Գաբիդեն Մուսթաֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբիդեն Մուսթաֆին
ղազ.՝ Ғабиден Мұстафин
Stamp of Kazakhstan 402.jpg
Ծնվել էնոյեմբերի 26, 1902(1902-11-26)
ԾննդավայրBukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունվարի 20, 1985(1985-01-20) (82 տարեկանում)
Վախճանի վայրԱլմաթի, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուղազախերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Գաբիդեն Մուսթաֆին (ղազ.՝ Ғабиден Мұстафин, նոյեմբերի 26, 1902(1902-11-26), Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ - հունվարի 20, 1985(1985-01-20), Ալմաթի, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Ղազախական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսթաֆինի «Էր Շոյըն (և այլ պատմվածքներ)» ժողովածուն լույս է տեսել 1929 թվականին։ Նրա «Կյանք կամ մահ» (1941) վեպը, որ ղազախական արձակի առաջին ստեղծագործություններից է, նվիրված է բանվոր դասակարգին։ Հրատարակել է «Միլիոնատեր» (1948) վիպակը, «Շիգանակ» (1945), «Կարագանդա» (1952, ղազախական ԽՍՀ Աբայ Կունանբաևի անվան պետական մրցանակ, 1953), «Փոթորկից հետո» (1959) վեպերը և այլ գործեր։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Եղել է Ղազախստանի ԳՄ վարչության նախագահ (1953-1956), վարչության առաջին քարտուղար (1962-1964), ԽՍՀՄ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 88 CC-BY-SA-icon-80x15.png