Բրոնտե Քեմփբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնտե Քեմփբել
Bronte Campbell.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Bronte Lynn Campbell[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 14, 1994(1994-05-14) (28 տարեկան)
Ծննդավայր՝Բլանտայր, Մալավի

Բրոնտե Քեմփբել (անգլ.՝ Bronte Campbell, մայիսի 14, 1994(1994-05-14), Բլանտայր, Մալավի), ավստրալիացի լողորդուհի[2], օլիմպիական երկակի չեմպիոն (2016, 2020), աշխարհի հնգակի չեմպիոն, Համագործակցության խաղերի հնգակի հաղթող։ Մասնագիտացել է 50 և 100 մետր մրցատարածության վրա ազատ ոճի լողում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնտե Քեմփբելը ծնվել է 1994 թվականի մայիսի 14-ին Բլանտայրում (Մալավի)։ Նա հարավաֆրիկացիներ Էրիկ (հաշվապահ) և Ջեննի (բուժքույր) Քեմփբելների հինգ երեխաներից երկրորդն է։ Նա ունի ավագ քույր՝ Քեյթը, երկու կրտսեր քույրեր՝ Ջեսիկա, Էբիգեյլ և կրտսեր եղբայր՝ Հեմիշը։ Հեմիշը ծանր մանկական ուղեղային կաթված ունի և շուրջօրյա խնամքի կարիք ունի[3]։ Նա ծնվել է Բրոնտեի ծննդյան օրը և նրանից փոքր է չորս տարով[4]։ Ջենին նախկինում զբաղվել է սինխրոն լողում և սովորեցրել է լողալ իր չորս դուստրերին[5]։ 2001 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ քրոջ հետ սկսել է լողով զբաղվել նույն մարզչի մոտ[6]։

Քեյթը նույնպես մրցումային լողորդ է և ժամանակին աշխարհի ռեկորդները սահմանել ինչպես կարճ, այնպես էլ 100 մետր ազատ ոճով լողում։ Բրոնտեն և Քեյթը 1972 թվականի Օլիմպիական խաղերից ի վեր նույն օլիմպիական թիմի կազմում հանդես եկած առաջին ավստրալիացի քույրերն են և առաջին ավստրալիացի քույրերը, որոնք երբևէ մասնակցել են Օլիմպիական խաղերի լողի միևնույն մրցմանը[7][8]։ 2015 թվականին նրանք դարձել են պատմության մեջ առաջին հարազատ քույրերը, որոնք հայտնվել են աշխարհի անհատական առաջնությունների նույն պատվո հարթակի վրա, երբ Բրոնտեն ստացել է ոսկե, իսկ Քեյթը՝ բրոնզե մեդալ 100 մետր մրցատարաությունում)[9]։

Բրոնտե Քեմփբելը սովորել է Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանում[10][11]։

Քեմփբելն այցելում է Բրիսբենի տեղական բապտիստական եկեղեցի[12]։

Բրոնտե Քեմփբելը նաև բանաստեղծուհի է, գրում է բանաստեղծություններ և մրցումներից առաջ կարդում է դրանք լողի թիմի համար՝ նրանց ոգևորելու համար[13][14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Բրոնտե Քեմփբելը հաղթել է Ավստրալիայի պատանեկան օլիմպիական փառատոնում 50 մետր ազատ ոճում, 2011 թվականին Լիմայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2012 թվականին ընդգրկվել է Ավստրալիայի ազգային հավաքականում Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, արդյունքում 50 մետր ազատ ոճում գրավել է 10-րդ ամփոփիչ տեղը[15]։

2013 թվականին Ավստրալիայի առաջնությունում 50 և 100 մետր ազատ ոճում նվաճել է արծաթե մեդալ՝ այդպիսով ընդգրկվելով ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու 2013 թվականի աշխարհի առաջնությանը Բարսելոնայում, որտեղ ազգային հավաքականի կազմում 4×100 մետր փոխանցումալողում դարձել է արծաթե մեդալակիր[16]։

2015 թվականին Կազանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալներ 50 մ[17] և 100 մ[18][19] ազատ ոճում, ինչպես նաև 4×100 մետր ազատ ոճի փոխանցումալողում[20]։ Մրցումային վերջին օրը 4×100 մետր համակցված փոխանցումալողում նվաճել է բրոնզե մեդալ[21]։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Քեմփբելը ներկայացրել է Ավստրալիան 50 մ և 100 մ ազատ ոճով լողում, ինչպես նաև 4×100 մ ազատ ոճում (որում նրանք գրավել են առաջին տեղը և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ)[22]։ Չնայած այն հանգամանքին, որ Քեմփբելը եղել է աշխարհի գործող չեմպիոն 50 և 100 մ ազատ ոճում, նա որևէ մեդալ չի նվաճել այդ մրցաշարերում։

