ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ) (անգլ.՝ KWL table or KWL chart), աղյուսակը երեք սյունակներից բաղկացած մի աղյուսակ է, որը կարող է դառնալ աշակերտի ուղեցույցը կարդալու ընթացքում: Այն կազմում է կառուցողական ուսուցման մեթոդի մի մասը, որի կիրառման ժամանակ սովորողները հեռանում են դասավանդման և ուսուցման ավանդական մեթոդներից: Այս մեթոդաբանության մեջ աշակերտներին տրվում է տարածք սովորելու համար` ձևավորելու իրենց սեփական հասկացողության ոճը: ԳՈւՍ աղյուսակը մշակվել է այս մեթոդաբանության մեջ և հանդիսանում է ուսումնական ընթերցման ռազմավարության ձև[1]: Աղյուսակը կարելի է գծել մեծ թղթի վրա, գրատախտակին կամ ցուցադրել ցուցապաստառի վրա:

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ), աղյուսակը ստեղծվել է Դոննա Օգլի (անգլ.՝ Donna Ogle) կողմից 1986 թվականին[2]: ԳՈւՍ աղյուսակը կարող է օգտագործվել ցանկացած առարկայի ուսուցման ժամանակ ամբողջական կամ փոքր խմբերով: Կիրառումը ներառում է հետևյալ քայլերը.

  • Ուսումնական առարկայի ընտրված հատվածի գլխավոր թեման գրե՛ք ԳՈւՍ աղյուսակի վերևում: Աշակերտներին հարցրե՛ք, թե ինչ գիտեն դասի թեմայի մասին, և նրանց ասածները գրի առեք աղյուսակի առաջին` «Գ-ի՞նչ գիտենք արդեն» սյունակում:
  • Աշակերտներին հարցրե՛ք, թե թեմայի հետ կապված ինչ հարցեր ունեն և գրանցե՛ք դրանք աղյուսակի երկրորդ` «Ու-ի՞նչ ենք ուզում իմանալ» սյունակում:
  • Աշակերտներին օգնե՛ք դասակարգելու իրենց գիտելիքներն ու հարցերը և մի առանձին ցուցակ կազմեք, անվանե՛ք այն « Տեղեկատվության ինչ տեսակներից ենք ակնակլում օգտվել»:
  • Աշակերտներին առաջարկե՛ք կարդալ պատմությունը կամ ընտրված հատվածը և գտնել այն տեղեկությունները, որոնք պատասխանում են իրենց նախնական հարցերին կամ լրացնում են դրանք` ընդլայնելով թեմայի մասին պատկերացումները:
  • Երբ աշակերտները վերջացնեն կարդալը, նրանց ուշադրությունը հրավիրեք երրորդ սյունակի վրա` «Ս-ի՞նչ ենք սովորել»: Առաջարկեք թվարկել թեմային վերաբերող նոր տեղեկություններ, որոնք հայտնաբերել են կարդալու ընթացքում, և գրի՛ առեք դրանք երրորդ սյունակում:

Ահա թե ինչ տեսք ունի ԳՈւՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ) աղյուսակը.

Գ

Գիտեմ

Ու

Ուզում եմ իմանալ

Ս

Սովորել եմ

Գրե՛ք այն տեղեկատվությունը, որ սովորողներն արդեն գիտեն այս սյունակում: Գրե՛ք այն տեղեկատվությունը, որ սովորողներն ուզում են սովորել այս սյունակում: Ամփոփե՛ք և գրե՛ք այն տեղեկատվությունը, որ աշակերտները սովորել են դասի կամ թեմայի վերջում այս սյունակում:

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցիչը կարող է ունենալ շատ տարբեր նպատակներ ԳՈւՍ աղյուսակը դասարանում օգտագործելու ժամանակ: Առաջինը` ԳՈւՍ աղյուսակը ակտիվացնում է սովորողների նախնական գիտելիքները ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ: Գիտեմ սյունակը լրացնելիս աշակերտները մտածում են տվյալ թեմայի մասին ունեցած իրենց նախնական գիտելիքների մասին: Հաջորդը` ԳՈւՍ աղյուսակը սահմանում է տվյալ դասի նպատակը և աշակերտները կարող են իրենց սեփական ներդրումն ունենալ թեմայի քննարկման մեջ` ասելով, թե ինչ են ուզում իմանալ: Բացի այդ աշակերտներին տրվում է հստակ նպատակ թեմայի մեջ ներգրավվելու և մասնակցելու համար: ԳՈւՍ աղյուսակը մի գործիք է, որը կարելի է օգտագործել ուսուցման գործընթացը վարելու, ինչպես նաև աշակերտների սովորելու գործընթացը վերահսկելու նպատակով[3]։ ԳՈւՍ աղյուսակներն օգտագործվում են հիմնականում տարրական ուսուցիչների կողմից, որոնք դասավանդում են տարբեր առարկաներ: Նման աղյուսակներն օգտագործվում են նաև տարրական մակարդակի պատմական բովանդակություն ունեցող թեմաներ դասավանդելիս[4]:

