Jump to content

Բրոդհերստ Պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոդհերստ Պարկ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
ՏեղագրությունMoston?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրվածմայիսի 29, 2015
Անվանված էEdward Tootal Broadhurst?
Բացվածմայիսի 29, 2015
ՍեփականատերF.C. United of Manchester?
Տարողություն4400[1]
Տնային թիմF.C. United of Manchester?
Քարտեզ
Քարտեզ
 Broadhurst Park Վիքիպահեստում

«Բրոդհերստ Պարկ» (անգլ.՝ Broadhurst Park), «Յունայթեդ օֆ Մանչեսթեր» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը։ Այն գտնվում է Մոստոնում՝ Մանչեսթերի հյուսիսարևելյան շրջանում։

Արենան տեղավորվում է 4,400 հանդիսատես (նրանց մեծ մասը կանգնած են, նստած տեղերը մոտ 700 են)[2]։

Առաջին հայտ՝ Նյուտոն Հիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման օրվանից «Մանչեսթեր օֆ Յունայթեդ»-ը վարձակալել է Մանչեսթերի Բերի արվարձանում գտնվող «Գիգ Լեյն» մարզադաշտը։ Սակայն ակումբի երկրպագուները քաղաքի սահմաններում սեփական մարզադաշտը կառուցելու ծրագրեր էին կազմում:

Սկզբնապես շինարարությունը պլանավորվում էր Մանչեսթերի Նյուտոն Հիթ շրջանում, որտեղ 1878 թվականին հիմնադրվել է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ակումբը համագործակցել է Մանչեսթերի քաղաքային խորհրդի հետ՝ պլանավորելով մարզադաշտ կառուցել արդեն գոյություն ունեցող հանգստի կենտրոնի և արհեստական մարգագետնի բաց տարածքի վրա՝ Տեն Էյքերս Լեյնից ոչ հեռու[3]։

2011 թվականի մարտի 4-ին Մանչեսթերի քաղաքային խորհուրդը անսպասելիորեն որոշեց վերանայել Նյուտոն Հիթում հող հատկացնելու իր որոշումը: Իրականում, քաղաքային կառավարությունը խոստացել էր նոր տարածք հատկացնել շինարարության համար[4]

Երկրորդ հայտ՝ Մոստոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային խորհուրդը պահեց իր խոստումը՝ 2011 թվականի ապրիլի 5-ին հայտարարելով, որ, վերլուծելով շինարարության երեք հնարավոր նոր վայրերը, որոշում է կայացվել Մոստոնում հողատարածք հատկացնելու մասին, որը գտնվում է Ռոնալդ Ջոնսոնի խաղադաշտից ոչ հեռու[5]։

Ռոնալդ Ջոնսոնը (1889 թվականի սեպտեմբերի 24 - 1917 թվականի մայիսի 29) Առաջին համաշխարհային պատերազմի հերոս է, մահացու վիրավորվել է 1917 թվականի մայիսի 29-ին Մեսսինյան գործողության նախապատրաստման ժամանակ: Դաշտերը բացվել են 1925 թվականի հունիսի 17-ին, նրա մոր ներկայությամբ[6]։

Երկար տարիներ այս տարածքը օգտագործվել է տարբեր միջոցառումներ, թենիսի, կրիկետի և ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու համար: 2007 թվականից այստեղ խաղում էր երիտասարդական ֆուտբոլային ակումբ Մոստոն Ջունիորսը, որի հետ պայմանագիր էր կնքվել այն մասին, որ մարզադաշտի շինարարության ավարտից հետո Մոստոն Ջունիորսը կկարողանա շարունակել վարձակալել տարածքը իր խաղերի համար:

Քննադատություն և աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոստոնի ոչ բոլոր բնակիչները դրական ընդունեցին մարզադաշտի կառուցման մասին լուրը: Որոշ մանկունիացիաներ վախենում էին, որ դա կհանգեցնի ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրների, ծառերի կտրման և անշարժ գույքի էժանացման։ Նրանք կազմակերպեցին բողոքի ակցիա՝ մարզադաշտի կառուցման դեմ:

Մյուս կողմից, շատ տեղացի բնակիչներ աջակցում էին շինարարությանը, հավատալով, որ մարզահամալիրը օգուտ կբերի քաղաքի այս տարածքին:

Մանչեսթերի քաղաքային խորհուրդը ստացել է 5,635 աջակցության նամակ և 2,226 նամակ՝ դեմ շինարարությանը: Ի վերջո, 2011 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հաստատել «Մանչեսթեր օֆ Յունայթեդ»-ի նոր մարզադաշտի կառուցման պլանները[7]։