2019 թվականին Գոլդ Քոստում անցկացված Համագործակցության խաղերում նվաճել է ոսկե մեդալ 4x100 մ ազատ ոճում, արծաթե մեդալ 50 մ ազատ ոճում և ոսկե մեդալներ 100 մ ազատ ոճում ու 4x100 մ փոխանցումալողում[23]։

Բրոնտե Քեմբելը նկարահանվել է «Գլուխ ջրի վրա» (անգլ.՝ «Head Above Water») վավերագրական ֆիլմում, որը նվիրված է ավստրալիացի չորս լողորդների՝ Իան Տորպին Քայլ Չալմերսին, Քոդի Սիմփսոնին և իրեն՝ Բրոնտե Քեմփբելին[24]։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Բրոնտե Քեմփբելը արժանացել է ոսկե մեդալի կանանց 4x100 մ ազատ ոճով փոխանցումալողում և բրոնզե մեդալի 4x100 խառը համակցված փոխանցումալողում[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. 2,0 2,1 «Bronte Campbell»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-06-ին։ Վերցված է 2015-08-10 
  3. «Sister act set to rock Glasgow pool»։ Fox Sports (en-GB)։ 2014-07-20։ Վերցված է 2017-07-15 
  4. «Subscribe | heraldsun»։ www.heraldsun.com.au։ Վերցված է 2017-07-15 
  5. «Sport on Saturdays: Meet Cate Campbell, Olympic swimmer.»։ Mamamia (en-US)։ 2013-10-05։ Վերցված է 2017-07-15 
  6. Cookies must be enabled. | The Australian
  7. «Bronte Campbell»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-08-ին։ Վերցված է 2021-08-16 
  8. «Campbell Sisters to swim in London»։ Արխիվացված է օրիգինալից 4 November 2014-ին։ Վերցված է 18 May 2012 
  9. Bronte Campbell succeeds big sister Cate as world 100m freestyle champion
  10. «QUT News & Events Wrap»։ QUT։ Վերցված է 2017-08-07 
  11. «Double trouble: Swim sisters»։ 2015-05-15։ Վերցված է 2017-08-07 
  12. «Sibling rivals in the pool»։ Վերցված է 2017-08-07 
  13. «Aussie swimmers the Campbell sisters doing it for themselves»։ Women's Health։ Վերցված է 2018-04-17 
  14. «Bronte Campbell - the Poet Uncaged - Sportette»։ Sportette (en-US)։ 2016-07-17։ Վերցված է 2018-04-17 
  15. Women's 50m Freestyle: Heats Archived 22 August 2012 at the Wayback Machine., London2012.com
  16. «Final results of Women's 4 × 100 metre freestyle relay at the 2013 World Aquatics Championships» (pdf)։ Omega Timing։ 28 July 2013։ Վերցված է 29 July 2013 
  17. Бронте Кэмпбелл завоевала золото в плавании на 50 метров кролем на ЧМ в Казани | Казань 2015 на «Р-Спорте»
  18. Bronte Campbell edges sister Cate for women’s 100m freestyle final at swimming championships — ABC News (Australian Broadcasting Corporation)
  19. «Бронте Кэмпбелл стала чемпионкой мира на дистанции 100 м вольным стилем. FINA-2015 — Плавание. СПОРТ-ЭКСПРЕСС»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2021-08-16 
  20. Спорт-Экспресс
  21. «Final Finale 16th FINA World Championships Kazan (RUS) July 24 — August 9, 2015»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-08-10 
  22. «2016 Australian Olympic Swimming Team selected»։ Australian Olympic Committee։ 14 April 2016։ Արխիվացված է օրիգինալից 11 October 2016-ին։ Վերցված է 4 July 2016 
  23. «Swimming | Athlete Profile: Bronte CAMPBELL - Gold Coast 2018 Commonwealth Games»։ results.gc2018.com։ Վերցված է 2021-08-04 
  24. MacDonald Lynnaire (2021-06-08)։ «Head Above Water (Amazon Studios) Review»։ STG (en-NZ)։ Վերցված է 2021-08-04 
  25. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին։ Վերցված է 2021-08-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]