Բրոնխէկտազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոնխէկտազ
Bronchiectasis NHLBI.jpg
Բրոնխների պատի մկանային,էլաստիկ և աճառային հյուսվածքի լայնացում բորբոքային կոմպոնենտի զուգակցմամբ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս bronchospasm[1]
Բուն պատճառ C84475[1] և C84475[2]
Բժշկական մասնագիտություն թոքաբանություն
OMIM 211400, 613021, 613071, 613071, 211400 և 613021
Հիվանդությունների բազա 1684
MedlinePlus 000144
eMedicine 296961
MeSHID D001987 և D001987
Disease Ontology DOID:9563 և DOID:9563
NCI Thesaurus C84475[1] և C84475[2]
Bronchiectasis Վիքիպահեստում

Բրոնխէկտատիկ հիվանդություն, բրոնխէկտազ, (բրոնխալայնանք) խրոնիկական բորբոքային հիվանդություն, որի դեպքում բորբոքային պրոցեսը տեղակայվում է բրոնխներում` հատկապես ստորին հատվածների և ուղեկցվում է անդառնալի դեստրուկտիվ պրոցեսներով և բրոնխային դիսֆունկցիայով։ Այն հիմանականում լինում է երկրորդային, որպես բրոնխներում բորբոքային պրոցեսի հետևանք, հանդիպում է նաև առաջնային տարբերակը, որպես զարգացման բնածին դեֆեկտ։ Պնևմոկոկը, հեմոֆիլային ցուպիկը, ստաֆիլոկոկը, ստրեպտոկոկը, կապտաթարախային ցուպիկը և այլ հարուցիչներ համարվում են հիմնական հիվանդության հարուցիչ, այլ կերպ` սրացման պատճառ, բայց ոչ բրոնխէկտատիկ հիվանդության։

Բրոնխալայնանքի ժամանակ բրոնխներում խորխի կուտակումը նպաստում է բրոնխների պատերի և այն շրջապատով թոքահյուսվածքների բորբոքմանը։ Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական, աստիճանաբար սաստկացող ընթացքը։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնածին ոչ մեծ բրոնխալայնանք, առանց բորբոքային փոփոխությունների կարող է տևել երկար՝ առանց կլինիկական դրսևորումների։ Չափերով և թվով զգալի մեծ բրոնխալայնանքների և գլխավորապես գրանցում թարախային բորբոքման առկայության դեպքում նկատվում է ջերմության պարբերական բարձրացում, դող, շարունակվող հազ՝ առատ խորխարտադրությամբ (երբեմն 1՝ օրվա ընթացքում), հատկապես առավոտյան, հաճախ՝ թարախային և գարշահոտ։ Հնարավոր է թոքային արյունահոսություն, չբուժվելու դեպքերում առաջանում են սիրտանոթային համակարգի և երիկամների բարդություններ։ Հիվանդի աշխատունակությունը ցածր է, հիվանդության սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։

Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխալայնանքը կարցինոիդ ուռուցքի երկրորդական դրսևորում է։

Հիվանդության զարգացման մեջ դեր է խաղում նաև բրոնխային ծառի գենետիկական դետերմինացված անլիարժեքությունը (բրոնխների պատի բնածին թուլություն, հարթ մկանայի շերտի, էլաստիկ և աճառային հյուսվածքի անբավարար զարգացում), որը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանն և խրոնիկական ընթացքին։ Բրոնխէկտատիկ հիվանդության պաթոգենեզում կարևոր դեր է խաղում խոշոր բրոնխների (բլթային, սեգմենտար) անցանելիության խանգարումը, որը ապահովում է վերջիններիս դրենաժային ֆունկցիայի խանգարումը, սեկրետի պահումը և օբտուրացիոն ատելեկտազի առաջացումը։ Բրոնխների օբտուրացիան և բրոնխային սեկրետի պահումը անխուսափելիորեն հանգեցնում են օբտուրացիայի մասից դիստալ թարախաօջախային պրոցեսի զարգացմանը, որը պայմանավորում է բրոնխային պատի պրոգրեսիվող անդառնալի փոփոխություններ։ Գոյություն ունեն այսպես կոչված բրոնխալայնացնող ուժեր (հազի հետևանքով ներբրոնխային ճնշման բարձրացում, կուտակվող սեկրետով գերձգում, բացասական ներկրծքային ճնշում), որոնք բրոնխների պատի ռեզիստենտականության խախտման դեպքում հանգեցնում է բրոնխիալ լուսանցքի կայուն լայնացման։ Գոյություն ունի վաղուց հայտնի հիպոթեզ բրոնխէկտատիկ հիվանդության և վերին շնչական ուղիների հիվանդությունների (ռինոսինոպաթիա, խրոնիկական տոնզիլիտ, ադենոիդ) պաթոգենեիկ կապի մասին։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

