Բրունո Քյոլնեցի
Բրունո Քյոլնեցի | |
---|---|
![]() | |
Ծնունդ | 1030[1][2][3][…] |
Ծննդավայր | Քյոլն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճան | հոկտեմբերի 6, 1101[4][5] |
Վախճան վայր | Certosa di Serra San Bruno, Սերա Սան Բրունո, Duchy of Apulia and Calabria |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կռոնական կազմակերպություն | Կարտեզյան միաբանություն |
Սրբացված կարգ | կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Հոկտեմբերի 6[6] |
Աշխատանք | գրող, կաթոլիկ քահանա, anchorite և լատինական կաթոլիկ վանական |
Պաշտոն | Minister General of Carthusians? |
Երկիր | Գերմանիա |
Աշակերտ | Anselm of Laon? |
Բրունո Քյոլնեցի (գերմ.՝ Bruno von Köln, 1030[1][2][3][…], Քյոլն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 6, 1101[4][5], Certosa di Serra San Bruno, Սերա Սան Բրունո, Duchy of Apulia and Calabria), կաթոլիկ սուրբ, Կարտեզյան միաբանության հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք պատմական աղբյուրների հաղորդմամբ Բրունո Քյոլնեցին ծագում էր Քյոլնի Հարդեֆուստ (անգլ.՝ Hardefust) հին ազնվական ընտանիքից, որը հետագայում սերտ կապ էր պաշտպանում Կարտեզյան միաբանության հետ[7]։
Բրունոն փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանում Քյոլնի եկեղեցական դպրոցում և Ռեյմսում։ 1056 թվականին ստանձնում է Ռեյմսի եկեղեցական դպրոցի ղեկավարությունը։ Կաթոլիկ եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների միջև տեղի ունեցող եկեղեցական պաշտոններին նշանակման համար պայքարում բռնում է եկեղեցու կողմը, ինչը ստիպում է Ռեյմսի եպիսկոպոսին նրան հեռացնել իր թեմից։ 1080 թվականին Բրունոն անդամագրվում է Մոլեմի բենեդիկտյան աբբայության միաբանությանը։ 1084 թվականին նա հիմնում է իր առաջին վանական բնակավայրը, սակայն շուտով Գրենոբլի եպիսկոպոս Հյուգո Գրենոբլեցու աջակցությամբ Ֆրանսիական Ալպերում հիմնում է Գրանդ Շարտրյոզ վանքը։
1090 թվականին Բրունո Քյոլնեցին իր նախկին աշակերտ նորընտիր Հռոմի պապ Ուրբանոս II-ի հրավերով ժամանում է Հռոմ և ստանձնում նրա խորհրդականի պաշտոնը։ Պապի կողմից նրան է տրամադրվում Ռեջիո դի Կալաբրիայի թեմը։ 1091 թվականին Բրունոն հիմնում է Սերա Սան Բրունոյում Սանտո Ստեֆանո դել Բոսկո վանքը, որտեղ և վախճանվում է 1101 թվականի հոկտեմբերի 6-ին։ 1514 թվականին Հռոմի պապ Լևոն X-ի կողմից Բրունո Քյոլնեցին սրբադասվում է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Friedrich Wilhelm Bautz, Bruno von Köln. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 772.
- Josef Hemmerle, Brun(o), heilig, Stifter des Kartäuserordens. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 2, Duncker & Humblot, Berlin 1955, ISBN 3-428-00183-4, S. 673 f. (Digitalisat).
- Gerardo Posada, Der heilige Bruno. Vater der Kartäuser. Ein Sohn der Stadt Köln. Wienand, Köln 1987 ISBN 3-87909-157-9.
- Philipp Woker, Brun, der heilige Bruno, Stifter des Kartäuserordens. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 3, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 436 f.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Galiciana — 1999.
- ↑ 2,0 2,1 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 3,0 3,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 30.
- ↑ Ambrose Mougel, St Bruno. In: Catholic Encyclopedia, Band 3, Robert Appleton Company, New York 1908.
|