Գաբրիելա Բրիմեր
Գաբրիելա Բրիմեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1947 |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | հունվարի 2, 2000 (52 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գրական անուն | Gaby |
Մասնագիտություն | գրող, իրավապաշտպան և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Գաբրիելա Բրիմեր (իսպ.՝ Gabriela Raquel Brimmer, Gaby, սեպտեմբերի 12, 1947, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 2, 2000, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ակտիվիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբրիելա Բրիմերը ծնվել է Մեխիկոյում, ավստրիացի հրեա էմիգրանտներ Սարի և Միշել Բրիմերների ընտանիքում։ Ունեցել է եղբայր՝ Հենրին և քույր՝ Միմին[1][2]։ Ի ծնե տառապել է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ։ Գաբիին խնամող Ֆլորենսիա Սանչես Մորալեսը սովորեցրել է նրան հաղորդակցվել։ Գաբիի կյանքի մասին նկարահանվել է «Գաբի. իրական պատմություն» ֆիլմը[3]։
1955 թվականին Գաբին ընդունվել է վերականգնողական կենտրոնի տարրական դպրոց, որտեղ ուսուցիչներից մեկը տեսնելով նրա տաղանդը խորհուրդ է տվել Գաբիին դանալու գրող։ 1967 թվականին Բրիմերը հաճախել է սովորական դպրոց։ Նրա լեզվի և արվեստի ուսուցիչը գրող էր և նրան դրդում էր գրելու։ Հենց նույն տարում էլ Բրիմերը սկսում է ստեղծագործել։ Բրիմերի մայրը, առաջին անգամ կարդալով աղջկա ստեղծագործությունները, խորապես հուզվել է և աղջկան հորդորել հավաքելու և հրատարակելու այդ ստեղծագործությունները։ Բրիմերը կարող էր տպագրել միայն ձախ ոտքի մատով. սա մարմնի միակ մասն էր, որը նա կարողանում էր վերահսկել։ 1971 թվականին նա ընդունվում է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին, սակայն չի ավարտում համալսարանը։
Գաբրիելա Բրիմեր հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաբին ստեղծել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնադրամ, որը հայտնի է Asociación para los Derechos de Personas con Alteraciones Motoras անվանումով (Adepam) (Շարժողական հաշմանդամություն ունեցողների իրավունքների ընկերակցություն), ինչպես նաև ակտիվ է եղել այլ հասարակական կազմակերպություններում[4]։ Բրիմերն աշխատել է հաշմանամություն ունեցող մարդկանց ներգրավմամբ զբաղվող կազմակերպություններում և, միևնույն ժամանակ, գրել է պոեզիա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Gaby Brimmer obituary accessed 5/21/2015
- ↑ Gabriela Brimmer chronicle Archived 2015-05-22 at the Wayback Machine. accessed 5/21/2015
- ↑ Film: 'Gaby,' Story of Determination
- ↑ Gaby Brimmer: An Autobiography in Three Voices. The Life of a Disability Rights Activist and Writer. by Gaby Brimmer and Elena Poniatowska (translated by Trudy Balch)
|
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 2 մահեր
- 2000 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մեքսիկացի գրողներ
- Հաշմանդամություն ունեցող մեքսիկացիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Բանաստեղծներ
- Մեքսիկացի իրավապաշտպաններ
- Մանկական ուղեղային կաթվածով անձինք
- Հրեա բանաստեղծներ