Jump to content

Բրուգադա համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուգադա համախտանիշ
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
ՀետևանքՓորոքային ֆիբրիլյացիա
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9746.89
Անվանվել էPedro Brugada?, Josep Brugada?, Ramon Brugada? և Brugada brothers?
 Brugada syndrome Վիքիպահեստում

Բրուգադա համախտանիշ (ԲրՀ), գենետիկ հիվանդություն, որի ժամանակ խախտվում է սրտի էլեկտրական ակտիվությունը։ Այն մեծացնում է սրտի առիթմիաների և հանկարծակի սրտային մահվան առաջացման վտանգը։ Այս համախտանիշը ունեցողները կարող են ունենալ ուշագնացության դրվագներ։ Բրուգադա համախտանիշով հիվանդները ունենում են առիթմիայի դրվագներ հանգստի ժամանակ և դրանք երբեմն հարուցվում են տենդով[1][2]։

Բրուգադա համախտանիշով հիվանդների մոտ մեկ քառորդը ունի ընտանիքի անդամ, ով նույնպես տառապում է այս հիվանդությամբ։ Որոշ դեպքերում կարող է պայմանավորված լինել նոր գենետիկ մուտացիայով կամ որոշ դեղամիջոցներով[1]։ Ախտահարված ամենատարածված գենը SCN5A- ն է, որը կոդավորում է սրտի նատրիումական անցուղիները[3]։ Ախտորոշումը սովորաբար իրականացվում է էլեկտրոսրտագրությամբ (ԷՍԳ), սակայն փոփոխությունները կարող են ոչ միշտ առկա լինել։ Դեղամիջոցներ, ինչպիսին է այմալինը, կարող են օգտագործվել ԷՍԳ փոփոխությունները բացահայտելու համար։ Նմանատիպ ԷՍԳ կարող է հայտնաբերվել որոշակի էլեկտրոլիտային խանգարումների ժամանակ կամ երբ սրտի արյան մատակարարումը նվազել է[4]։

Այս համախտանիշի համար բուժում դեռևս չկա[5]։ Հանկարծակի սրտային մահվան բարձր ռիսկով հիվանդներին ցուցված է իմպլանտացվող կարդիվերտեր դեֆիբրիլյատորի (ICD) տեղադրումը[6]։ Առանց ախտանշանների հիվանդների մոտ մահացության վտանգը շատ ավելի ցածր է և պարզ չէ թե ինչպես բուժել նրանց[5][7]։ Իզոպրոտերենոլը կարող է օգտագործվել կարճ ժամանակով այն դեպքերում, երբ առկա են հաճախակի կյանքին սպառնացող ռիթմեր, իսկ քինիդինը կարող է օգտագործվել ավելի երկար ժամկետով[5][8]։ Կարող է խորհուրդ տրվել մարդկանց ընտանիքի անդամների ստուգում[5]։

Համախտանիշը հանդիպում է 10,000 մարդուց 1-30-ի մոտ։ Ավելի հաճախ հանդիպում է արական սեռի և ասիացիների մոտ[1]։ Ախտանշանների սկիզբը սովորաբար հասուն տարիքում է։ Այն անվանակոշվել է իսպանացի սրտաբաններ Պեդրո և Ջոզեփ Բրուգադաների պատվին, ովքեր և նկարագրել են համախտանիշը 1992 թվականին[5][9]։ Նրանց եղբայր Ռամոն Բրուգադը առաջինն էր, ով 1998 թվականին նկարագրեց գենետիկ պատճառով դեպք[10]։

Նշաններ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս համախտանիշը ունեցող շատ մարդիկ չեն ունենում ախտանշաններ, երբեմն այն կարող է բերել ուշագնացության կամ հանկարծակի սրտային մահվան՝ առաջացնելով այնպիսի ծանր առիթմիա, ինչպիսին է փորոքային ֆիբրիլյացիան կամ պոլիմորֆ փորոքային հաճախասրտությունը[7]։ Ուշագնացությունները կարող են առաջանալ առիթմիայի կարճատև դրվագների հետևանքով, երբ ռիթմը վերականգնվում է ինքնուրույն։Եթե վտանգավոր առիթմիան ինքնուրույն չի անցնում և շտապ չի բուժվում, ապա կարող է առաջանալ սրտի կանգ՝ մահացու ելքով։ Այնուամենայնիվ այս համախտանիշով հիվանդների մոտ ուշագնացություն կարող է առաջանալ նույնիսկ նորմալ ռիթմի դեպքում՝ ԶՃ-ի կտրուկ անկման պատճառով (վազովագալ սինկոպէ)։

Ռիթմի խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս հանգիստ վիճակում՝ ծանր ճաշից հետո կամ նույնիսկ քնած ժամանակ[2]։ Այս վիճակները կապված թափառող նյարդի ակտիվության շրջանների հետ։ Առիթմիան կարող է ի հայտ գալ նաև տենդի ժամանակ կամ մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելուց հետո։ Որոշ դեղամիջոցներ կարող են վատացնել վիճակը և բերել վտանգավոր առիթմիաների առաջացմանը[11]։

Սրտի յուրաքանչյուր բջիջ հաղորդակցվում է մյուսների հետ էլեկտրական ազդակների միջոցով, որոնք Բրուգադա համախտանիշի դեպքում խանգարվում են։ Որպես գենետիկ խանգարում, այս հիվանդությունն առաջանում է մարդու ԴՆԹ- ում փոփոխությունների՝ մուտացիաների, հետևանքով։ Բրուգադա համախտանիշի հետ ասոցացված առաջին նկարագրված մուտացիան սրտի նատրիումական անցուղիները կոդավորող գենում էր։ Համախտանիշի պատճառ հանդիսացող մուտացիաների մեծ մասը կապված է նատրիումական կամ այլ իոնային անցուղիների հետ[4]։

