Բրունո Գիմարայնս
Բրունո Գիմարայնս պորտ.՝ Bruno Guimarães | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 16, 1997 (28 տարեկան) | ||
| Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
| Հասակ | 182 սանտիմետր | ||
| Քաշ | 74 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Բրունո Գիմարայնս Ռոդրիգես Մոուրա (պորտ.՝ Bruno Guimarães Rodriguez Moura, նոյեմբերի 16, 1997, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիմարայնսը «Աուդաքս Ռիո» և «Աուդաքս Օզասկու» ակումբների սան է։ 2015 թվականի ապրիլի 9-ին Պաուլիստա լիգայի «Բրագանտինոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել վերջինիս կազմում[1]։ 2017 թվականին Գիմարայնսը վարձավճարով տեղափոխվել է «Աթլետիկո Պարանաենսե»։ Հունիսի 17-ին «Ատլետիկո Գոյանիենսեի» դեմ խաղում նորամուտն է նշել Բրազիլիայի Սերիա A-ում[2]։ 2018 թվականին ակումբը գնել է նրա տրանսֆերը «Օսասկո Աուդաքսից»։ Մարտի 10-ին Պարանաենսեի լիգայի «Ռիո Բրանկոյի» դեմ խաղում Բրունոն իր առաջին գոլն է խփել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում[3]։ Նույն թվականին Հարավային Ամերիկայի գավաթի խաղերում «Ֆլումինենսեի»[4] և Ուրուգվայի «Պենյարոլի» դեմ խաղերում[5] Գիմարայնսը երկու գոլ է խփել և օգնել է «կարմիր-սևերին» դուրս գալ մրցաշարի եզրափակիչ, որն, ի վերջո, նրանք հաղթել են իրենց պատմության մեջ առաջին անգամ[6]։
2020 թվականի սկզբին Գիմարայնսը դարձել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնի» խաղացող։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերի համար «Լիոնը» 20 միլիոն եվրո է վճարել «Աթլետիկո Պարանաենսեին»։ Փետրվարի 21-ին «Մեցի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Փետրվարի 26-ին Գիմարայնսը Չեմպիոնների լիգայում իր կարիերայի առաջին հանդիպումն է անցկացրել Թուրինի «Յուվենտուսի» հետ՝ խաղալով ամբողջական խաղ, որն ավարտվել է «Լիոնի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Նոյեմբերի 29-ին «Ռեյմսի» դեմ խաղում Բրունոն խփել է իր առաջին գոլը «Լիոնի» կազմում[8]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի նոյեմբերի 18-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Գիմարայնսը իր նորամուտն է նշել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[9]։
2021 թվականին Գիմարայնսը Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի հաղթող։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[10], Կոտ դ'Իվուարի[11], Սաուդյան Արաբիայի[12], Եգիպտոսի[13], Մեքսիկայի[14] և Իսպանիայի դեմ խաղերին[15]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- խաղեր 2024 թվականի փետրվարի 3-ի դրությամբ[16]
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Պետական լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Միջցամաքային | Այլ | Ընդամենը | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Աուդաքս | 2015 | Կամպեոնատո Պաուլիստա | — | 1 | 0 | — | — | — | — | 1 | 0 | |||||
| 2016 | Սերիա D | 0 | 0 | 0 | 0 | — | — | — | — | 0 | 0 | |||||
| 2017 | Սերիա D | 0 | 0 | 7 | 0 | 1 | 0 | — | — | — | 8 | 0 | ||||
| Ընդամենը | 0 | 0 | 8 | 0 | 1 | 0 | — | — | — | 9 | 0 | |||||
| Ատլետիլո Պարանանսե | 2017 | Սերիա A | 4 | 0 | — | — | — | 1 | 0 | — | 5 | 0 | ||||
| 2018 | Սերիա A | 32 | 1 | 12 | 2 | 3 | 0 | — | 11 | 2 | — | 58 | 5 | |||
| 2019 | Սերիա A | 25 | 2 | 0 | 0 | 8 | 1 | — | 7 | 2 | 3 | 0 | 43 | 5 | ||
| Ընդամենը | 61 | 3 | 12 | 2 | 11 | 1 | — | 19 | 4 | 3 | 0 | 106 | 10 | |||
| Օլիմպիկ Լիոն | 2019–20[17] | Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն | 3 | 0 | — | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 | — | 9 | 0 | ||
| 2020–21[18] | Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն | 33 | 3 | — | 4 | 0 | — | — | — | 37 | 3 | |||||
| 2021–22[19] | Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն | 20 | 0 | — | 0 | 0 | — | 5 | 0 | — | 25 | 0 | ||||
| Ընդամենը | 56 | 3 | — | 5 | 0 | 1 | 0 | 9 | 0 | — | 71 | 3 | ||||
| Նյուքասլ Յունայթեդ | 2021–22[19] | Պրեմիեր Լիգա | 17 | 5 | — | — | — | — | — | 17 | 5 | |||||
| 2022–23[20] | Պրեմիեր Լիգա | 32 | 4 | — | 1 | 1 | 7 | 0 | — | — | 40 | 5 | ||||
| 2023–24[21] | Պրեմիեր Լիգա | 22 | 1 | — | 2 | 0 | 3 | 0 | 6 | 0 | — | 33 | 1 | |||
| Ընդամենը | 71 | 10 | — | 3 | 1 | 10 | 0 | 6 | 0 | — | 90 | 11 | ||||
| Ընդամենը կարիերայի ընթացքում | 188 | 16 | 21 | 2 | 19 | 2 | 11 | 0 | 34 | 4 | 3 | 0 | 274 | 24 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբային
- «Ատլետիկո Պարանաենսե»
- Պարանա նահանգի չեմպիոն՝ 2018
- Հարավամերիկյան գավաթի գավաթակիր՝ 2018
- Միջազգային
- Բրազիլիա
- Օլիմպիական խաղերի հաղթող՝ 2020
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Брагантино VS. Осаско Аудакс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Атлетико Гояниенсе VS. Атлетико Паранаэнсе 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Атлетико Паранаэнсе VS. Рио Бранко 7:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Атлетико Паранаэнсе VS. Каракас 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Пеньяроль VS. Атлетико Паранаэнсе 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ ««Атлетико Паранаэнсе» завоевал Южноамериканский кубок» (ռուսերեն). РИА Новости. 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Мец VS. Олимпик Лион 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Олимпик Лион VS. Реймс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 29.
- ↑ «Уругвай VS. Бразилия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Бращилия (до 23) VS. Германия (до 23) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Бращилия (до 23) VS. Кот-д'Ивуар (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Саудовская Аравия (до 23) VS. Бразилия (до 23) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Бразилия (до 23) VS. Египет (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Мексика (до 23) VS. Бразилия (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Бращилия (до 23) VS. Испания (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ 19,0 19,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2023/2024 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Գիմարայնս» հոդվածին։ |
| ||||||
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աուդաքս Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Պարանաենսեի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի օլիմպիական չեմպիոններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