Jump to content

Բրունո Գարցենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Գարցենա
իտալ.՝ Bruno Garzena
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1933(1933-02-02)[1]
Ծննդավայր Վենարիա Ռեալե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 30, 2024(2024-07-30)[2] (91 տարեկան)
Մահվան վայր Թուրին, Իտալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Բրունո Գարցենա (իտալ.՝ Bruno Garzena, փետրվարի 2, 1933(1933-02-02)[1], Վենարիա Ռեալե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - հուլիսի 30, 2024(2024-07-30)[2], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, խաղացել է պաշտպանի դիրքում։

Բրունոն ծնվել է Թուրին գավառի Վենարիա Ռեալե կոմունայում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Յուվենտուսի» երիտասարդական կազմում։ Առաջնությունում թուրինյան ակումբի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող Ա«լեքսանդրիա»։ Վարձավճարի ավարտից հետո նա վերադարձել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է վեց մրցաշրջան և շահել երկու սկուդետտո և երկու Իտալիայի գավաթ։ 1958 թվականի մարտի 23-ին նա իր նորամուտը նշել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Վիեննայում Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղում։ Այդ խաղը եղել է Գարցենայի միակ խաղն ազգային հավաքականում։

1960 թվականին նա վարձավճարով մեկ տարի տրվել է «Վիչենցային», որից հետո կրկին վերադարձել է «Յուվենտուս» և մասնակցել Իտալիայի ֆուտբոլի առաջնության 1961/1962 թվականների մրցաշրջանին։ Հետագայում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մոդենայում», «Նապոլիում», իսկ կարիերայի ավարտին՝ «Իվրեայում»[3]։

Իր պրոֆեսիոնալ կաիերայի ընթացքում պաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։

Բրունո Գարցենան մահացել է 2024 թվականի հուլիսի 30-ին Թուրինի իր տանը, 91 տարեկան հասակում[4] [5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 morto a 91 anni il "Falco" Bruno Garzena: giocò nella Juve di Sivori e Boniperti (իտալ.)
  3. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  4. «È morto a 91 anni il "Falco" Bruno Garzena: giocò nella Juve di Sivori e Boniperti». La Gazzetta dello Sport (իտալերեն). Վերցված է 2024-07-30-ին.
  5. «Addio a Bruno Garzena, il Falco della Juve». La Stampa (իտալերեն). 2024-07-30. Վերցված է 2024-07-30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Գարցենա» հոդվածին։