Բրուգադա համախտանիշին բնորոշ ԷՍԳ պատկեր կարող են առաջացնել բազմաթիվ պատճառներ, ներառյալ որոշ դեղամիջոցներ, էլեկտրոլիտային խանգարումներ, ինչպիսին է արյան մեջ կալիումի մակարդակի նվազումը և սրտի որոշակի հատվածների, հատկապես աջ փորոքի արտատար տրակտի, արյան մատակարարման իջեցումը[4]։ Այսպիսի դեղորայքին են պատկանում հակաառիթմիկ դեղեր, ինչպիսիք են ֆլեկաինիդը, վերապամիլը և պրոպրանոլոլը, հակադեպրեսանտներ, ինչպիսին է ամիտրիպտիլինը, և վագալ ակտիվությունը բարձրացնող դեղեր, ինչպիսին է ացետիլխոլինը։ ԷՍԳ այդպիսի փոփոխություններ կարելի է տեսնել նաև ալկոհոլի կամ կոկաինի չարաշահման դեպքում[4]։

Բրուգադա համախտանիշը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ ձևով, ինչը նշանակում է, որ համախտանիշի առաջացման համար անհրաժեշտ է թիրախ գենի միայն մեկ օրինակ։ Այնուամենայնիվ, ախտորոշված անձը կարող է առաջինն ընտանիքում ունենալ Բրուգադա համախտանիշ, եթե այն առաջանում է որպես նոր մուտացիա[2]։ Բրուգադա համախտանիշի ժամանակ ամենհաճախ ախտահարվող գենը SCN5A գենն է, որը պատասխանատու է սրտի նատրիումական անցուղիների համար։ Բրուգադա համախտանիշի հետ կապված SCN5A-ի մուտացիաները հիմնականում առաջացնում են նատրիումի իոնների հոսքի նվազեցում։ Այնուամենայնիվ, Բրուգադա համախտանիշի դեպքերի միայն 20% -ն է կապված SCN5A-ի մուտացիաների հետ, քանի որ հիվանդների մեծամասնության մոտ գենետիկական փորձարկմամբ հնարավոր չի լինում բացահայտել գենետիկ մուտացիայի պատասխանատուներին[2]։ SCN5A գենի ավելի քան 290 մուտացիաներ են հայտնաբերվել մինչ օրս, որոնցից յուրաքանչյուրը նատրիումական անցուղիների գործառույթը փոփոխում է տարբեր ձևերով[12]։ Այս տարբերությունները մասամբ բացատրում են տարբեր անձանց մոտ հիվանդության ծանրության տարբերությունները, սկսած վտանգավոր վիճակներից, որը առաջացնում է մահը երիտասարդ տարիքում, մինչև անախտանիշ դեպքեր, երբ որևէ խնդիր չի առաջանում։ Այնուամենայնիվ, Բուգադա համախտանիշի գենետիկան բարդ է, և հավանական է, որ վիճակը շատ գեների փոխազդեցության արդյունք է։ Այս բարդ փոխհարաբերությունների պատճառով ընտանիքի որոշ անդամներ, որոնք ունեն կոնկրետ մուտացիա, կարող են ունենալ Բրուգադա համախտանիշի նշաններ, իսկ մյուսները՝ ոչ (փոփոխվող պենետրանտություն)[13]։

Առկա են Բրուգադա համախտանիշի հետ ասոցացված նաև այլ գեներ։ Դրանցից որոշները պատասխանատու են նատրիումական անցուղիների այլ հատվածների համար, որոնք հայտնի են, որպես β ենթամիավորներ (SCN1B, SCN2B, SCN3B) մինչդեռ մյուսները կոդավորում են այլ տիպի նատրիումական նացուղիներ (SCN10A)։ Որոշ գեներ կոդավորում են կալցիումական կամ կալիումական անցուղիներ (CACNA1C, CACNB2, KCND3, KCNE3, KCNJ8)[14], իսկ մի մասը կոդավորում են իոնային անցուղիների հետ փոխազդող սպիտակուցներ (GPD1L, PKP2, MOG1, FGF12)։ Բրուգադա համախտանիշի հետ ասոցացված գեները ներառում են․

