Jump to content

Բրունո Շպյորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Շպյորի
Ծնվել էօգոստոսի 16, 1935(1935-08-16)[1][2] (90 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Ժանրերջազ և բիգ բենդ[3]
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր, սաքսոֆոնահար, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներսաքսոֆոն, սոպրանո սաքսոֆոն[3], ալտ սաքսոֆոն[3], տենոր սաքսոֆոն[3] և բարիտոն սաքսոֆոն[3]
Կայքcomputerjazz.ch
 Bruno Spoerri Վիքիպահեստում

Բրունո Ալեքսանդր Շպյորի (օգոստոսի 16, 1935(1935-08-16)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ջազ երաժիշտ, կոմպոզիտոր։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազելում (այդ թվում՝ Կառլ Բարթի և Կառլ Յասպերսի մոտ) և Ցյուրիխում սովորելուց հետո 1958 թվականին ստացել է կիրառական հոգեբանի մասնագիտություն։ Դեռևս ուսանողական տարիներից որպես սաքսոֆոնահար նվագել է տարբեր ջազ խմբերում (ներառյալ՝ Francis Notz Septett-ը), 1956 թվականին Ֆրայբուրգի Modern Jazz Group-ի հետ շրջագայել է Գերմանիայում և 1957-1975 թվականներին եղել է Metronome Quintet-ի մաս:

1960-ականների սկզբին աշխատել է որպես հոգեբան և մասնագիտական խորհրդատու, միաժամանակ նվագել է նաև Ռեմո Ռաուի և Հանս Քենելի կվինտետում։ 1964 թվականին գրել է խաղարկային ֆիլմի երաժշտություն, ստեղծել է մի շարք գովազդային երաժշտություններ ընկերությունների համար՝ ներառելով կոնկրետ ձայներ ընկերության տարածքից: 1965/1966 թվականներին մասնակցել է Քյոլնի նոր երաժշտության դասընթացներին և գրել է «Խեղդամահ արողն աշտարակից» քրեական ֆիլմի երաժշտությունը, այնուհետև, 1967 թվականից հանդես է գալիս որպես անկախ կոմպոզիտոր և ձայնային ինժեներ։ Էլեկտրասաքսոֆոնի, էֆեկտրային սարքերի, Ondes Martenot-ի և 1968 թվականից ի վեր ինքնուրույն կառուցված ձայնային փոխարկիչների հետ վաղ փորձերը, ինչպես նաև 1970 թվականից ի վեր EMS VCS-3 սինթեզատորի հետ աշխատանքը նրան ավելի ու ավելի է տարել դեպի էլեկտրոնային երաժշտության աշխարհ։ Brainticket խմբում աշխատել է Հանս Դեյսենրոտի հետ։ Շպյորիի Voice of Taurus ալբոմը թողարկվել է 1978 թվականին։ Ջազն ու էլեկտրոնիկան նույնպես միավորվեցին նրա Jazz Rock Experience-ում: Ջոել Վանդրոգենբրուկի հետ ստեղծել է էլեկտրոնային իմպրովիզացիոն դուետ։

1971-1973 և 1975-1977 թվականներին եղել է Ցյուրիխի ջազ փառատոնի երաժշտական ղեկավարը: Շրջագայել է Ջորջ Գրունցի և Թոնի Օքսլիի հետ։ Նվագել է նաև ջազի այնպիսի մեծերի հետ, ինչպիսիք են Քլարկ Թերին, Ալբերտ Մանգելսդորֆը, Լի Կոնիցը, Լորեն Նյուտոնը, Ռետո Վեբերը և Էռնստ Ռեյսեգերը։

Համակարգչային երաժշտություն է դասավանդել Ցյուրիխի և Լյուցեռնի երաժշտական բարձրագույն դպրոցներում։ Իր գործունեության համար 2017 թվականին ստացել է շվեյցարական ջազ մրցանակ (Swiss Jazz Award)[4]։

