Բրոկ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
լեհ.՝ Brok | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 28 կմ² | ||
Բնակչություն | 1777 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 07-306 | ||
Պաշտոնական կայք | brok.pl | ||
| |||
Բրոկ (լեհ.՝ Brok), քաղաք Լեհաստանում՝ Մազովեցյան վոևոդության Օստրուվսկի պովյատում (գավառում), Բուգ և Բրոկ գետերի ափերին, Բուգի գետահովտում։ Ունի գյուղաքաղաքային գմինի կարգավիճակ։ Զբաղեցնում է 28,05 քառակուսւ կիլոմետր տարածք։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1977։
Բրոկը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 1501 թվականին, 1870-ին զրկվել է այդ կարգավիճակից, 1922-ին՝ վերստացել[2]։ 1827 թվականին ներառվել է Պլոցկի վոևոդության կազմում[3]։ 1975–1998 թթ. ընդգրկված է եղել Օստրոլենսկի վոևոդության կազմում։ Առաջին Ռեչ Պոսպոլիտայի տարիներին համարվել է հոգևոր քաղաք[4]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի բրոկցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նաում Շտուչկոֆ (1893–1965) - լեհա-հրեա, ավելի ուշ՝ ամերիկացի դերասան, գրող, բառարանագիր, ռադիոհաղորդավար, ժուռնալիստ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բիսկուպի պալատի ավերակները Բուգի ափին
-
Սբ. Անդրեյ Առաքյալի կոստյոլը
-
Վոյցեխ Յաստրժեմբովսկու հուշարձանը
-
Հուղարկավորությունների կուրգան Բրոկի մերձակայքում
-
Գերեզմանատուն Բրոկի մերձակայքում՝ Բուգ գետի ափին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Брок, посад»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071422616044-0966151?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Robert Krzysztofik, Lokacje miejskie na obszarze Polski. Dokumentacja geograficzno-historyczna, Katowice 2007, s. 22–23.
- ↑ Tabella miast, wsi, osad Królestwa Polskiego, z wyrażeniem ich położenia i ludności, alfabetycznie ułożona w Biórze Kommissyi Rządowéy Spraw Wewnętrznych i Policyi. T. 1 : A-Ł, Warszawa 1827, s. 41.
- ↑ Polska XVI wieku, t. V Mazowsze, Warszawa 1895, s. 38.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բրոկ (քաղաք) Վիքիպահեստում |
---|
- Բրոկ քաղաքի և համայնքի պաշտոնական կայքը
- Jewish Community in Brok on Virtual Shtetl
|