Jump to content

Բրի (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրի (այլ կիրառումներ)
Բրի
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից և սպիտակ բորբոսով պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանԻլ դը Ֆրանս և Brie?
Կաթկովի կաթ
ԱնունովBrie?
 Brie Վիքիպահեստում

Բրի (ֆր.՝ Brie), փափուկ պանիր կովի կաթից[1], անվանումը ստացել է ֆրանսիական գավառից (Փարիզից ոչ հեռու գտնվող Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջան), որտեղ այն առաջին անգամ պատրաստել են։ Բրին աշխարհում ամենահայտնի ֆրանսիական պանիրներից մեկն է։ Քանի որ այս անունը համատեղում է մեծ թվով առանձին տեսակներ, ճիշտ կլինի խոսել բրի պանրի ընտանիքի մասին։ Տարբեր երկրներում արտադրվում են պանրի շատ տեսակներ՝ ներառյալ հասարակ բրի, բույսերով, կրկնակի և եռակի բրի և առանց կովի կաթի ստացվող տեսակներ։ Գոյություն ունի բրիի ավելի քան տասնյակ տեսակներ, սակայն Ֆրանսիայում հավաստագիր ունեն միայն երկու տեսակները՝ Բրի դը Մոն (Brie de Meaux) և Բրի դը Մելեն (Brie de Melun), որոնք կրում են Փարիզից արևելք գտնվող փոքր քաղաքների անուններ АОС (ֆր.՝ Appellation d'origine contrôlée).

Բրի՝ֆրանսիական հնագույն պանիրներից մեկը։ Հայտնի է, որ դեռ միջնադարում ամենապահանջված պանիրներից է եղել։

Բրին թագավորական պանիր է եղել։ Շամպայնի դքսուհին՝ Բլանկա Նովարսկայան, բրին որպես նվեր ուղարկում էր թագավոր Ֆիլիպ II Օգոստոսին, վերջիսն դրանից միշտ հիացմունք էր ապրում։ Ծննդյան տոներին ընդառաջ պալատական տիկնայք, Շառլ Օռլեանի դուքսից, որպես նվեր անհամբեր սպասում էին թարմ բրի։ Բրի պանրի երկրպագուներ են եղել Մարգո թագուհին ու Հենրի IV-ը։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրի պանրին բնորոշ է թույլ մոխրագույն երանգը՝ «ազնիվ» սպիտակ բորբոսի տակ (Penicillium camemberti կամ Penicillium candidum): Կառուցվածքով՝ 30-60 սանտիմետր տրամագծով և 3-5 սանտիմետր հաստությամբ, «թխվածք» է հիշեցնում։ Ամոնիակի թեթև հոտ ունեցող փափուկ և հաճելի համով պանիր է։ Բորբոսի շերտը ամիակի հստակ արտահայտված բույր ունի, բայց ուտելի է։

Նոր պատրաստված բրին փափուկ ու նուրբ համ ունի։ Հասունացմանը զուգահեռ՝ ձեռք է բերում արտահայտիչ սուր համ։ Որքան բարակ է բրիի շերտիկը, այնքան սուր է համը։ Բրի արտադրում են տարվա ցանկացած եղանակին և համարվում է ամենաունիվերսալը ֆրանսիական պանիրների ցանկում, քանի որ օգտագործում են և՜ տոնական սեղանին և՜ սովորական ընթրիքին։ Ավելի լավ է Բրին ուտել սենյակային ջերմաստիճանի, դրա համար անհրաժեշտ է նախապես դուրս բերել այն սառնարանից (կամ նկուղից). լավ է պահպանվում +2…-4 °C ջերմաստիճանում։

Բրիպանրի համը նման է կամամբերին, բայց նրա յուղայնությունը ավելի ցածր է՝ 25 %.

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բրի, պանրի տեսակ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Масуи К., Ямада Т. Французские сыры : иллюстрированная энциклопедия = [French Cheeses] / Казуко Масуи, Томоко Ямада ; вступ. сл. Ж. Робюшон ; пер. с англ.: С. Сапронов ; фото Й. Маруяма. — СПб. : Изд. дом «Нева», 2003. — 240 с. — (A Dorling Kindersley Book). — ISBN 5-7654-2333-7.
  • Le Grand Larousse gastronomique (խմբ. Isabelle Jeuge-Maynart), «Larousse», ISBN 978-2-03-582360-1։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրի (պանիր)» հոդվածին։