Սկավառակագրություն (Ընտրանի)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jazz-Rock Experience (Deram, 1970)
  • Glückskugel (Finders Keepers Records, 1971–1980)
  • Container (1976)
  • Voice of Taurus (Gold Records/Inzec 1978)
  • AX+BY+CZ+D=0 (1983)
  • Zürich Tenors Էռնստ Գերբերի, Ֆերնանդո Ֆանտինիի, Ռիչարդ Լիպիեկի, Ումբերտո Ֆոլետտիի, Ռոլֆ Չիզմեկի, Հանս Բրունների հետ (FFO 1983)
  • Shake, Shuttle and Blow. Ալբերտ Մանգելսդորֆ – Բրունո Շպյորի – Քրիստի Դորան – Ռետո Վեբեր (Enja Records, 1999)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 - Ալոիսը կամ փոփոխությունը դեպի լավը երկար ժամանակ է պահանջում (գերմ.՝ Alois oder die Wende zum Besseren lässt auf sich warten)
  • 1977 - Ձնհալք (գերմ.՝ Tauwetter)
  • 1978 - Էլ Գամին (գերմ.՝ El Gamin)
  • 1982 - Ուղեղի այրվածք (գերմ.՝ Hirnbrennen)
  • 1983 - Թեդի արջուկ (գերմ.՝ Teddy Bär)
  • 1986 - Գեղեցիկ պահ (գերմ.՝ Der schöne Augenblick)
  • 1987 - Կոտրվածք (գերմ.՝ Umbruch)
  • 1988 - Պատրիարքի կոշիկը (գերմ.՝ Der Schuh des Patriarchen)
  • 1988 - Պատմություն Սանդրայի համար (գերմ.՝ Erzählung für Sandra)
  • 1991 - Թիթեռի ստվեր (գերմ.՝ Schmetterlingsschatten)
  • 1992 - Ուղղակի բարդ սեր (գերմ.՝ Liebe – einfach kompliziert)
  • 1993 - Պինգվինների կոնգրեսը (գերմ.՝ Der Kongress der Pinguine)
  • 1998 - Մսավաճառը (գերմ.՝ Die Metzger)
  • 1999 - գերմ.՝ Vaglietti zum Dritten
  • 2004 - գերմ.՝ Wäg vo de Gass!
  • Ցյուրիխի ջազ փառատոն 1954, առաջին մրցանակ սաքսոֆոնի և նվագախմբի համար,
  • Դյուսելդորֆի ջազի փառատոն (Գերմանիա) 1956, երկրորդ մրցանակ ալտ սաքսոֆոնի համար Ֆրայբուրգի ժամանակակից ջազ խմբի հետ (երկրորդ մրցանակ),
  • Ցյուրիխի ջազ փառատոն 1958, առաջին մրցանակ մեծ խմբի համար,
  • Կաննի միջազգային գովազդային ֆիլմերի փառատոն 1965, առաջին մրցանակ Bic հեռուստատեսային հոլովակի համար (Production Televico),
  • Ամերիկյան հեռուստատեսային և ռադիոյի գովազդային փառատոն 1971, Clio TV-Spot Riri-ի համար
  • Ցյուրիխ քաղաքի կինոմրցանակ 1973,
  • 1979 թվականի առաջին մրցանակ Ars Electronica Linz-ից՝ Lyricon-ի ցուցադրման համար,
  • 1992 թվականին եղել է Սան Խոսե միջազգային համակարգչային երաժշտական կոնֆերանսումի հյուր-կոմպոզիտոր,
  • Գովազդային ֆիլմերի տարբեր մրցանակներ Շվեյցարիայի գեղարվեստական ղեկավարների ակումբից,
  • Արվեստի մրցանակ 2004 Զոլլիկոն համայնքից (Hintermeister-Gyger Foundation),
  • Շվեյցարական ջազ մրցանակ 2017,
  • Sankt Elektronika կյանքի նվաճումների մրցանակ, Սանկտ Գալլեն[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bruno Spoerri: Spoerri, Bruno Alexander. In: Bruno Spoerri (Hrsg.): Biografisches Lexikon des Schweizer Jazz. CD-Beilage zu: Bruno Spoerri (Hrsg.): Jazz in der Schweiz. Geschichte und Geschichten. Chronos-Verlag, Zürich 2005, ISBN 3-0340-0739-6.
  • Bruno Spoerri (Hrsg.): Musik aus dem Nichts. Chronos-Verlag, Zürich 2010, ISBN 978-3-0340-1038-2.
  • Arild Widerøe: Swiss Jazz Discography 1925–2004. CD-Beilage zu: Bruno Spoerri (Hrsg.): Jazz in der Schweiz. Geschichte und Geschichten. Chronos-Verlag, Zürich 2005, ISBN 3-0340-0739-6, S. 854 ff.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Montreux Jazz Festival Database
  4. Saxofonist Bruno Spoerri mit Preis geehrt. In: Walliser Bote. 26. Juni 2017.
  5. VADIAN. NET AG, St Gallen. «Erster sankt elektronika Lifetime Achievement Award für Bruno Spoerri». www.st.gallen.im (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Շպյորի» հոդվածին։