Բրոնիսլավ Մալինովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոնիսլավ Մալինովսկի
լեհ.՝ Bronisław Malinowski
Bronislawmalinowski.jpg
Ծնվել էապրիլի 7, 1884(1884-04-07)[1][2][3][…]
Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][5][…] (58 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանԿոնեկտիկուտ
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա, Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6] և Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ազգությունլեհեր
Մասնագիտությունմարդաբան, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, ազգագրագետ, լուսանկարիչ, social anthropologist և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Եյլի համալսարան
Գործունեության ոլորտcultural anthropology?
ԱնդամակցությունՆիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԿրակովի համալսարան, Լայպցիգի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն և լեհերեն[1]
Եղել է գիտական ղեկավարEdmund Leach?, Հիլդա Կուպեր, Audrey Richards?, Z. K. Matthews? և Raymond Firth?[7]
Հայտնի աշակերտներFei Xiaotong?, Jomo Kenyatta?, Raymond Firth?, E. E. Evans-Pritchard?, Z. K. Matthews?, Meyer Fortes? և Hortense Powdermaker?
Ազդվել էԷմիլ Դյուրկհեյմ
Պարգևներ
Ամուսին(ներ)Elsie Masson? և Valetta Swann?
ՀայրLucjan Malinowski?
Commons-logo.svg Bronisław Kasper Malinowski Վիքիպահեստում

Բրոնիսլավ Կասպար Մալինովսկի (լեհ.՝ Bronisław Kasper Malinowski, ապրիլի 7, 1884(1884-04-07)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 16, 1942(1942-05-16)[1][2][5][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ազգությամբ լեհ բրիտանացի մարդաբան, մարդաբանության ու սոցիոլոգիայի մեջ կառուցվածքային ֆունկցիոնալիզմի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալինովսկին ծնվել է Կրակովում` Ավստրո-Հունգարական կայսրության տարածքում։ Հայրը եղել է պրոֆեսոր, լեզվաբան, մայրը եղել է լեհ կալվածատիրոջ ընտանիքից։ Դպրոցում գերազանց է սովորել, սակայն անընդհատ հիվանդ է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կրակովի համալսարան։ 1908 թվականին ստացել է դոկտորի աստիճան ֆիզիկայից և մաթեմատիկայից։ Ջեյմս Ջորջ Ֆրեզերի «Ոսկե ճյուղը» գրքի ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել մարդաբանությամբ և հնարավորություն փնտրել աշխատելու վայրի ցեղերի հետ։ Թոքախտի բուժման նպատակով տեղափոխվել է Գերմանիա, որտեղ երկու տարի աշխատել է Լայպցիգի համալսարանում` Վիլհելմ Վունդտի մոտ։ 1910 թվականին տեղափոխվել է Անգլիա Լոնդոնի տնտեսական դպրոցում սովորելու համար, որտեղ հետագայում աշխատել է 1939 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է բրիտանական գաղութներից մեկը` Պապուա, որտեղ դաշտային հետազոտություններ է արել նախ Մաիլուում (1914), ապա Տրոբրիան կղզիներում (1915-1918)։ Այնտեղ նա հանդիպել է ժամանակակից սոցիալ-մշակութային մարդաբանության հիմնադիրներից մեկին` Ալֆրեդ Ռադկլիֆ-Բրաունին, ով նրան դաշտային աշխատանքներ կատարելու խորհուրդներ է տվել։ Ի տարբերություն վայրի ցեղերի այլ հետազոտողների` Մալինովսկին ապրել է բնիկների հետ և անձամբ մասնակցել նրանց կենցաղավարությանը։ Ներառյալ դիտարկման նրա տեսությունը մարդաբանության մեթոդաբանության առանցքային հարցերից է։

1916 թվականին ստացել է դոկտորի աստիճան մարդաբանության բնագավառում։ 1920-1921 թվականներին հրավիրվել է Յեյլի համալսարան։ Մալինովսկին ընդունել է առաջարկը, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով պայմանավորված` չէր կարող վերադառնալ Եվրոպա։

Գիտնականը մահացել է 58 տարեկան հասակում սրտի նոպայից, երբ դաշտային աշխատանքների էր նախապատրաստվում Մեքսիկայի Օախակա նահանգում։ Թաղվել է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգում` Նյու Հեյվենի Էվերգրին գերեզմանոցում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալինովսկին (կենտրոնում) և Տրոբրիանի կղզիների բնիկները

Բրոնիսլավ Մալինովսկին համարվում է իր ժամանակների ամենանշանավոր մարդաբանը։ Կարևոր են նրա դիտարկումները դաշտային հետազոտությունների մասին։ Ըստ նրա աշխարհայացքի` մարդաբանի նպատակն է «հասկանալ աբորիգենների աշխարհընկալումը, նրանց վերաբերմունքը կյանքի հանդեպ, ուսումնասիրել նրա տեսակետներն աշխարհի ու կյանքի մասին»[8]։

Իր ուսմունքի հիմքում եղել է ինչպես ամբողջական, այնպես էլ սահմանափակ հասարակության մշակույթը (այստեղից էլ դպրոցի անունը` ֆունկցիոնալիզմ)։ Մնացուկներ չկան (ինչպես կարծում էր Էդուարդ Թայլորը), բոլոր սովորությունները կարևոր նշանակություն ունեն նաև ներկայում։ Բոլոր սոցիումները կայուն են. ցեղերը առաջին կարգն են, Աֆրիկայի բոլոր ժողովուրդները` երկրորդ, գաղութները` երրորդ։

Կարևոր է նաև սոցիալական պատասխանատվությունը։ Այստեղ Մալինովսկին առանձնացնում է ազգագրագետի գլխավոր խնդիրը.

