Jump to content

Բրնձի քացախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրնձի քացախ
Ենթակատեգորիաքացախ Խմբագրել Wikidata
Նյութբրինձ Խմբագրել Wikidata

Բրնձի քացախ (չին. 米醋, փինյին mǐcù), բրնձի խմորումից ստացվող քացախ, արտադրվում է հիմնականում Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա) և Հարավարևելյան Ասիաի (Վիետնամ) երկրներում։ Օգտագործվում է որպես համեմունք՝ տապակած կարտոֆիլի, տարատեսակ սոուսների, սուշիի և այլ ուտեստների հետ։

Բրնձի քացախը կարող է ունենալ բազմազան տարատեսակներ՝ կախված օգտագործվող բրնձի քանակից, բրնձի տեսակից, այլ բաղադրիչներից և խմորման գործընթացից։

  • Ճապոնական բրնձի քացախը (ճապ.՝ komezu) գրեթե անգույն է։ Այն պատրաստվում է մեկ լիտրում առնվազն 40 գրամ բրնձով և սովորաբար օգտագործվում է սուշիի հետ։ Անգլերենի «rice vinegar» տերմինը սովորաբար վերաբերում է հենց այս արտադրանքին։ Նրանում քացախաթթվի պարունակությունը մոտավորապես 5% է[1]։
  • Ճապոնական շագանակագույն քացախ - պարունակում է ցորենի թեփ և բրնձի հատիկների ավելի մեծ մասնաբաժին, ինչը նրան տալիս է շագանակագույն երանգ։
  • Հարավային Կորեան արտադրում է մաքուր սպիտակ բրնձից պատրաստված բրնձի քացախ: Նրանք նաև արտադրում են շագանակագույն բրնձից պատրաստված բրնձի քացախ, որը ունի բաց դեղին երանգ[2]։
  • Չինական «դեղին» գինուց (չին. 黄酒, փինյին Huángjiǔ) պատրաստված բրնձի քացախին սովորաբար ավելացվում է ցորենի թեփ, որի արդյունքում այն ստանում է բաց շագանակագույնից մինչև շագանակագույն գույն։ Թթվայնությունը կազմում է մոտավորապես 4%[3]։
  • Սև քացախ (չին. 山西老陈醋, փինյին Shānxī lǎo chéncù) - ցորենի թեփի մեծ քանակ պարունակող և սև գույն ունեցող քացախ, պատրաստվում է բրնձից, սակայն, սովորաբար չի կոչվում բրնձի քացախ[4]։
  • Կարմիր քացախ - պատրաստվում է կարմիր խմորիչային բրնձի (չին. 红曲米, փինյին Hóng qū mǐ) ավելացմամբ, ունի վառ կարմիր գունավորում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «chinesefood.about.com».
  2. «Nuruk Fermented Grain Vinegar - Arca del Gusto». Slow Food Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  3. «Chinese Vinegar». Confucius was a Foodie (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  4. Sara (2025-05-06). «What is Chinese Black Vinegar and How to Use It?». www.thechoppingblock.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.
  5. Everyone (2019-10-03). «Chinese Red Vinegar». The Woks of Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-16-ին.