Jump to content

Գաբրիելա Կնուտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելա Կնուտսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումթենիսիստ
Երկիր Չեխիա և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվապրիլի 21, 1997(1997-04-21)[1][2][3] (29 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] կամ Fair Oaks, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԱկումբSyracuse Orange women's tennis?[6][7]
Հասակ՝175 սանտիմետր[7]

Գաբրիելա Անդրեա Կնուտսոն (չեխ․՝ Gabriela Andrea Knutsonová. ապրիլի 21, 1997(1997-04-21)[1][2][3], Սակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] և Fair Oaks, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ԱՄՆ-ում ծնված չեխ թենիսիստուհի: Իր մարզական կարիերայի ընթացքում վարկանիշային աղյուսակներում ամենաբարձր դիրքը մենախաղերում եղել է 155-ը (արձանագրվել է 2023 թվականի նոյեմբերի 6-ին), զուգախաղերում՝ 270-ը (արձանագրվել է 2023 թվականի ապրիլի 17-ին)[8]}:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելան ամերիկացի հոր և չեխուհի մոր դուստր է: 12 տարեկանում Կալիֆոռնիայից տեղափոխվել է Չեխիա[9]: Բնակություն է հաստատել Պրոստեյով քաղաքում՝ ընդունելով տեղի թենիսի ակադեմիայի հրավերը[10]:

Հինգերորդ դասարանն ավարտելուց հետո դպրոց չի հաճախել. ուսումը լրացրել է առցանց[9]: Մանուկ հասակում նրա կուռքը եղել է լեհական արմատներով դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին[11]:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարմանության տարիներին Գաբրիելայի ձեռք բերած բարձրագույն դիրքը եղել է վարկանիշային աղյուսակում զբաղեցրած 272-րդ տեղը, որ արձանագրվել է 2014 թվականի մայիսի 5-ին[12]: ITF Junior Circuit-ում իր միակ տիտղոսը նվաճել է 2014 թվականին Safina Cup-ում, որը 4-րդ կարգի մրցաշար է[13]:

Քոլեջային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելան թենիս է խաղացել նաև Սիրաքյուսի համալսարանի Նյուհաուսի հանրային հաղորդակցության դպրոցում հեռուստառադիոլրագրություն ուսումնասիրելու տարիներին[14]։ Խոստումնալից մարզիկ լինելով՝ նա համալսարանի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 4-րդ տեղը և մասնակցել է 2018 և 2019 թվականների NCAA I դիվիզիոնի առաջնությունների մենախաղային մրցումներին[15][16]։ 2018 թվականին նա հռչակվել է մենախաղերում համաամերիկյան հաղթող՝ այդպիսով դառնալով Սիրաքյուսի համալսարանի՝ այդ պատվին արժանացած առաջին թենիսիստուհին 1995 թվականից ի վեր[16]։ Նա իր քոլեջային կարիերան ավարտել է ընդհանուր 179 հաղթանակով, որը ծրագրի պատմության մեջ առավել բարձր ցուցանիշների շարքում երկրորդն է. զիջում է միայն իր հայրենակցուհի Յանա Ստրնադովայի նվաճմանը[16]։

2019 թվականից Գաբրիելան հետշրջանավարտային ուսունառությունը (postgraduate scholarship) շարունակել է Դարհեմի համալսարանում, որտեղ մագիստրոսական ծրագրով մարքեթինգ է ուսումնասիրել, միաժամանակ ներկայացրել է այդ համալսարանը BUCS-ում (British Universities and Colleges Sport)[16][17]: 2022 թվականին նա հռչակվել է դարհեմյան թիմի «Տարվա մարզուհի»[18]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.tennisexplorer.com/player/knutson/
  2. 1 2 http://www.espn.com/tennis/player/results/_/id/7890/gabriela-knutson
  3. 1 2 https://www.tenisportal.cz/hrac/knutson/
  4. 1 2 Aktuálně.cz — 2023.
  5. 1 2 Tennis Temple
  6. Record Book 1975 to 2023 Syracuse Women's Tennis — 2024.
  7. 1 2 https://cuse.com/sports/womens-tennis/roster/gabriela-knutson/15728
  8. «Gabriela Knutson | Rankings History – WTA Official». Women's Tennis Association.
  9. 1 2 Crane, Andrew (2019 թ․ մայիսի 8). «Matter of Time». The Daily Orange Graduation Guide 2019: 14, 16. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  10. Sehnálková, Marie (2023 թ․ օգոստոսի 22). «Tenistka z Ameriky se hrdě hlásí k Česku. Kvůli tomu se vzdala i US Open». iSport.cz (չեխերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Gabriela Andrea Knutson Biography». Tennis Europe. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  12. «Knutson Junior Singles Overview». ITF. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Gabriela Knutson Junior Singles Titles». ITF. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Gabriela Knutson – Tennis». Syracuse University Athletics.
  15. Wrege, Julie (2014 թ․ նոյեմբերի 10). «Fall Signing Week '14: Overview and Blue Chip Update». Tennis Recruiting. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  16. 1 2 3 4 Crane, Andrew (2019 թ․ մայիսի 31). «Gabriela Knutson named All-American for 2nd-straight season». The Daily Orange. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Durham University Tennis Club». Facebook (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 8. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  18. «Palatinate Dinner». Durham University (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Կնուտսոն» հոդվածին։