Jump to content

Գաբորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբորո
Ի ծնե անունշվեդ.՝ Ninos Moses Khouri
Նաև հայտնի է որպեսGaboro
Ծնվել էդեկտեմբերի 20, 2000(2000-12-20)[1]
Hageby, Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Մահացել էդեկտեմբերի 19, 2024(2024-12-19)[2] (23 տարեկան)
Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2]
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ

Նինոս Մոզես Խուրի (անգլ.՝ Ninos Moses Khouri, դեկտեմբերի 20, 2000(2000-12-20)[1], Hageby, Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա - դեկտեմբերի 19, 2024(2024-12-19)[2], Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2]), առավել հայտնի է Գաբորո կեղծանվամբ, շվեդ ռեփեր և երգերի հեղինակ[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինոս Մոզես Խուրին ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Նորչյոպինգ քաղաքի Հագեբյու շրջանում[5]։ Զբաղվել է երաժշտությամբ, բայց պաշտոնական կարիերայի մեկնարկը սկսվել է 2022 թվականին՝ «Bogota» երգով, որը Spotify հոսքային մուլտիմեդիայում լսվել է ավելի քան 8 միլիոն անգամ։ ՏիկՏոկ սոցիալական ցանցի միջոցով նրա «BROWSKI» և «SUAVEMENTE» երգերը ակտիվորեն դարձել են ամենահայտնիներից մեկը։

Ռեփերը թաքցրել է իր անձնական կյանքը, այդ թվում՝ իր դեմքը, կրել է արևային ակնոցներ և սև դիմակ[6]։ Ըստ որոշ աղբյուրների համարվել է Շվեդիայում հիպ-հոփ մշակույթի վերելք ունեցող արտիստ։ «TV4» հեռուստաալիքի տվյալներով, երաժշտական կատարողի յուրահատուկ ոճը նրան հավելյալ ժողովրդականություն է բերել[7][6][8]։

Նա մի հարցազրույցում նշել է, որ չի սիրում ուշադրությունը և նախընտրում է առանձնացնել իր կյանքը և երաժշտական գործունեությունը, ինչպես նաև խոսել է իր հագուստի ոճի և իր արմատների մասին[9]։

2024 թվականի դեկտեմբերի 19-ին, իր ծննդյան օրից մեկ օր առաջ սպանվել է Ստոկհոլմի մերձակայքում գտնվող մի ավտոկայանատեղում։ Սպանողը նկարահանել է դաժան միջադեպը կրծքավանդակին տեղադրված տեսախցիկով։ Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո այն լայն արձագանք է գտել երկրպագուների և տարբեր երկրների բնակիչների շրջանում[10][11][12]։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան երգիչը սկսվել երգերի թողարկմամբ։ Հետո սկսել հրապարակել իր ալբոմները։ 2022 թվականին նա թողարկել է իր առաջին EP ալբոմը՝ «WLAK»֊ը, որը հասել է 7-րդ տեղը Շվեդիայի «Sverigetopplistan» ազգային չարթում[13]։ 2023 թվականին թողարկվել է երկրորդ և միակ ամբողջական ալբոմը՝ «WLAK 2», որը նույնպես հայտնվել է երկրի չարթերում։ 2024 թվականին լույս է տեսել երրորդ և վերջին ալբոմը՝ «RUSH HOUR»֊ը, որը նույնպես հայտնվել է շվեդական չարթերում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2022-WLAK (EP)
  • 2023-WLAK 2 (ալբոմ)
  • 2024-RUSH HOUR (EP)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Därför bar rapparen Gaboro mask (շվեդերեն) — 2024.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Jakobsson E., Helin S., Möller T., Nyrinder E., Nilsson P., Olsson K., Nittve H., Lagerqvist F., Jensen E. Bekräftat: Rapparen Gaboro mördad i parkeringshus i Norrköping (շվեդերեն) — 2024. — ISSN 1103-9787
  3. «Search – Sverigetopplistan» (շվեդերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  4. Johansson, Peter (2024-11-23). «Läs NT:s granskning – Gaboro kopplas till kriminellt nätverk». www.nt.se (շվեդերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  5. Naskret, Philip (2024-12-20). «Bakgrund: Det här var rapparen Gaboro». www.nt.se (շվեդերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  6. 6,0 6,1 «Swedish rapper Gaboro shot dead in car park, local media reports». ABC News (ավստրալիական անգլերեն). 2024-12-21. Վերցված է 2024-12-22-ին.
  7. «Rapparen Gaboro död i skjutning i Norrköping». www.tv4.se (շվեդերեն). 2024-12-21. Վերցված է 2024-12-22-ին.
  8. «Vem var artisten Gaboro?». SVT Nyheter (շվեդերեն). 2024-12-20. Արխիվացված օրիգինալից 2024-12-20-ին. Վերցված է 2024-12-26-ին.
  9. Nilsson, Pontus (2024-12-20). «Vem var Gaboro? Så minns vi rapparen». Dopest (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2024-12-21-ին. Վերցված է 2024-12-26-ին.
  10. «Убийца с нагрудной камерой снял расстрел известного гангста-рэпера». НТВ. Վերցված է 2024-12-22-ին.
  11. Олег Усков (2024-12-21). «Рэпер Габоро застрелен на парковке накануне своего 24-летия». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  12. «Swedish rapper Gaboro shot dead in car park, local media reports». BBC News (անգլերեն). 2024-12-20. Արխիվացված օրիգինալից 2024-12-20-ին. Վերցված է 2024-12-26-ին.
  13. «Chart – Sverigetopplistan» (շվեդերեն). Վերցված է 2024-12-22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]