Gabriela Michetti Illia. Y tengo el honor d formar parte d la misma familia d Don Arturo y valorar como él la honradez» (Թվիթ) – via Թվիթթեր.
  5. 5,0 5,1 Biography of Gabriela Michetti, Buenos Aires City Government. Accessed 10 April 2009
  6. «Gabriela Michetti, la nueva vicepresidenta - Diario 26». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 7,2 Macri eligió a Michetti para su fórmula porteña(չաշխատող հղում), La Nación
  8. Se duplicó el voto en blanco Արխիվացված 2009-06-27 Wayback Machine, La Nación
  9. «Programa Puertas del Bicentenario». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. Commission for the Inclusion and Full Participation of Persons with Disabilities
  11. La candidatura de Michetti ahora se puso «en análisis» Արխիվացված 2009-04-13 Wayback Machine, La Nación
  12. Michetti renunció para ser candidata Արխիվացված 2009-04-25 Wayback Machine, La Nación
  13. «Mauricio Macri wins historic presidential runoff». www.buenosairesherald.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «Center-right candidate takes early lead in Argentina presidential election». latimes.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Las 20 frases del discurso de Macri durante la asunción como presidente». Clarin. 2015 թ․ դեկտեմբերի 10.
  16. «Macri, desde el balcón de la Rosada: "Los argentinos merecíamos vivir mejor"». Clarin. 2015 թ․ դեկտեմբերի 10.
  17. «Tras asumir la presidencia, Macri se reúne con las delegaciones extranjeras en el Palacio San Martín». La Nacion. 2015 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. batimes.com.ar
  19. «cruxnow.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «argentinareports.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. americamagazine.org
  22. «Michetti Dott.ssa Marta Gabriela. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana». Президент Италии. 4 декабря 2017. Վերցված է 16 октября 2018-ին.
  23. «Conferimento di onorificenze dell'Ordine «Al merito della Repubblica italiana»». Gazzetta Ufficiale[en]. 30 марта 2018. Վերցված է 16 октября 2018-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Միկետտի» հոդվածին։