2012 թվականի հուլիսին «Մանչեսթեր օֆ Յունայթեդ»-ը և Մանչեսթերի քաղաքային խորհուրդը ստորագրեցին վարձակալության համաձայնագիր, որը ներառում էր 42 կետ, որոնք ակումբը պետք է կատարեր։ Նշված կետերից մեկը մարզադաշտի կառուցման պարտավորությունն էր մինչև 2015 թվականի հուլիսը: Համաձայնագրում նաև ասվում է, որ ակումբին խորհուրդ չի տրվում տնային խաղեր անցկացնել այն օրերին, երբ «Մանչեսթեր Սիթին» խաղում է մոտակայքում գտնվող «Էթիհադ Ստեդիում»-ում, կամ եթե այնտեղ անց է կացվում ինչ-որ զանգվածային միջոցառում:

Մոստոնի որոշ բնակիչներ չհաշտվեց այս որոշման հետ, դիմելով բողոքարկման, բայց 2013 թվականի հունվարի 25-ին Մանչեսթերի քաղաքային խորհրդի դատական վերանայման վճիռը դրվել է՝ ի օգուտ ակումբի և քաղաքային խորհրդի[8]։ Այսպիսով, «Մանչեսթեր օֆ Յունայթեդ»-ը հաղթահարեց վերջին խոչընդոտը իր մարզադաշտի կառուցման սկզբի ճանապարհին:

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարության արժեքը գնահատվում է 6,5 միլիոն ֆունտ, ինչը ստացվում են հետևյալ աղբյուրներից՝

  • 2,000,000 ակումբը հավաքել է Community Shares սխեմաների շնորհիվ
  • 550,000 տրվում է Մանչեսթերի քաղաքային խորհրդի կողմից (հաստատվել է 2012 թվականի հունվարին)
  • 500,000 վարկ Մանչեսթերի քաղաքային խորհրդի կողմից
  • 918,000՝ գրանտ Sport England-ի կողմից
  • 500,000՝ գրանտ Football Foundation Community Facilities Fund-ի կողմից
  • 150,000՝ գրանտ Football Foundation Football Stadia Improvement Fund-ի կողմից
  • 303,000՝ պետական գրանտ
  • 90,000՝ գրանտ Viridor Waste Management-ի կողմից
  • 1,000,000՝ այլ աղբյուրներ, ներառյալ Ակումբների Զարգացման հիմնադրամը
Շինարարության բաման արարողություն

Շինարարության նախապատրաստման ժամանակ օգտագործվել է մարզադաշտի աշխատանքային անվանումը՝ «Մոստոն Քմյունիթի Ստեդիում»: 2014 թվականի ապրիլի 10-ին ակումբի անդամների ժողովում «Մանչեսթեր օֆ Յունայթեդ»-ի ղեկավարությունը երկրպագուներին առաջարկեց կատարել ընտրություն յոթ անուններից՝

  • Broadhurst
  • Broadhurst Park
  • FCUM Hall
  • Lightbowne Road
  • Ronald Johnson Ground
  • The Boardwalk
  • United of Manchester Stadium

Հաջորդ օրը՝ 2014 թվականի ապրիլի 11-ին, հայտարարվեցին քվեարկության արդյունքները. «Բրոդհերստ Պարկ» տարբերակը («Broadhurst Park») հավաքել էր ձայների ավելի քան 50%-ը[9]։

Շինարարություն և բացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր տրիբունայի շինարարություն, 2014 թվականի ապրիլ:

Մարզադաշտի շինարարությունը սկսվել է 2013 թվականի նոյեմբերին[10]:

2014 թվականի փետրվարին սկսվել է գլխավոր տրիբունայի կառուցումը։

2014 թվականի ապրիլին տեղադրվել է առաջին լուսավորող կայմը։

2014 թվականի օգոստոսին մարզադաշտում սկսվել է մարգագետնի անցկացումը:

Փորձարկման միջոցառումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 16-ին[11]: Յունայթեդի էքս-ֆուտբոլիստների դեմ հիմնական թիմի խաղին այցելել է ավելի քան 3000 հանդիսատես: Փորձարկման իրադարձությունը մարզադաշտը շահագործման հանձնելու պայմաններից մեկն էր:

Բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 29-ին Յունայթեդի Բենֆիկայի դեմ ընկերական հանդիպումով: Պորտուգալացիները հաղթել են 1-0 հաշվով: Բացման արարողությանը մասնակցել է 4,232 հանդիսատես[12]:

Առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 11-ին: Սթոքպորտ Քաունթիը Յունայթեդ օֆ Մանչեսթերին հաղթել է 2-1 հաշվով՝ 3,199 հանդիսատեսի ներկայությամբ։ Նոր մարզադաշտում առաջին պաշտոնական գոլը խփել է ՖԱ Յունայթեդի կիսապաշտպան Ռորի Ֆալոն[13]:

Տրիբունաներ և ենթակառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենտ-Մերի Ռոադ Էնդ
Տեսարան Սենտ-Մերի Ռոադ Էնդից

Բրոդհերստ Պարկի երկրպագուները տեղավորվում են չորս ամբիոններում՝ Մեյն Սթենդ, Նորս Սթենդ, Լայթբոուն Ռոադ Էնդ և Սենտ-Մերի Ռոադ Էնդ։ Վերջին երկու տրիբունաները գտնվում են դարպասների ետևում:

Մեյն Սթենդը կենտրոնական տրիբունան է, և միայն դրանում կան նստատեղերը: Տրիբունային տարածքների տակ տեղակայված են ակումբի գրասենյակը, հանդերձարանները, բժշկական կենտրոնը և բարը: Այս տրիբունայի մի մասը մնացել է չկառուցված (այն պահպանված է), ապագայում այդ հատվածները կարող են ավարտվել, ինչը թույլ կտա տարողությունը հասցնել մինչև 5,000-ի:

Սենտ-Մերի Ռոադ Էնդը մարզադաշտի ամենատարողունակ և աղմկոտ տրիբունան է: Այստեղ՝ դարպասի հետևում, հավաքվում է երկրպագուների հիմնական զանգվածը: Տրիբունային տարածքների տակ տեղակայված է ևս մեկ բար:

Նորս Սթենդը գտնվում է կենտրոնական տրիբունայի դիմաց, բայց տեղավորում է ընդամենը մի քանի հարյուր հանդիսատես, բոլոր տեղերը կանգնած են: Այստեղ էլ տեղադրված է փոքրիկ տրիբունա, որտեղից տեղի է ունենում հանդիպման նկարահանումը և ռադիո հեռարձակումը:

Լայթբոուն Ռոադ Էնդը ամենափոքր տրիբունան է, որը գտնվում է դարպասի հետևում՝ Սենտ-Մերի Ռոադ Էնդի դիմաց։ Տեղավորում է մի քանի հարյուր երկրպագու, բոլոր տեղերը կանգնած են:

Տեղական կապի օպերատորի հետ համագործակցության շնորհիվ ամբողջ մարզադաշտում հասանելի է անվճար Wi-Fi:

Մարզադաշտի կողքին կան կայանատեղիներ (այդ թվում՝ հեծանիվների համար) և մի քանի մարզվելու դաշտեր, որոնցից մեկում տեղադրված է արհեստական մարգագետին:

ՅՄ-ի մարզադաշտը գտնվում է պարկից ոչ հեռու, որի պատվին էլ անվանվել է։

Բրոդհերստ Պարկը կառուցվել է ընդլայնվելու և տարողությունը մեծացնելու հնարավորությամբ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://fc-utd.co.uk/m_oppgrounds4.php?venue=256
  2. «Бродхерст Парк». fcunited.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  3. «ФК Юнайтед планирует построить новый стадион в Ньютон Хит!». fcunited.ru. 2010 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Новый стадион ЮМ не будет построен в Ньютон Хит». fcunited.ru. 2011 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Стало известно новое место строительства стадиона ЮМ». fcunited.ru. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  6. O'Mara, Dave FC United of Manchester Official Matchday programme / Կաղապար:Нп3. — 15. — United Kingdom, 2011. — Т. 7. — С. 10—13.
  7. «Городской совет Манчестера: новому стадиону Юнайтед быть!». fcunited.ru. 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  8. «Очередная судовая инстанция: стадиону в Мостоне быть!». fcunited.ru. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  9. «Стадион ЮМ получит название "Бродхерст Парк"». fcunited.ru. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Открытие строительства стадиона ЮМ (фотоотчет)». fcunited.ru. 2013 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Открытие Бродхерст Парк состоится 29 мая». fcunited.ru. 2015 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  12. «ФК Юнайтед 1-2 Стокпорт Каунти». fcunited.ru. 2015 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  13. «Открытие Бродхерст Парк состоится 29 мая». fcunited.ru. 2015 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոդհերստ Պարկ» հոդվածին։