Տիպ OMIM Գեն Նշումներ
ԲրՀ1 601144 SCN5A NaV1.5 – սրտային նատրիումական անցուղու ենթամիավոր, որը իրականացնում է նատրիումական հոսքը INa[3]։
ԲրՀ2 611778 GPD1L Գլիցերոլ-3-ֆոսֆատ դեհիդրոհենազի նման պեպտիդ – նվազած GPD1-L ակտիվությունը բերում է NaV1.5 ֆոսֆորիլացմանը և INa նվազմանը[3]։
ԲրՀ3 114205 CACNA1C CaV1.2 – վոլտաժ կախյալ կալցիումական անցուղիների ենթամիավոր, որը պայմանավորում է L տիպի կալցիումական հոսքը ICa(L)[15]։
ԲրՀ4 600003 CACNB2 CaVβ2B – վոլտաժ կախյալ կալցիումական անցուղիների β-2 ենթամիավոր, որը պայմանավորում է L տիպի կալցիումական հոսքը ICa(L)[15]։
ԲրՀ5 600235 SCN1B NaVβ1 – նատրիումական անցուղիների β-1 ենթամիավոր, որը պայմանավորում է նատրիումական հոսքը INa[15]։
ԲրՀ6 604433 KCNE3 MiRP2 – վոլտաժ կախյալ կալիումական անցուղիների β ենթամիավոր։ Կարգավորում է դեպի դուրս կալիումի ժամանակավոր հոսքը Ito[15]։
ԲրՀ7 608214 SCN3B NaVβ3 – նատրիումական անցուղիների β-3 ենթամիավոր, որը պայմանավորում է նատրիումական հոսքը INa[3]։
ԲրՀ8 600935 KCNJ8 Kir6.1, պայմանավորում է կալիումի ներհոսքը IKir[3]։
ԲրՀ9 114204 CACNA2D1 Վոլտաժ կախյալ կալցիումական անցուղիների α2δ ենթամիավոր, որը պայմանավորում է L տիպի կալցիումական հոսքը ICa(L)[3]։
ԲրՀ10 605411 KCND3 KV4.3, ժամանակավոր կալիումական արտահոսքի α ենթամիավոր Ito[3]։
ԲրՀ11 607954 RANGRF Encodes MOG1 – ազդում է NaV1.5-ի կարգավորման վրա[3]։
ԲրՀ12 602701 SLMAP Սարկոլեմայի թաղանթ ասոցացված սպիտակուց, T- խողովակների և սարկոպլազմատիկ ցանցի միավոր, ազդում է NaV1.5 կարգավորման վրա[3]։
ԲրՀ13 601439 ABCC9 SUR2A, IK(ԱԵՖ) անցուղիների ադենոզին եռֆոֆատ (ԱԵՖ)- կապող բաղադրիչ[3]։
ԲրՀ14 601327 SCN2B NaVβ2 – նատրիումական անցուղիների Beta-2 ենթամիավոր, որը պայմանավորում է նատրիումական հոսքը INa[3]։
ԲրՀ15 602861 PKP2 Պլակոֆիլին- 2 – փոփոխում է INa[3]։
ԲրՀ16 601513 FGF12 Ֆիբրոբլաստի աճի գործոն- 1 – մուտացիան նվազեցնում է INa[3]։
ԲրՀ17 604427 SCN10A NaV1.8 – նյարդային նատրիումական անցուղու ենթամիավոր[15]։
ԲրՀ18 604674 HEY2 Տրանսկրիպցիայի գործոն[3]։
ԲրՀ19 603961 SEMA3A Սեմաֆորին[3]։
ԲրՀ20 601142 KCNAB2 KVβ2, վոլտաժ կախյալ կալիումական անցուղիների β2 ենթամիավոր - ուժեղացնում է Ito[15]։

Բրուգադա համախտանիշի հետ կապված որոշ մուտացիաներ կարող են հանգեցնել նաև սրտի այլ հիվանդությունների։ Նրանք, ովքեր ունեն մեկից ավելի սրտային հիվանդություններ, որոնք առաջանում են միևնույն մուտացիայի հետևանքով համարվում են « համակցված համախտանիշ » կրողներ։ Այդպիսի համախտանիշի օրինակ է Բրուգադա և երկար QT համախտանիշները (LQT3), որոնք պայմանավորված են SCN5A-ի մուտացիայով, որը նվազեցնում է գագաթնային նատրիումական հոսքը, բայց միաժամանակ թողնում է մշտական հոսք[4]։ Նկարագրված է Բրուգադա համախտանիշի համակցումը աջ փորոքային առիթմոգեն կարդիոմիոպաթիայի հետ, որը առաջանում է PKP2 գենի մուտացիայի հետևանքով` առաջացնելով Բրուգադա համախտանիշին բնորոշ ԷՍԳ, սակայն ԱՓԱԿ-ին բնորոշ կառուցվածքային փոփոխություններ[16]։

Ապաբևեռացման ալիք, որն անցնում է գրգիռ հաղորդող հյուսվածքով, ընդհատվում է և վերսկսվում (re-entry) է։

Բրուգադա համախտանիշի ժամանակ դիտվող առիթմիաները սովորաբար այնպիսի վտանգավոր տիպեր են, ինչպիսիք են փորոքային ֆիբրիլյացիան կամ պոլիմորֆ փորոքային հաճախասրտությունը, սակայն Բրուգադա համախտանիշով հիվանդների մոտ հավանական է նաև հաճախասրտությունների ավելի քիչ վտանգավոր տիպերի առաջացումը, օրինակ՝ ԱՎ հանգուցային ռե-էնթրի հաճախասրտություն[17] կամ դանդաղասրտության առաջացումը, օրինակ՝ սինուսային հանգույցի դիսֆունկցիան[18]։ Կան մի քանի մեխանիզմներ, որոնցով այս համախտանիշի համար պատասխանատու գենետիկ մուտացիաները առաջացնում են վերոնշյալ առիթմիաները[19]։ Ոմանք պնդում են, որ դրանց առաջացման հիմնական պատճառը սրտի որոշ հատվածներում, հատկապես աջ փորոքում, էլեկտրական հաղորդականության դանդաղումն է։ Այս դանդաղ հաղորդումը թույլ է տալիս «կարճ օղակներին» ձևավորել, խոչընդոտում են որոշ հատվածներում էլեկտրական գրգիռի անցմանը՝ թույլ տալով անցնել այլ ուղղությամբ։ Այս երևույթը կարող է հիմք դառնալ ռե-էնթիրի մեխանիզմով առիթմիաների առաջացմանը[4]։ Նրանք, ովքեր կողմ են այս տեսակետին (հայտնի է, որպես ապաբևեռացման վարկած), պնդում են, որ դանդաղեցումը կարող է բացատրել, թե ինչու են Բրուգադա համախտանիշի հետ կապված առիթմիաները հակված առաջանալ միջին տարիքում[19]։

