Բրոնիսլավա Վայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնիսլավա Վայս
լեհ.՝ Bronisława Wajs
Ծնվել էօգոստոսի 17, 1908(1908-08-17)[1]
ԾննդավայրSitaniec, Gmina Zamość, Powiat zamojski, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էփետրվարի 8, 1987(1987-02-08) (78 տարեկան)
Վախճանի վայրԻնովրոցլավ, Inowrocław County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուգնչուական լեզու
Ազգությունգնչու
Քաղաքացիություն Լեհաստան[2]
 Bronisława Wajs Վիքիպահեստում

Բրոնիսլավա Վայս (լեհ.՝ Bronisława Wajs, հայտնի է գնչուական Պապուշա (լեհ.՝ Papusza, գնչ. Papuša) անունով, օգոստոսի 17, 1908(1908-08-17)[1], Sitaniec, Gmina Zamość, Powiat zamojski, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 8, 1987(1987-02-08), Ինովրոցլավ, Inowrocław County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան), գնչու դասական բանաստեղծուհի։ Գլխավորել է 1949 թվականից հետո Լեհաստանում մշտական բնակություն հաստատած գնչուական թափառախումբը։ «Պապուշայի երգերը» (1956) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է։ Ժողովածուն 25 անգամ հրատարակվել է Լեհաստանում։ Գորժուվ-Վելկապոլսկացի քաղաքում կանգնեցվել է Բրոնիսլավա Վայսի հուշարձանը։ Պապուշայի կենսագրությունը ընկած է «Գնչուական մուսա» ներկայացման սյուժեի հիմքում, որը բեմադրվել է «Ռոմանս» թատրոնի կողմից։ Նրա անունով է կոչվում գնչուալեզու գրականության մրցանակներից մեկը։

«Պապուշայի երգեր» ժողովածուի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնչուական հասարակության մեջ կնոջ դերը թույլ չէր տալիս հրաժարվել վարքագծի չգրված կանոններից, որոնք որոշ էթնիկ խմբերում շատ խիստ էին դրված։ Քոչվոր լեհական գնչուների միջավայրում տղամարդկանց հետ նամակագրությունը համարվում էր «անառակ» վարքագծի դրսևորում։

Պապուշան ուղարկում է իր ձեռագիրը լեհ գրող և քննադատ Եժի Ֆիցովսկուն, որն առանց թույլտվության, նրա բանաստեղծությունները տաղանդավոր համարելով, հրապարակում է «Problemy» ամսագրում։ Խնդիրը կայանում էր նրանում, որ բանաստեղծություններն ուղեկցվում էին գնչուական քոչվորական կյանքն արգելող քարոզի տեքստով։ Հրապարակումն առաջին հերթին բացահայտեց Պապուշայի նամակագրական կապը տղամարդու հետ, հետագայում այն ընկալվեց որպես նստակեցության մասին օրենքի ծագման պատճառ, ինչի արդյունքում էլ գնչուներին ստիպեցին փոխել իրենց կենսակերպը։ Այս ամենը պատճառ դարձավ, որ Պապուշային ճանաչեն սրբապիղծ և արտաքսեն գնչուական հասարակությունից։ Սա Պապուշային այնքան ծանր հոգեկան ցավ պատճառեց, որ նա հայտնվեց հոգեբուժարանում, որտեղ էլ մահացավ 1987 թվականին։ Հետագայում Եժի Ֆիցովսկին Պապուշայի մասին գիրք գրեց։

Զանգվածային լրատվության միջոցների և բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի շնորհիվ լայնորեն տարածվեց մի առասպել, որ Պապուշային արտաքսել են բանաստեղծություններ գրելու համար, ինչն իբրև արգելված է կանանց գնչուական հասարակությունում։

2013 թվականին Կառլովի Վարիի կինոփառատոնում ներկայացվեց բանաստեղծուհու կենսագրականի մոտիվներով Իոաննա Կոս-Կրաուզի և Քշիշտոֆ Կրաուզի կողմից նկարահանված «Պապուշա» ֆիլմը։

Պապուշայի հուշարձանը Գորժուվ-Վելկապոլսկացիում, քանդակագործ՝ Զոֆյա Բիլինսկայա

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապուշայի մասին հայտնի է, որ նա գրել և կարդալ սովորել է պատանեկության տարիներին։ Համարվել է նացիզմի բանտարկյալ և հասարակական գործիչ։ 15 տարեկանում ամուսնացել է տավղահար Դիոնիս Վայսի հետ (լեհ.՝ Dionizy Wajs), որը նրա խորթ հոր տոհմի գնչուներից էր։

Կենրիկի և Պակսոնի տեղեկատվության համաձայն՝ լեհական 50000 գնչուներից 35000-ը սպանվել են Լեհաստանում՝ պատերազմի տարիներին։ 1956 թվականին Ֆիցովսկին հիշում էր, որ փրկվելու համար գնչուները փախչելիս թողնում էին ամեն ինչ, բացի երաժշտական գործիքներից։ Վայս տոհմի մարդիկ թաքնվեցին վոլինյան անտառներում, ցրտի, սովի և սարսափի պայմաններում։ Այդ իրադարձություններին է նվիրված Պապուշայի ամենաերկար բանաստեղծությունը («Արյունոտ արցունքներ, որ մենք թափեցինք Վոլինում գերմանացի զինվորներից (1943 և 1944)»։ Ինչպես վկայում է Ֆիցովսկին, Պապուշան սկսել է պարբերաբար գրել 1950 թվականին։ Այն, ինչ նա գրել է մանկական տարիներին, հարազատների կողմից ընկալվել է որպես աղջիկներին բնորոշ տարօրինակություն և թեթևամտություն։ Իրականում Ֆիցովսկին հավաքել է Պապուշայի բանաստեղծությունների մեկ երրորդը, բայց դրանք արվեստի բացառիկ ստեղծագործություններ են, որոնցում արտացոլված է «բնության գրկում քոչվորական կյանքի» մաքրությունն ու ազնվությունը։

1962 թվականից Պապուշան եղել է Լեհաստանի գրողների միության անդամ[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гили Романи Папушакрэ шэрэстыр утходы», 1956

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Скэдыя А. Германе Романо альманахе. - 1934.
  • Poésie Tsigane. - 1974.
  • Rom som, Cigány klubjának havi tájékoztatója. 1974-77.
  • Pieśni Papuszy. Papušakere gila. / Ficowski, Jerzy (ed.) - Wroclaw, 1956.
  • Ficowski, Jerzy The Gypsies in Poland. History and Customs. - 1985.
  • Kenrick, Donald S. / Puxon, Grattan The Destiny of Europe’s Gypsies. - 1972.
  • Бронислава Вайс (Папуша). Стихотворения. / Новая Польша. - 2005. - № 1.
  • Кенрик Д., Паксон Г. Цыгане под свастикой. - «Текст», журнал «Дружба народов», 2001.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]