Բրյուսելի մետրոպոլիտեն
Բրյուսելի մետրոպոլիտեն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն և հասարակական տրանսպորտ |
Կառավարիչ | STIB/MIVB? |
Երկիր | ![]() |
Քաղաք | Բրյուսել |
Բացման տարեթիվ | սեպտեմբերի 20, 1976 |
Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
Գծեր | Brussels Metro line 1?, Brussels Metro line 2?, Brussels Metro line 5?, Brussels Metro line 6?, Yser/IJzer metro station?, Jacques Brel metro station?, King Baudouin metro station?, Heysel/Heizel metro station?, Bockstael metro station?, Madou metro station?, Comte de Flandre/Graaf van Vlaanderen metro station?, Kunst-Wet/Arts-Loi metro station?, Porte de Hal/Hallepoort metro station?, Belgica metro station? և De Brouckère metro station? |
![]() | |
![]() |
Բրյուսելի մետրոպոլիտեն (ֆր.՝ Métro de Bruxelles, հոլ.՝ Brusselse metro), մետրոյի գծերի համակարգ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Բացվել է 1976 թվականին։ Այն ունի 59 կայարան։ Ցանցերի ընդհանուր երկարությունը 39.9 կմ է։ Կայանների միջև միջին հեռավորությունը մոտավորապես 650 մ է։ Մետրոն շահագործվում է STIB / MIVB քաղաքային ընկերության կողմից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի մետրոյի առաջին շինարարական ծրագրերը ստեղծվել են 1892 թվականին։ Այնուամենայնիվ, առաջին ստորգետնյա քաղաքային տրանսպորտային գիծը կառուցվել է միայն 1965-1969 թվականներին։ 1970 թվականին բացվել է առաջին ուղիղ գիծը Պորտ դը Նամյուրի և Մադուի կայարանների միջև։
Բրյուսելում մետրոյի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1976 թվականի սեպտեմբերի 30-ին, Բելգիայի թագավոր Բոդուենի մասնակցությամբ։ Սկզբում մետրոն բաղկացած է եղել 16 կայարաներից. մետրոյի առաջին գիծը տարածվեց դեպի արևելք, որտեղ բաժանվեց երկու ճյուղի` Թոմբերգ և Բոուլուի վերջնական կայարաններով։
1980-ական թվականներին համակարգն ակտիվորեն ընդլայնվեց։ 1988 թվականին ստեղծվեց մետրոյի երկրորդ գիծը, որը ժամանակին զգալիորեն ընդարձակվելով՝ պաշտոնապես դարձավ մետրոյի երկրորդ գիծը։ Մետրոյի համակարգը իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 2009 թվականին, երբ Դելակրուա կարարանից Հարավային կայարան գիծն ավելացնելու արդյունքում երկրորդ գիծը դարձավ օղակաձև։ Դրանից հետո նախկին երկու գծերը պաշտոնապես դարձան մետրոյի ներկայիս չորս երթուղիները։
2016 թվականի ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 22-ին պայթյուններ տեղի ունեցան Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում[2]։ Մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մետրոյում մահացել է 17 մարդ, 106 ուղևոր վիրավորվել են։ Պայթյունից հետո մետրոպոլիտենը փակ էր մինչև ապրիլի 13-ը[3][4][5]։ Մալբեկ կայարանի աշխատանքը վերականգնվել է ապրիլի 25-ին։ Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը։
Գծեր և կայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի մետրոպոլիտենի ցանցը 2009 թվականի ապրիլի վերակազմավորումից հետո բաղկացած է 4 գծերից․
- Գիծ 1, քաղաքի կենտրոնի արևմուտքից դեպի արևելք։
- Գիծ 2, օղակ քաղաքի կենտրոնում։
- Գիծ 5, հարավ-արևմուտքից քաղաքի կենտրոնով դեպի հարավ-արևելք։
- Գիծ 6, օղակով (ամբողջությամբ 2-րդ գիծը) դեպի հյուսիս-արևմուտք։
3, 4 և 7 համարի գծերը պատկանում են տրամվային, որն ներառում է ստորգետնյա տրամվայը։ Այն կառուցվել է 1970-ական թվականներից մինչև 1990-ականները, սակայն ամբողջությամբ չի վերափոխվել մետրոպոլիտենի։
Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Activity Report 2011 - Figures & statistics '11»։ STIB/MIVB։ էջ 08։ Վերցված է 2013-09-15
- ↑ «LIVE. Tientallen doden bij aanslagen in Brussel: "ISIS eist aanslagen op"» (հոլանդերեն)։ nieuwsblad։ 22.03.2016։ Վերցված է 2016-03-22
- ↑ Метро Брюсселя возобновило свою работу после терактов — Новости Укринформ
- ↑ Все станции брюссельского метро, за исключением «Мальбек», вновь открылись для пассажиров
- ↑ «Բրյուսելի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2018-10-13