Մյուսները ենթադրում են, որ առիթմիաների հիմնական պատճառը սրտի ներքին (էնդոկարդի) և արտաքին (էպիկարդի) շերտերի միջև առկա էլեկտրական հատկությունների տարբերություն է (հայտնի է որպես վերաբևեռացման վարկած)[4]։ Սրտի կծկման ժամանակ յուրաքանչյուր բջջի էլեկտրական գործունեության ձևը (հայտնի է որպես գործողության պոտենցիալ) տարբերվում է էպիկարդի և էնդոկարդիի միջև։ Էպիկարդի բջիջներում գործողության պոտենցիալը ցույց է տալիս ակնհայտ վայրէջ հատված, նախնական վերելքից հետո։ Այս խորությունը շատ ավելի քիչ է երևում էնդոկարդիո բջիջներում։ Էնդոկարդի և էպիկարդի միջև տարբերությունը առավել հստակ երևում է աջ փորոքի շրջանում։ Բրուգադա համախտանիշի դեպքում այս տարբերությունները ավելի արտահայտված են`յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարճ ժամանակով ստեղծելով էնդոկարդից դեպի էպիկարդ հոսք, ինչն էլ բերում է բնորոշ ԷՍԳ-ի առաջացմանը։ Էպի- և էնդոկարդի միջև էլեկտրական հատկությունների այս տարբերությունները նկարագրվում են որպես «վերաբևեռացման տրանսմուրալ դիսպերսիա», որը, եթե բավականաչափ մեծ է, կարող է հանգեցնել էլեկտրական ազդակների պաշարմանը որոշ շրջաններում։ Այս ամենն ի վերջո թույլ է տալիս գրգռման ալիքին, որը սովորաբար անցնում է մեկ ուղղությամբ, ճանապարհորդել մեկ կետի շուրջ և հիմք հանդիսանալ առիթմիաների առաջացմանը[4]։

Բրուգադա համախտանիշի ժամանակ առիթմիաների առաջացմանը նպաստող այլ գործոն է սրտի կառուցվածքի փոփոխությունները[19]։ Մինչ Բրուգադա համախտանիշ ունեցող մարդկանց սիրտը կարող է նորմալ երևալ, սպիացումը և ֆիբրոզը հաճախ հանդիպում են որոշակի շրջաններում, մասնավորապես աջ փորոքի արտատար տրակտում։ Քանի որ Բրուգադա համախտանիշը կարող է պայմանավորված լինել տարբեր գեների մուտացիաներով, հնարավոր է տարբեր մեխանիզմներ են պատասխանատու տարբեր հիվանդների առիթմիաների համար[19]։

Էլեկտրասրտագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրուգադա համախտանիշի ԷՍԳ օրինակ։ 1-ին տիպի ST հսեգմենտի էլևացիան, կամ ինքնաբերաբար առկա է կամ նատրիումական անցուղիների պաշարիչների կիրառման ժամանակ է առաջանում, ինչն էլ համարվում է ախտորոշիչ: 2-րդ եւ 3-րդ տիպերը կարող են կասկածի տեղիք տալ, սակայն ախտորոշման համար անհրաժեշտ է սադրանքային փորձ կատարել: Ձախ և աջ նկարների ԷՍԳ- ները միևնույն հիվանդինն են․ այմալինի ընդունումից առաջ (աջ նկար, տիպ 3) և դրանից հետո (ձախ նկար, տիպ 1)։

Բրուգադա համախտանիշը ախտորոշվում է ԷՍԳ բնորոշ փոփոխությունները հայտնաբերելու միջոցով[11]։ ԷՍԳ- ում հայտնաբերված փոփոխությունները ներառում են ST էլևացիա V1- V3 արտածումներում և Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում։ Կարող է լինել սրտի մեջ էլեկտրական հաղորդման դանդաղեցման վկայություն, որը ներկայանում է երկար PR միջակայքով։ Այս օրինաչափությունները կարող են միշտ առկա լինել, սակայն կարող են հայտնվել միայն որոշակի դեղերի օգտագործման դեպքում (տես ստորև), երբ մարդն ունի ջերմություն, ֆիզիկական ակտիվության ընթացքում կամ այլ խթանիչների արդյունքում։ ԷՍԳ պատկերը կարող է ավելի ակնհայտ դառնալ, երբ ԷՍԳ-ի ժամանակ որոշ էլեկտրոդներ տեղադրվում են սովորականից տարբեր դիրքերում[20]։

Բրուգադա ԷՍԳ-ի երեք ձևեր են նկարագրված[11]

  • Տիպ 1- ը ունի գմբեթի ձև, առնվազն 2 մմ (0.2 մՎ) J կետի բարձրացում և աստիճանաբար իջնող ST սեգմենտ, որին հաջորդում է բացասական T ատամիկ։
  • Տիպ 2- ն ունի թամբի ձև, առնվազն 2 մմ J-կետի բարձրացում և առնվազն 1 մմ ST էլևացիա դրական կամ երկֆազ T ատամիկով։ Տիպ 2- ը կարող է երբեմն դիտվել առողջ մարդկանց մոտ։
  • Տիպ 3-ը ունի կամ գմբեթի (տիպ 1-ի նման) կամ թամբի (տիպ 2-ի նման) ձև, 2 մմ-ից պակաս J-կետի բարձրացում և 1 մմ-ից պակաս ST էլևացիա։ Տիպ 3- ը ոչ հազվադեպ հանդիպում է առողջ մարդկանց մոտ։

Ներկայիս ուղեցույցների համաձայն, միայն 1-ին տիպի ԷՍԳ- ն (ի հայտ գալիս կամ ինքնաբուխ կամ դեղորայքի ազդեցությունից) կարող է օգտագործվել Բրուգադա համախտանիշ ախտորոշոум հաստատելու համար, քանի որ 2-րդ եւ 3-րդ տիպերը ոչ հազվադեպ երևում են առողջ մարդկանց մոտ[7]։

