Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբդուլլա Տուկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Գաբդուլլա Տուկայի հուշարձան
Գաբդուլլա Տուկայի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Gabdulla Tukay monument (Moscow) Վիքիպահեստում

Գաբդուլլա Տուկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Габдулле Тукаю, թաթ.՝ Габдулла Тукай һәйкәле), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է թաթար ժողովրդական բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ Գաբդուլլա Տուկային (Թուքայ)։ Տեղադրվել է Նովոկուզնեցկայա փողոցի և Մալի Տատարսկի նրբանցքի հատման վայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է Գաբդուլլա Տուկայի 125-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում։ Մոսկվայում Գաբդուլլա Տուկայի հուշարձանը տեղադրելու մասին հրամանը ստորագրվել է Մոսկվայի քաղաքային դումայի կողմից 2005 թվականի մարտին, երբ տոնվում էր Կազան քաղաքի հազարամյակը։ Այդ ժամանակ էլ ընտրվել է հուշարձանի տեղադրելու վայրը Թաթարական արվարձանում։ Սակայն այդ փուլում աշխատանքը կանգ է առել և վերսկսվել է միայն 6 տարի անց՝ 2011 թվականի մարտին, երբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը ստորագրեցին համաձայնագիր՝ Թաթարստանի Հանրապետության և Մոսկվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալ-մշակութային համագործակցության մասին։

Հուշարձանը պատրաստվել է սեղմ ժամկետներում՝ ապրիլի 4-25-ին, բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքներն օր ու գիշեր վարել է ստորգետնյա աշխատանքների մասնագիտացված վարչությունը և ավարտել է հուշարձանի բացումից մեկ օր առաջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե հուշարձանը պատկերում է գրանիտե պատվանդանի վրա նստած բանաստեղծին։ Զարդատախտակին արված է պարզ մակագրություն.

ԹԱԹԱՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ԳԱԲԴՈՒԼԼԱ ՏՈՒԿԱՅԻՆ

Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սալավատ Շչերբակովն է։ Հուշարձանը նվեր է Մոսկվային Թաթարստանի Հանրապետության կառավարության կողմից։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 26-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը պաշտոնատար անձանցից մասնակցել են Թաթարստանի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը, Մոսկվայի դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովը, Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը և այլք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 սուբյեկտների ներկայացուցիչներ, դեսպաններ, ավելի քան 10 երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ և Մոսկվայում բնակվող մի քանի հարյուր թաթարներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «В Москве открыли памятник Габдулле Тукаю». Татар-информ. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  • «В Москве пройдут Дни Габдуллы Тукая». Islam-News. 2011 թ․ ապրիլի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.