Գաբաղ Գաբեղյան (իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբաղ Գաբեղյան
Գաբեղյանքի տեր
մ.թ.ա. 3-րդ դար
 
Մասնագիտություն՝ նախարար
Ծննդյան օր մ.թ.ա. 3-րդ դար
Վախճանի օր մ.թ.ա. 3-րդ դար
Դինաստիա Գաբեղյաններ
Քաղաքացիություն Standard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք

Գաբաղ Գաբեղյան (նաև՝ Գաբա, մ.թ.ա. 3-րդ դար - մ.թ.ա. 3-րդ դար), հայ իշխան Մեծ Հայքում, Այրարատ աշխարհի Գաբեղյանք գավառի տանուտերը, Մեծ Հայքի արքունի փոխադրամիջոցների և ձիերի երամակների վերահսկման նախարար, Գաբեղյանների նախարարական տոհմի հիմնադիրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի արքա Վաղարշակ Ա-ն (մ․թ․ա․ 247-225) Գաբաղին կարգում է Մեծ Հայքի արքունի փոխադրամիջոցների և ձիերի երամակների նախարար, պարգևում մի շարք արքունի գյուղեր` Այրարատ աշխարհում (հետագայի Գաբեղյանք գավառը)։ Գաբաղից է սերվում Գաբեղյանների նախարարական տոհմը[2][3][4][1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․
  2. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Բ․ է․ (երկու ձեռագրերում հիշվում է Գաբա ձևով)
  3. «Տիեզերական պատմություն», Ասողիկ, Ա․ ե․
  4. «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, 48․