Սադրանքային փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեղեր, մասնավորապես, հակառիթմիկ դեղամիջոցները, որոնք պաշարում են նատրիումական անցուղիները, կարող են հայտնաբերել 1-ին տիպի Բրուգադա պատկերը զգայուն մարդկանց մոտ։ Այս դեղերը կարող են օգնելո ախտորոշել Բրուգադա համախտանիշը կասկածելի մարդկանց մոտ (օրինակ՝ անբացատրելի սրտի կանգ տարածները, Բրուգադա համախտանիշով ընտանիքի անդամ ունեցողները), բայց ում մոտ չի հայտնաբերվել ախտորոշիչ ԷՍԳ- ն։ Այս դեպքերում նատրիումական անցուղիների պաշարիչները տրվում են վերահսկվող միջավայրում[20]։ Առավել հաճախ օգտագործվող դեղերն են այմալինը, ֆլեկաինիդը, և պրոկաինամիդը․ այմալինը կարող է լինել առավել արդյունավետ[21]։ Պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել այդ դեղերը կիրառելիս, քանի որ առիթմիայի առաջացման փոքր ռիսկ կա[20]։

Գենետիկ հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկ հետազոտությունները կարող են օգտակար լինել Բրուգադա համախտանիշով հիվանդների հայտնաբերման համար, առավել հաճախ, երբ ընտանիքում այս համախտանիշով անդամ կա, բայց երբեմն կատարվում է այն մարդու մոտ, ով մահացել է հանկարծակի և անսպասելիորեն[2]։ Այնուամենայնիվ, այս հետազոտության արդյունքների մեկնաբանումը դժվար է։ Ընտանիքում, որտեղ բոլորը կրում են հիվանդությունն առաջացնող նույն գեները, մի մասի մոտ նշանները կարող են արտահայտվել, մյուսների մոտ՝ ոչ[2]։ Սա նշանակում է, որ Բրուգադա համախտանիշի հետ կապված գենետիկական մուտացիայի կրումը պարտադիր պայման չէ անձի այդ հիվանդությամբ ախտահարված լինելու համար։ Բացի այդ, SCN5A գենի հաճախակի առաջացող մուտացիաներ որևէ խնդիր չեն առաջացնում[22]։

Այլ հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվազիվ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունները, որոնց ընթացքում հատուկ լարեր են անցկացվում երակի միջով և խթանվում ու գրանցվում է սրտի էլեկտրական ակտիվությունը, երբեմն կարող են օգտագործվել Բրուգադա համախտանիշով հիվանդի մոտ վտանգավոր առիթմիայի առաջացման ռիսկը[23]։ Ռիսկի ստրատիֆիկացումը կատարվում է նաև միջինացված ազդակով ԷՍԳ օգտագործելով[2]։ Ամբուլատոր ԷՍԳ մոնիտորինգը, ներառյալ շարունակական ձայնագրիչի իմպլանտացիան, երբեմն օգտագործվում են գնահատելու համար, թե արդյոք Բրուգադա համախտանիշ ունեցող անձի մոտ գլխապտույտը կամ ուշագնացությունը կապված են առիթմիայի հետ, թե կան այլ պատճառներ, օրինակ`վազովագալ սինկոպե[24]։

Մարդու մոտ իմպլանտացված կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր։

Բրուգադա համախտանիշի բուժման հիմնական նպատակն է հանկարծակի սրտային մահվան պատճառ հանդիսացող առիթմիաների վերացումը (փորոքային ֆիբրիլյացիա, պոլիմորֆ փորոքային հաճախասրտություն)[25]։ Քանզի այս հիվանդությամբ անձանց մի մասը ավելի մեծ ռիսկ ունի, նրանք ավելի ինտենսիվ միջոցառումների կարիք ունեն, իսկ մյուսները, ովքեր ունեն ավելի ցածր ռիսկ՝ ընդհակառակը[7]։ Բացի Բրուգադա համախտանիշ ունեցող անձի բուժումը, շատ կարևոր է հետազոտել նրանց ընտանիքի անդամներին`տեսնելու, թե արդյոք նրանք նույնպես ունեն հիվանդությունը[7]։

Բրուգադա համախտանիշի բոլոր կրողների մոտ, անկախ ռիսկից, առաջին գծի թերապիա է համարվում կենսակերպի փոփոխությունները[7]։ Մարդիկ պետք է իմանան և խուսափեն առիթմիաների ռիսկը բարձրացնող ակտիվություններից։ Այդ ակտիվությունների թվին են պատկանում ալկոհոլի չարաշահումը, որոշակի դեղամիջոցների կիրառումը[11] և պիտի իրականացվի տենդի անմիջապես բուժում պարացետամոլով[7]։ Թեև Բրուգադա համախտանիշի դեպքում առիթմիաները սովորաբար առաջանում են հանգստի կամ նույնիսկ քնի ժամանակ, որոշ մարդիկ ունենում են էպիզոդներ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Որոշ բժիշկներ, հետևաբար, կարող են խորհուրդ տալ խուսափել ծանր ֆիզիկական լարվածությունից, իսկ ավելի մեղմ ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել օգտակար[26][27]։

Իմպլանտացվող դեֆիբրիլյատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանկարծակի սրտային մահվան բարձր ռիսկով անձանց ցուցված է կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի (ICD) իմպլանտացիան[7]։ Մաշկի տակ տեղադրվող այս փոքր սարքերը մշտապես վերահսկում են սրտի ռիթմը։ Եթե սարքը հայտնաբերում է կյանքին սպառնացող առիթմիա, այն սրտին փոքր էլեկտրական հարված է հասցնում և վերականգնում նորմալ ռիթմ[28]։ ICD- ն կարող է նաև գործել որպես ռիթմավար, որը կանխում է դանդաղասրտության էպիզոդները Բրուգադա համախտանիշով հիվանդների մոտ։