Aquote1.png Ազգագրությունը` մարդու և նրա մշակույթի մասին գիտությունը, մեծ մասամբ խուսափել է կենսական խնդիրներից։ Այն փորձել է թաքնվել անտիկ հետաքրքրությունների չինական պատի հետևում։ Հումանիստական բոլոր որոնումներում ուժեղ ձգտում կա զբաղվելու մեռած մնացորդներով, մինչդեռ անհրաժեշտ է գործ ունենալ իրականության հետ, տեսությունների ակադեմիական հետաքրքրությունները ամրապնդել պրակտիկ գործունեության միջոցով։ Անցյալի ազգագրագետն իրեն հանգիստ էր զգում` հորինելով վարկածներ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։ Փորձելով բացահայտել ծագումն ու զարգացումը` մարդաբանն իր ներքին ընկալումներով ինքն է պատրաստել տարբեր «պատմություններ» և «դիֆուզիաներ»։ Եվ ժամանակակից շատ ազգագրագետներ զբաղված են Կենտրոնական Աֆրիկայի վրա եգիպտական մշակույթի ազդեցության ուսումնասիրությամբ, վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք քաղաքակրթություններն առաջացել են Միջերկրածովյան տարածքում, Ատլանտիդայում կամ Պամիրում[9]։ Aquote2.png


Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Trobriand Islands (1915)
  • Argonauts of the Western Pacific (1922)
  • Crime and Custom in Savage Society (1926)
  • Myth in Primitive Society (1926)
  • Sex and Repression in Savage Society (1927)
  • The father in primitive psychology (1927)
  • The Sexual Life of Savages in North-Western Melanesia (1929)
  • Coral Gardens and Their Magic (1935)
Հետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Scientific Theory of Culture (1944)
  • The Dynamics of Culture Change (1945)
  • Magic, Science, and Religion (1948)
  • A Diary In the Strict Sense of the Term (1967)
Ռուսերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Малиновский Б. Магия. Наука. Религия : Пер.с англ. = Magic, Science, and Religion / Вступ. статьи Р. Редфилда и др. — М.: Рефл-бук, 1998. — 288 с. — (Созвездия мудрости (Astrum Sapientiae)). — ISBN 5-87983-065-9
  • Малиновский Б. Аргонавты западной части Тихого океана = Argonauts of the Western Pacific / Пер. с англ. В. Н. Поруса. — М.: РОССПЭН, 2004. — 584 с. — ISBN 5-8243-0505-6
  • Малиновский Б. Избранное: Динамика культуры / Пер.: И. Ж. Кожановская, В. Н. Порус, Д. В. Трубочкин. — М.: РОССПЭН, 2004. — 960 с. — ISBN 5-8243-0504-8
  • Малиновский Б. Научная теория культуры = Scientific Theory of Culture / Пер. И. В. Утехин. — 2-е изд. испр. — М.: ОГИ (Объединенное Гуманитарное Издательство), 2005. — 184 с. — ISBN 5-94282-308-1, 985-133572-X
  • Малиновский Б. Секс и вытеснение в обществе дикарей = Sex and Repression in Savage Society / Пер. с англ. Н. Микшиной.. — М.: Изд. дом Гос. ун-та — Высшей школы экономики, 2011. — 224 с. — ISBN 978-5-7598-0835-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118576755 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 KNAW Past Members
  6. Notable Names Database — 2002.
  7. http://etheses.lse.ac.uk/659/
  8. Argonauts of the Western Pacific, Dutton 1961 edition, p. 25
  9. Малиновский Б. К. Основы этнографии. Варшава, 1946. С. 87. Печ.по: Итс. Р. Ф. Введение в этнографию. стр. 140

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беляев А. С. Этнографическая теория языка Бронислава Малиновского : Истоки и развитие : диссертация ... кандидата филологических наук : 10.02.19. — Воронеж, 2002. — 158 с.
  • Овчаренко В. И. Бронислав Малиновский (биография)
  • Сонгинайте Н. С. Социальная антропология Бронислава Малиновского // Журнал социологии и социальной антропологии. — 1998. — Т. 1. — № 2. — С. 33 — 40
  • Сонгинайте Н. С. Человек и культура в функциональной концепции культуры Бронислава Каспара Малиновского : диссертация ... кандидата социологических наук : 22.00.01. — Санкт-Петербург, 2000. — 168 с.