Գաբի Աշկենազի
Գաբի Աշկենազի եբրայերեն՝ גבי אשכנזי | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 25, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Hagor, Drom HaSharon Regional Council, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց և Հայֆայի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, սպա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Chief of the General Staff? և Իսրայելի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Israel Resilience Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Գաբի Աշկենազի (եբրայերեն՝ גבי אשכנזי, փետրվարի 25, 1954, Hagor, Drom HaSharon Regional Council, Petah Tikva (sub-district), Կենտրոնական մարզ, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի 19-րդ գլխավոր շտաբի պետ։ Նշանակվել է 2007 թվականի հունվարի 22-ին և պաշտոնում մնացել է մինչև 2011 թվականի փետրվարի 14-ը[1]։ Այդ պաշտոնում փոխարինել է Դան Հալուցին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և իր նախորդը` Աշկենազին մեծացել է Շարոն շրջանի Խագոր մոշավում։ Նրա հայրը ծնունդով Բուլղարիայից էր, վերապրել է Հոլոքոստը, նրա մայրը հայրենադարձվել է Սիրիայից։
1972 թվականին հաշվառվել է Գոլանի հետևակային բրիգադում։
1973 թվականին մասնակցել է Արաբա-իսրայելական պատերազմին։
1976 թվականին Աշկենազին գլխավորել է «Ամպրոպի հարված» ռազմական գործողությունն իրագործող դասակը, որի առաջադրանք էր փրկել Ուգանդայում եղած գերիներին, բայց նա չի մասնակցել Էնթեբո օդանավակայանի մարտին։
1978 թվականին եղել է Գոլանի գումարտակի հրամանատարի փոխարինող։ Նույն տարում «Լիտանի օպերացիայի» ժամանակ վիրավորվել է։
1982 թվականին Լիբանանի դեմ պատերազմի ժամանակ Աշկենազին աշխատել է որպես Գոլանի բրիգադի հրամանատար փոխարինող և 1986 թվականին ստացել է հրամանատարի պաշտոնը։
1988 թվականին Աշկենազին նշանակվել է Իսրայելի հյուսիսային ռազմական շրջանի հետախուզման ղեկավար։ Նա 90-ականների սկզբին ղեկավարել է զրահամեքենաների ստորաբաժանման պահեստը, այնուհետև (1992-1994 թվականներին) աշխատել է Լիբանանի իսրայելական քաղաքացիական վաչությունում որպես ղեկավար և 1994 թվականին զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
1996 թվականի ստացել է գեներալ-մայորի կոչում։
1998 թվականին նա նշանակվել է հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար, ինչն էլ նրան պատասխանատու է դարձրել իսրայելական զորքին Հարավային Լիբանանի անվտանգության գոտուց հանելու համար։
2002 թվականին նշանակվել է գլխավոր շտաբի հրամանատարի փոխարինող։
2005 թվականին հրաժարվել է գեներալ-մայորի կոչումից։
2006 թվականի հուլիսին նշանակվել է պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն։
Աշկենազին ավարտել է ՑԱԽԱԼ-ի հրամանատարական անձնակազմի պատրաստման դպրոցը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարական անձնակազմի պատրաստման դպրոցը։ Նա նաև ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան, ավարտել է ԱՄՆ-ի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցը։
Աշկենազին ամուսնացած է և ունի երկու երեխա, ապրում է Կֆար Սավայում։
Աշկենազեյի եղբայրը` Ավի Աշկենազեն, ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում մինչև բրիգադի գեներալի կոչումը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «MIGnews | Քաղաքականություն | Իսրայելի պաշտպանության բանակի 20-րդ գլխավոր շտաբի պետ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-20-ին։ Վերցված է 2021-04-21
- ↑ אמיר בוחבוט גנץ החליט: אחיו של גבי אשכנזי לא יקודם לאלוף ואללה, 31.3.13 (Ամիր Բուխբուտ, «Հանսը որոշել է, որ Գաբի Աշկենազեի եղբայրը չի ստանա գներալ-մայորի կոչում», Walla (31.3.13)). (եբրայերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գաբի Աշկենազը Քնեսեթի կայքում
- Who is Gabi Ashkenazi? (անգլ.)
|