ICD-ի տեղադրումը համեմատաբար ցածր ռիսկային միջամտություն է և հաճախ կատարվում է տեղային անզգայացման պայմաններում[28]։ Այնուամենայնիվ, կարող են առաջանալ բարդություններ, ինչպիսիք են վարակը, արյունահոսությունը կամ ոչ անհրաժեշտ հարվածներ, որոնք երբեմն կարող են լուրջ լինել[29]։ Քանի որ ICD-ի տեղադրումը այնուամենայնիվ փոքր ռիսկային և սարքը թանկարժեք է, միջամտությունը կատարվում է միայն ՀՍՄ-ի բարձր ռիսկ ունեցող անձանց մոտ[7]։

Քինիդինը հակաառիթմիկ դեղամիջոց է, որը կարող է նվազեցնել Բրուգադա համախտանիշով որոշ մարդկանց մոտ առաջացած լուրջ առիթմիաների հավանականությունը[8][30]։ Այն առավել հաճախ օգտագործվում է ICD- ով մարդկանց մոտ, ովքեր ունեցել են վտանգավոր առիթմիաների մի քանի դրվագներ, բայց կարող են նաև բարձր ռիսկով, սակայն առանց տեղադրված ICD-իմարդկանց շրջանում[7]։

Իզոպրենալինը, որը նման է ադրենալինին, կարող է օգտագործվել Բրուգադա համախտանիշով այն մարդկանց շրջանում, ովքեր հաճախակի են ունենում կյանքին սպառնացող առիթմիաներ, որոնք հայտնի են որպես «էլեկտրական փոթորիկ»[7]։ Այս դեղը պետք է տրվի ներերակային անընդհատ ինֆուզիայի ձևով, հետևաբար, հարմար չէ երկարաժամկետ օգտագործման համար։

Կաթետերային աբլյացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուգադա համախտանիշի բուժման հաջորդ տարբերակը ռադիոհաճախային կաթետերային աբլյացիան է[31]։ Այս միջամտության ժամանակ լարերը անցկացնում են սրտի մեջ ոտքի երակով, կամ կրծոսկրի տակ գտնվող փոքր անցքով։ Այս լարերը օգտագործվում են սրտում առիթմիաների առաջացման համար պատասխանատու հատվածը հայտնաբերելու համար։ Այս լարերից մեկի ծայրը օգտագործվում է փոքրիկ այրվածքներ առաջացնելու համար, որոնք դիտավորությամբ վնասում են խնդիրն առաջացնող սրտի մասերը։ Ներկայիս ուղեցույցները ենթադրում են, որ այս բուժումը պետք է կիրառվի այն անձանց մոտ, ովքեր ICD-ից կրկնակի հարվածներ են ունեցել[7]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախտանիշը հանդիպում է 10,000 մարդուց 1-30-ի մոտ։ Ավելի հաճախ հանդիպում է արական սեռի և ասիացիների մոտ[1]։ Չնայած տուժածները ծնվում են հիվանդությամբ, ախտանշանները սովորաբար արտահայտվում են միայն հասուն տարիքում։ Որոշ դեպքերում նշաններն արտահայտվում են մանկության շրջանում և արական ու իգական սեռի մոտ այս դեպքում հավասարաչափ են հանդիպում[32]։

Բրուգադա համախտանիշը ավելի տարածված է ասիական ծագում ունեցող մարդկանց շրջանում։ Թայլանդում և Լաոսում երիտասարդների շրջանում ՀՍՄ-ի ամենատարածված պատճառն է[33]։ Այդ երկրներում Բրուգադա համախտանիշը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է հանկարծակի գիշերային մահացության համախտանիշի բազմաթիվ դեպքերի համար։ Տեղական անունները տարբեր են․ Ֆիլիպիններում, հիվանդությունը հայտնի է որպես «Բանգունգուտ», որը նշանակում է «ճիչ, որին հաջորդում է հանկարծակի մահը քնի ընթացքում»[33], իսկ Թաիլանդում այն հայտնի էր որպես Լայ Թայ, Ճապոնիայում՝ Պոկկուրի[34][35]։ Տիպ1 Բրուգադա համախտանիշի ԷՍԳ- ն ավելի հաճախ հանդիպում է ասիական բնակչության մեջ (0% - 0.36%), քան Եվրոպայում (0% - 0.25%) և ԱՄՆ-ում (0.03%): Նմանապես, Եվրոպայի (0.0% -0.6%) կամ ԱՄՆ- ի (0.02%) համեմատ, 2-րդ եւ 3-րդ տիպի ԷՍԳ-ն ավելի տարածված է Ասիայում (0.12% -2.23%)[36]։