Ոսումնասիրության գործիք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՈւՍ աղյուսակը կարող է օգտագործվել որպես անհատական, խմբային կամ ամբողջ դասարանի համար նախատեսված ուսումնասիրության գործիք: Այն մի միջոց է, որի օգնությամբ տեղեկատվությունը տեղափոխվում է տեսողական դաշտ: Աշակերտները նաև հետևում են, թե իրենք ինչ գիտեն կամ ինչ են ուզում սովորել տվյալ թեմայի վերաբերյալ[4]:

Պահանջվող նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջվող նյութերը կարող են տարբերվել կախված թե ինչ տիպի գործունեություն է ուսուցիչը մտադիր իրականացնել դասարանում: Եթե ուսուցիչը բաժանում է դասարանը խմբերի ըստ հատուկ թեմայի, ապա յուրաքանչյուր խմբին կարող է տալ մեկական ԳՈւՍ աղյուսակ: Իսկ եթե ուսուցիչը ցանկանում է, որ յուրաքանչյուր երեխա տրված թեմայի վերաբերյալ իր կարծիքն արտահայտի, ապա ԳՈւՍ աղյուսակը կարող է տալ անհատական աշակերտներին առանձին թղթերով:

Հատուկ ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՈւՍ աղյուսակները կարելի է օգտագործել բոլոր աշակերտների հետ, բայց կան հատուկ խմբի պատկանող աշակերտներ, որոնց հետ ավելի արդյունավետ կարելի է աշխատել: Այդ խմբին են պատկանում տեսողական սովորողները, ավելի փոքր սովորողները կամ անգլերենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրողները: Տեղեկատվությունն այս դեպքում ներկայացվում է ավելի տեսանելի, երբեմն էլ բառերի փոխարեն կարելի օգտագործել նկարներ` աղյուսակում գաղափարներն արտահայտելու համար[5]:

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՈւՍ աղյուսակը օգտագործվում է դասարանի ձևավորող գնահատում իրականացնելու համար: Այն թույլ է տալիս ուսուցչին պարզել աշակերտների նախնական գիտելիքները կոնկրետ որևէ թեմայի վերաբերյալ[6]:

ԳՈւՍ աղյուսակը կարելի է օգտագործել նոր թեմա սկսելիս կամ թեման ամփոփելիս, որպեսզի ուսուցիչը կարողանա պարզել, թե աշակերտները որքանով են յուրացրել անցած թեման:

ԳՈւՍ աղյուսակի միջոցով ուսուցիչը կարող է զննել առանձին աշակերտներին կան ամբողջ դասարանին` հասկանալու նրանց մտածելակերպն ու սովորելու կարողությունները:

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳՈւՍ-ը ուսուցիչներին թույլ է տալիս պատկերացում կազմել աշակերտների` տվյալ թեմայի վերաբերյալ ունեցած նախնական գիտելիքների մասին:
  • Աշակերտների համար որոշակի համակարգ է ապահովվում, որի շրջանակներում նրանք կարողանում են կարդացվելիք նյութի մասին ենթադրություններ անել:
  • Զարգանում են աշակերտների ինքնահարցման, ինքնավերլուծության հմտությունները, նրանք սովորում են ավելի ակտիվորեն կարդալ` թեմային առնչվող իրենց հարցերին պատասխանները գտնելու համար:
  • Աշակերտներին ուղղություն է տրվում, թե ինչպես նպատակային կերպով դասակարգել արդեն ունեցած և նոր տեղեկատվությունը:
  • Ի հայտ են գալիս սովորողների` թեմայի մասին ունեցած սխալ պատկերացումները, թերըմբռնումները, որոնք շտկվում են դասի ընթացքում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր 2008թ
  • McKenna, M. (3) Help for struggling readers: strategies for grades 3-8. New York: The Guilford Press.
  • Valmont, W. (2006). Technology for literacy teaching and learning. New York: Houghton Mifflin Company.
  • Allington, R. and Cunningham, P. (2004). Classrooms that work. Boston: Allyn and Bacon.
  • Padak, N. and Rasinski, T. (2004). Effective reading strategies: teaching children who find reading difficult. New Jersey: Pearson Education, Inc.
  • Buehl, D. (2006). Classroom strategies for interactive learning. Delaware: International Reading Association.
  • Jones, R. (2007). "Readingquest strategies"
  • Conner, J. (2006). "Instructional reading strategy: KWL"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "NEA - K-W-L (Know, Want to Know, Learned)". NEA. Retrieved 5 February 2016.
  2. Ogle, D.M. (1986). K-W-L: A teaching model that develops active reading of expository text. Reading Teacher, 39, 564–570
  3. KWL table/ chart. (2009). Retrieved October 26, 2012, from http://www.study-habits.com/kwl-table-chart
  4. 4,0 4,1 «Applying KWL Guides to Sources with Elementary Students»։ Վերցված է 5 February 2016 
  5. McDermott, M. J. (2012). Using graphic organizers in preschool. Teaching Young Children, 5(5), 29–31.
  6. Struble, J. (2007). Using graphic organizers as formative assessment. Science Scope, 30(5), 69-71.