Jump to content

Բրուքլինի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուքլինի հանրային գրադարան
պատկերանիշ
Երկիր ԱՄՆ[1]
Տեսակգրադարանային համակարգ և հանրային գրադարան
Հիմնվել է1896[2]
ՏեղադրությունԲրուքլին
Հասցե10 Grand Army Plaza, Brooklyn, NY 11238[1]
Այլ տվյալներ
Կայքbklynlibrary.org
40°40′21″N 73°58′6″W / 40.67250°N 73.96833°W / 40.67250; -73.96833

Բրուքլինի հանրային գրադարան, գրադարանների ցանց, որ սպասարկում են Նյու Յորք քաղաքի Բրուքլին շրջանի բնակչությանը։ Զբաղեցնում է հինգերորդ տեղը ԱՄՆ գրադարանային ցանցերի շարքում[3]։ Ինչպես և Նյու Յորքի երկու այլ գրադարանային ցանցերը համարվում է անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Նյու Յորքի իշխանությունների, նահանգների կառավարությունների, դաշնային կառավարության և մասնավոր հովանավորների կողմից։ 2009 ֆինանսական տարում գրադարանը ԱՄՆ ամենահաճախելի գրադարանն էր հանրային գրադարանների թվում։

Բրուքլինի գրադարանային ցանցը հաստատված է Նյու Յորք նահանգի 1892 թվականի մայիսի 1-ի օրենքով։ Բրուքլինի հանրային խորհուրդը ստեղծեց Բրուքլինի հանրային գրադարանի ստեղծման մասին բանաձևտ 1896 թվականի նոյեմբերի 30-ին։ Գրադարանի առաջին տնօրենը Մերի Քրեգին էր։ 1901-ից մինչև 1923 թվականը ընկած ժամանակահատվածում միլիոնատեր Էնդրյու Քարնեգին 1,6 միլիոն դոլար նվիրաբերեց 21 մասնաճյուղերի զարգացման համար։

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանային ցանցը կառավարվում է 28 անդամներից բաղկացած խորհուրդի կողմից, որոնք չեն ստանում աշխատավարձ։ Խորհրդի 11 անդամները նշանակվում են քաղաքապետի կողմից և ևս այդքանը Բրուքլին վարչական շրջանի ղեկավարի կողմից։ Խորհրդի մնացած 12 անդամներն ընտրվում են։

Անուն Անգլերենով ծառայության տարիներ
Մերի ՔրեգիMary E. Craigie
Արթուր ԲոսթուիքArthur E. Bostwick1899-1901
Ֆրենկ ՀիլFrank P. Hill1901-1930
Միլթոն Ջ. ՖերգյուսոնMilton J. Ferguson1930-1949
Ֆրենսիս Սեն ՋոնFrancis R. St. John1949-1963
Ջոն Էյմս ՀամֆրիJohn Ames Humphry1964-?
Ջոն Ս. ՖրանցJohn C Frantz
Քենեթ Ֆարնհամ ԴյուչեքKenneth Farnham Duchac1970-1986
Լարի ԲրենդուեյնLarry Brandwein?-1994
Մարտին ԳոմեսMartin Gomez1995-?
Ջինի ՔուփերGinnie Cooper
Դայն Մեք ՀարվինDionne Mack-Harvin2007-2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 US Public Library System Data File, FY 2017 — IMLS, 2019.
  2. ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. ↑ http://www.ala.org/tools/libfactsheets/alalibraryfactsheet13#toppopulation

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրուքլինի հանրային գրադարան (անգլերեն)
  • «Бруклинская публичная библиотека» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի հանրային գրադարան» հոդվածին։