բրոնխալայնանքը լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածին բրոնխալայնանքը հազվադեպ է հանդիպում, ձեռքբերովին թոքաբորբի, մանկական վարակիչ (կապույտ հազ, կարմրուկ) և թոքային այլ հիվանդությունների հետևանք է։

  1. Ըստ ձևի բրոնխէկտազները լինում են ցիլինդրիկ, պարկային, իլիկաձը և խառը։ Բրոնխէկտազները բաժանվում են նաև ատելեկտատիկ և ատելեկտազի հետ կապ չունեցող։
  2. Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են հիվանդության 4 ընթացք՝ ա) թեթև, բ) արտահայտված, գ) ծանր, դ) բարդացած։
  3. Ըստ տեղակայման՝ միակողմանի և երկկողմանի՝ նշելով պրոցեսի կոնկրետ տեղակայումը սեգմենտար և բլթային մակարդակով։

Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ (60-65%), հատկապես 5-25 տարեկանում, սակայն հիվանդության սկսման հստակ ժամանակը ախտորոշել դժվար է։ Առաջին սրացման պրոցեսները դիտարկվում են որպես հարբուխ և չեն արժանանում համապատասխան ուշադրության։ Հիվանդների հիմնական գանգատը հազն է, հատկապես առավոտյան ժամերին առատ խորխարտադրությամբ «լիքը բերանով»։ Խորխի օրական քանակը կարող է հասնել մինչև 500մլ և ավել։ Ռեմիսիայի շրջանում խորխարտադրություն կարող է ընդհանրապես չլինել։ Արյունախխում ու թոքային արյունահոսություն հազվադեպ է լինում, բայց երբեմն դրանք լինում են հիվանդության միակ դրսևորում «չոր բրոնխէկտազ»։ Դիտվում է նաև հևոց, ցավ կրծքավանդակում կապված պլևրայի ախտաբանության մեջ ընդգրկմամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև սուբֆեբրիլ թվերի, ինտոքսիկացիայի այլ երևույթներ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ դիտվում է թոքանկարի ուժեղացում ի հաշիվ բրոնխիալ կոմպոնենտի։ Ախտորոշումը հստակեցնում են կոնտրաստային բրոնխագրաֆիան, բրոնխասկոպիան, համակարգչային շերտագրությունը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հնարավոր է իրականացնել կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով։ Կոնսերվատիվ բուժումն իր մեջ ընդգրկում է բրոնխիալ ծառի ակտիվ սանացիան, ինչպես նաև հակաբակտերիալ պրեպարատների ներբրոնխային լիմֆոտրոպ ներմուծումը, դիրքային դրենաժը, խորխաբեր-խորխալուծ դեղամիջոցները (մուկալիտիկներ), շնչառական գիմնաստիկա, վիբրացիոն դրենաժ։ Միակողմանի և սեգմենտար տեղակաըման դեպքում արդյունավետ է վիրաբուժական միջամտությունը։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխալայնանքը կանխարգելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել շնչառության օրգանների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունները։ Որքան բարձր է օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ, այնքան փոքր է բրոնխներում բորբոքային գործընթացի սրացման հավանականությունը։ Դրան նպաստում են աշխատանքի հիգիենայի պահպանումը, շնչառական մարմնամարզությունը, օրգանիզմի կոփումը, կենդանական սպիտակուցներով և վիտամիններով հարուստ լիարժեք սնունդը, բորբոքային օջախի ապաքինումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png