Բրովալլեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրովալլեի ճակատամարտ (շվեդ. Slaget vid Bråvalla), կիսալեգենդար ճակատամարտ, որը տեղի է ունեցել արևելյան Շվեդիայի տարածքում և նկարագրված է սկանդինավյան միջնադարյան գրականության տարբեր աղբյուրներում:

Կոնունգ Հարալդ Հիլդետանտի զոհվելը Բրովալլեի ճակատամարտում: Հյուգո Համիլտոն (1830թ.)

Բրովալլեի ճակատամարտը տեղի է ունեցել 8-րդ դարում այժմյան Շվեդիայի Էստերգյոտլանդ բնակավայրի տարածում: Այդ ճակատամարտը հիշատակվում է տարբեր սկանդինավյան սագաներում (ասք) (օրինակ իսլանդական «Հերվյորի և Հեյդրեկեի մասին» (իսլ. Hervarar saga ok Heiðreks) սագայում, դանիացի պատմիչ Սաքսո Գրամմատիկուսի (լատ. Saxo Grammaticus) «Գործք դանիաց» (լատ. Gesta Danorum) աշխատությունում, ինչպես նաև Ռյոկայում գտնված քարե արձանագրության վրա: Ճակատամարտի ճշգրիտ վայրը հայտնի չէ, քանի որ տարբեր սագաներում տարբեր վայրեր են հիշատակվում:

Դաների և սվեների (շվեդsvear, sviar) արքա (կոնունգ) Հարալդ «Կռվատամ» Հիլդետանդը[1] (հին.սկանդ. Haraldr Hilditönn, դան. Harald Hildetand, անգլ. Harald Wartooth և Harold Hiltertooth)[1] իր ենթակայության տակ թողնելով այժմյան Դանիայի տարածքը և Էստերգյոտլանդը,նա Վեստերգյոտլանդի և Սվեալանդի փոխարքա նշանակեց Սիգուրդ Ռինգին: Հասնելով զառամյալ ծերության, (որոշ սագաների տվյալներով մոտ 150 տարեկան), Հարալդը, վախենալով, որ մեռնելու է բնական մահով ու չի արժանանալու ռազմիկ-հերոսների անդրշիրիմյան թագավորությանը` Վալհալլային, զինեց իր նավատորմը և առաջարկեց իր իսկ կողմից նշանակված Սիգուրդին, իր հետ մարտի բռնվել: Բրովալլեի ճակատամարտում Հարալդ Հիլդետանդը զոհվեց զենքը ձեռքին: Այդ ճակատամարտից հետո Սիգուրդ Ռինգը[2] հռչակվեց դաների և սվենների արքա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Академика Бегунова Ю.К.»։ begunov.spb.ru։ Վերցված է 2016-12-10 
  2. «Sigurd Hring»։ Wikipedia (անգլերեն)։ 2016-10-02