Գաբիթ Մուսրեպով
Գաբիթ Մուսրեպով ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1902 |
Ծննդավայր | Կոստանայ շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1985 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Օմսկի պետական ագրարային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Gabit Musrepov Վիքիպահեստում |
Գաբիթ Մուսրեպով (ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов) մարտի 9 (22), 1902, Կոստանայ շրջան - դեկտեմբերի 31, 1985, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, թարգմանիչ, քննադատ, թատերագիր, հասարակական գործիչ.
Ղազախական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1958), Ղազախստանի ժողովրդական գրող (1984), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974).
Ղազախստանի գրողների միության նախագահ (1956-1962 և 1964-1966 թթ.), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար (1959 թվականից), ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն խորհրդի և Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1902 թվականի մարտի 9-ին (նոր տոմարով՝ մարտի 22-ին) Հյուսիսղազախստանյան մարզի Ժամբիլի շրջանի Ժանաժոլ աուլում։ Ծագումով միջին ժուզի քերեյ ցեղի սիբան տոհմից է[1][2]:
Հայրենի գյուղում գրագիտություն սովորելուց հետո ընդունվել է ռուսական դպրոց, 1923-1926 թվականներին սովորել նախ՝ Օրենբուրգի բանֆակում, ապա Օմսկի գյուղատնտեսական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է որպես տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիր, այնուհետև՝ Ղազախստանի գրողների միության քարտուղար, առաջին քարտուղար, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ... Եղել է նաև Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Ղազախական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ։ Գրական իր գործունեությունը Մուսրեպովն սկսել է 1925 թվականին։ Նրա առաջին ստեղծագործությունը «Հորձանուտում» վիպակն էր (1928)՝ քաղաքացիական կռիվների մասին։ 1928 թվականից աշխատակցել է «Жана-Адебиет» գրական-գեղարվեստական ամսագրին։
Մուսրեպովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 34 լեզուներով[3]։ Ամենից շատ թարգմանվել են ռուսերեն՝ 295 ստեղծագործություն[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպերի ընտրանի
Թատերգություններ
- երաժշտական դրամա՝ «Կըզ Ժիբեկ» (1934) (այս երկի հիման վրա է ստեղծվել ղազախական առաջին օպերայի լիբրետոն)
- «Ամանգելդի» (1936, բեմադրվել է 1937 և 1952 թթ.)
- «Քոզի Քորփեշ - Բայան սուլու]]» (1939)
- «Պոետի ողբերգությունը» (1958)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тулаган-Толкында, Казгиз, Кзыл-Орда, 1928
- «Жана-Адебиет» ամսագիր, 1928-1931
- Красноармейский букварь, Алма-Ата, 1929-1930
- Букварь для малограмотных, Алма-Ата, 1930
- Шыгармалар жинагы, 5 томдык, т. 1-2, Алматы, 1972-1973
- Однажды и на всю жизнь. Избранные повести и рассказы, Алма-Ата, 1968
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974).
- Լենինի՝ 3, Աշխատանքային կարմիր դրոշի՝ 2, Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության 1-ական շքանշան, բազմաթիվ մեդալներ
- Ղազախական ԽՍՀ Աբայի անվան պետական մրցանակ (1970), Չ. Վալիխանովի անվան մրցանակ (1976)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը Կանշայիմն էր[4]։
- Երկրորդ կինը՝ Խուսնի Յաղֆարովան (մահացել է 1964 թ.), թաթարուհի էր, մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Գրողի հետ ամուսնությունը ձգվել է 40 տարի (1924-1964 թթ.):
- Երրորդ կինը՝ Ռաիսա Մուհամեդյարովան, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի էր։ Ամուսնացած են եղել 1964-1972 թթ.[5]:
- Չորրորդ կինը՝ Գազիզա Բեյսենովան, եղել է գրող Մուխտար Աուեզովի մեքենագրուհին և անձնական քարտուղարուհին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվականի մայիսին բացվել է Գ. Մուսրեպովի տուն-թանգարանը[6], 1999 թվականի փետրվարին՝ Սաբիթ Մուքանովի և Գաբիթ Մուսրեպովի պետական թանգարան-հուշահամալիրը[6]։
- 2002 թվականին Ալմաթիում, Գ. Մուսրեպովի անունը կրող թատրոնի առջև, դրվել է նրա կիսանդրին։
- Ալմաթիում մեկական փողոց և զբոսայգի կոչվել են գրողի անունով։
- Նրա ծննդյան 100-ամյակի առթիվ թողարկվել են հուշադրամ և նամականիշ։
- Ի պատիվ գրողի՝ «Գաբիթ Մուսրեպով» է անվանակոչվել Իրտիշ գետո նավարկող ջերմանավերից մեկը[7]"Габит Мусрепов" Проекта 2.559[8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Керей» тайпасының этникалық шығу тегі жəне шежіресі
- ↑ «Қазақ шежіресі. 2 том. Орта жүз-жан арыс, Теңізбай Үсенбаев,». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 3,0 3,1 Қазақстан Республикалық телерадиокорпорациясы (2015 թ․ ապրիլի 23). ««Ұлт мақтанышы». Ғабит Мүсірепов (каз.)». Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «ҒАБИТ МҮСІРЕПОВТІҢ «БАРЫ» МЕН «ЖОҒЫ»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Последняя любовь классика(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 «История Государственного литературно-мемориального комплекса». www.heritagenet.unesco.kz. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «10 интересных фактов из жизни Габита Мусрепова - История Казахстана» (ռուսերեն). tarikh.kz. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «ГАБИТ МУСРЕПОВ». Արխիվացված է օրիգինալից 2021-08-26-ին. Վերցված է 2019-05-30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաբիթ Մուսրեպով «Երկրի հերոսներ» կայքում
- http://www.kazpravda.kz/c/1333073581(չաշխատող հղում)
- http://www.kazpravda.kz/c/1333074159(չաշխատող հղում)
- Мусрепов Габит Махмудович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Գաբիթ Մուսրեպով Արխիվացված 2018-03-21 Wayback Machine inform.kz կայքէջում
- Կենսագրությունը Biografia.KZ կայքէջում Արխիվացված 2019-05-30 Wayback Machine
- Գաբիթ Մուսրեպով// Официальный интернет-ресурс Северо-Казахстанской области
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբիթ Մուսրեպով» հոդվածին։ |
|
- Մարտի 22 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1985 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ղազախ գրողներ
- Ղազախ դրամատուրգներ
- Հասարակական գործիչներ
- Ղազախստանի քաղաքական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