Բրուգադա համախտանիշը անվանակոշվել է իսպանացի սրտաբաններ Պեդրո և Ջոզեփ Բրուգադաների պատվին, ովքեր և նկարագրել են համախտանիշը 1992 թվականին[9], թեև բնորոշ ԷՍԳ- ի և հանկարծակի սրտային մահվան կապը հայտնաբերվել է 1989 թվականին[37]։ Բրուգադա համախտանիշը 1997 թվականին նկարագրվել է որպես թայ տղամարդկանց հանկարծակի սրտային մահվան պատճառ[35]։ Համախտանիշի հետ կապված SCN5A գենի մուտացիաները առաջին անգամ հայտնաբերվել և նկարագրվել են Ռամոն Բրուգադայի կողմից 1998 թվականին[38]։ Հետագայում շատ այլ մուտացիաներ են հայտնաբերվել, որոնք ազդում են առնվազն 19 գեների վրա[12]։ 2000-ական թվականներին ուսումնասիրությունները հանգեցրին առիթմիաների առաջացման մեխանիզմների շուրջ մրցակցող տեսությունների առաջ քաշմանը[10]։ Հետազոտությունները շարունակվում են՝ բացահայտելով նոր գենետիկական տարբերակներ, ուսումնասիրելով մեխանիզմները և ավելի լավ բուժման մեթոդները[10]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 թվականին Չբացահայտված առեղծվածներ հեռուստատեսային հաղորդման ընթացքում պատմում էին մի ընտքանիքի մասին, որտեղ եղել են բազմաթիվ երիտասարդ մահեր։ Ընտանիքի անդամների մոտ ի վերջո ախտորոշվել է Բրուգադա համախտանիշ[39]։
  • Բրիտանական հեռուստատեսության սերիալ EastEnders-ի հերոսներից մեկը վերապրել էր սրտի կանգ Բրուգադա համախտանիշի պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Brugada syndrome». Genetics Home Reference. 2015 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Brugada syndrome: clinical and genetic findings». Genetics in Medicine. 18 (1): 3–12. 2016 թ․ հունվար. doi:10.1038/gim.2015.35. PMID 25905440.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 «Brugada Syndrome: Clinical, Genetic, Molecular, Cellular, and Ionic Aspects». Current Problems in Cardiology. 41 (1): 7–57. 2016 թ․ հունվար. doi:10.1016/j.cpcardiol.2015.06.002. PMC 4737702. PMID 26671757.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Antzelevitch C, Viskin S (2013). «Brugada Syndrome: Cellular Mechanisms and Approaches to Therapy». In Gussak I, Antzelevitch C, Wilde AA, Powell BD, Ackerman MJ, Shen WK (eds.). Electrical diseases of the heart. Basic foundations and primary electrical diseases. Vol. 1 (2nd ed.). London: Springer. էջեր 497–536. ISBN 978-1-4471-4880-7. OCLC 841465583.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Brugada Syndrome». NORD (National Organization for Rare Disorders). 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Brugada syndrome». Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program. 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 «HRS/EHRA/APHRS expert consensus statement on the diagnosis and management of patients with inherited primary arrhythmia syndromes: document endorsed by HRS, EHRA, and APHRS in May 2013 and by ACCF, AHA, PACES, and AEPC in June 2013». Heart Rhythm. 10 (12): 1932–63. 2013 թ․ դեկտեմբեր. doi:10.1016/j.hrthm.2013.05.014. PMID 24011539. {{cite journal}}: Invalid |display-authors=6 (օգնություն)
  8. 8,0 8,1 «Efficacy of quinidine in high-risk patients with Brugada syndrome». Circulation. 110 (13): 1731–7. 2004 թ․ սեպտեմբեր. doi:10.1161/01.CIR.0000143159.30585.90. PMID 15381640.
  9. 9,0 9,1 «Right bundle branch block, persistent ST segment elevation and sudden cardiac death: a distinct clinical and electrocardiographic syndrome. A multicenter report». Journal of the American College of Cardiology. 20 (6): 1391–6. 1992 թ․ նոյեմբեր. doi:10.1016/0735-1097(92)90253-J. PMID 1309182.
  10. 10,0 10,1 10,2 «Brugada syndrome: More than 20 years of scientific excitement». Journal of Cardiology. 67 (3): 215–20. 2016 թ․ մարտ. doi:10.1016/j.jjcc.2015.08.009. PMID 26627541.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Drugs and Brugada syndrome patients: review of the literature, recommendations, and an up-to-date website (www.brugadadrugs.org)». Heart Rhythm. 6 (9): 1335–41. 2009 թ․ սեպտեմբեր. doi:10.1016/j.hrthm.2009.07.002. PMC 2779019. PMID 19716089.
  12. 12,0 12,1 «An international compendium of mutations in the SCN5A-encoded cardiac sodium channel in patients referred for Brugada syndrome genetic testing». Heart Rhythm. 7 (1): 33–46. 2010 թ․ հունվար. doi:10.1016/j.hrthm.2009.09.069. PMC 2822446. PMID 20129283. {{cite journal}}: Invalid |display-authors=6 (օգնություն)
  13. «The genetic basis of Brugada syndrome: a mutation update». Human Mutation. 30 (9): 1256–66. 2009 թ․ սեպտեմբեր. doi:10.1002/humu.21066. PMID 19606473.
  14. «Genetic basis of Brugada syndrome». Heart Rhythm. 4 (6): 756–7. 2007 թ․ հունիս. doi:10.1016/j.hrthm.2007.03.015. PMC 1989771. PMID 17556198.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «Ion Channel Disorders and Sudden Cardiac Death». International Journal of Molecular Sciences. 19 (3). 2018 թ․ փետրվար. doi:10.3390/ijms19030692. PMC 5877553. PMID 29495624.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. «Diagnostic dilemmas: overlapping features of brugada syndrome and arrhythmogenic right ventricular cardiomyopathy». Frontiers in Physiology. 3: 144. 2012. doi:10.3389/fphys.2012.00144. PMC 3358709. PMID 22654761.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. «High prevalence of concealed Brugada syndrome in patients with atrioventricular nodal reentrant tachycardia». Heart Rhythm. 12 (7): 1584–94. 2015 թ․ հուլիս. doi:10.1016/j.hrthm.2015.03.015. PMID 25998140.
  18. «Sinus node disease in subjects with type 1 ECG pattern of Brugada syndrome». Journal of Cardiology. 61 (3): 227–31. 2013 թ․ մարտ. doi:10.1016/j.jjcc.2012.12.006. PMID 23403368.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «The pathophysiological mechanism underlying Brugada syndrome: depolarization versus repolarization». Journal of Molecular and Cellular Cardiology. 49 (4): 543–53. 2010 թ․ հոկտեմբեր. doi:10.1016/j.yjmcc.2010.07.012. PMC 2932806. PMID 20659475.
  20. 20,0 20,1 20,2 «How to perform and interpret provocative testing for the diagnosis of Brugada syndrome, long-QT syndrome, and catecholaminergic polymorphic ventricular tachycardia». Circulation: Arrhythmia and Electrophysiology. 4 (6): 958–64. 2011 թ․ դեկտեմբեր. doi:10.1161/CIRCEP.111.965947. PMID 22203660.
  21. «Intravenous drug challenge using flecainide and ajmaline in patients with Brugada syndrome». Heart Rhythm. 2 (3): 254–60. 2005 թ․ մարտ. doi:10.1016/j.hrthm.2004.11.025. PMC 1474213. PMID 15851314.
  22. «Genetic testing in heritable cardiac arrhythmia syndromes: differentiating pathogenic mutations from background genetic noise». Current Opinion in Cardiology. 28 (1): 63–71. 2013 թ․ հունվար. doi:10.1097/HCO.0b013e32835b0a41. PMC 3705648. PMID 23128497.
  23. «Programmed Ventricular Stimulation for Risk Stratification in the Brugada Syndrome: A Pooled Analysis». Circulation. 133 (7): 622–30. 2016 թ․ փետրվար. doi:10.1161/CIRCULATIONAHA.115.017885. PMC 4758872. PMID 26797467. {{cite journal}}: Invalid |display-authors=6 (օգնություն)
  24. «Use of implantable loop recorders in patients with Brugada syndrome and suspected risk of ventricular arrhythmia». Europace. 14 (6): 898–902. 2012 թ․ հունիս. doi:10.1093/europace/eur319. PMID 21979995.
  25. «The Brugada Syndrome: A Rare Arrhythmia Disorder with Complex Inheritance». Frontiers in Cardiovascular Medicine. 3: 9. 2016. doi:10.3389/fcvm.2016.00009. PMC 4842929. PMID 27200363.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. «Brugada Syndrome and Exercise Practice: Current Knowledge, Shortcomings and Open Questions». International Journal of Sports Medicine. 38 (8): 573–581. 2017 թ․ հուլիս. doi:10.1055/s-0043-107240. PMID 28625016.
  27. «Brugada syndrome, exercise, and exercise testing». Clinical Cardiology. 38 (5): 323–6. 2015 թ․ մայիս. doi:10.1002/clc.22386. PMID 25955277.
  28. 28,0 28,1 «Advances in implantable cardioverter defibrillator therapy». Expert Review of Cardiovascular Therapy. 14 (3): 291–9. 2016. doi:10.1586/14779072.2016.1131124. PMID 26653411.
  29. «Implantable cardioverter-defibrillator harm in young patients with inherited arrhythmia syndromes: A systematic review and meta-analysis of inappropriate shocks and complications». Heart Rhythm. 13 (2): 443–54. 2016 թ․ փետրվար. doi:10.1016/j.hrthm.2015.09.010. PMID 26385533.
  30. «Quinidine revisited». The American Journal of Medicine. 122 (4): 317–21. 2009 թ․ ապրիլ. doi:10.1016/j.amjmed.2008.11.019. PMID 19249010.
  31. «Catheter ablation to prevent sudden cardiac death». International Journal of Cardiology. 237: 29–33. 2017 թ․ հունիս. doi:10.1016/j.ijcard.2017.03.135. PMID 28433554.
  32. «Brugada syndrome in children – Stepping into unchartered territory». Annals of Pediatric Cardiology. 10 (3): 248–258. 2017 թ․ սեպտեմբեր. doi:10.4103/apc.APC_49_17. PMC 5594936. PMID 28928611.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  33. 33,0 33,1 «The syndrome of right bundle branch block ST segment elevation in V1 to V3 and sudden death--the Brugada syndrome». Europace. 1 (3): 156–66. 1999 թ․ հուլիս. doi:10.1053/eupc.1999.0033. PMID 11225790.
  34. «Pokkuri Death Syndrome; sudden cardiac death cases without coronary atherosclerosis in South Asian young males». Forensic Science International. 207 (1–3): 6–13. 2011 թ․ ապրիլ. doi:10.1016/j.forsciint.2010.10.018. PMID 21084168.
  35. 35,0 35,1 «Arrhythmogenic marker for the sudden unexplained death syndrome in Thai men». Circulation. 96 (8): 2595–600. 1997 թ․ հոկտեմբեր. PMID 9355899.
  36. «Brugada syndrome». Circulation: Arrhythmia and Electrophysiology. 5 (3): 606–16. 2012 թ․ հունիս. doi:10.1161/CIRCEP.111.964577. PMID 22715240.
  37. «Ventricular fibrillation without apparent heart disease: description of six cases». American Heart Journal. 118 (6): 1203–9. 1989 թ․ դեկտեմբեր. PMID 2589161.
  38. «Genetic basis and molecular mechanism for idiopathic ventricular fibrillation». Nature. 392 (6673): 293–6. 1998 թ․ մարտ. doi:10.1038/32675. PMID 9521325.
  39. "Season 4, Episode: 24." Չլուծված գաղտնիքները. Original Ռոբերտ Ստեպի դրվագներ ։ Amazon.com- ը ։ Cosgrove / Meurer արտադրությունները, Ապրիլ 2017. Վեբ. 14 ապրիլի, 2017 թ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուգադա համախտանիշ» հոդվածին։