Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին

Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին, բրիտանական ածխային արդյունաբերության աշխատավորական շարժման պատմության գլխավոր իրադարձություն։ Գործադուլը դարձել է որոշիչ իրադարձություն բրիտանական աշխատավորական շարժման մեջ տվյալ փուլում և նրա պարտությունը նշանակալի թուլացրել է բրիտանական արհմիությունները։ Այն նաև դիտարկվում է որպես Մարգրետ Թետչերի և պահպանողական կուսակցության գլխավոր քաղաքական և գաղափարական հաղթանակը։

Գործադուլը դարձել է պայքարի բավականին սուր գործողությունը, քանի որ Հանքափորների ազգային միությունը (ՀԱՄ) եղել է երկրի ամենաուժեղ արհմիություններից մեկը, և շատերի կարծիքով, այդ թվում իշխանության ղեկին գտնվող պահպանողականների, հենց այն ստիպեց Հիթին հրաժարական ներկայացնել 1974 թվականի գործադուլի ժամանակ։ Հաջորդ գործադուլներն ավարտվել են հանքափորների պարտությամբ և Թետչերի կառավարությունը կարողացել է ամրապնդել իր պահպանողական ֆինանսական ծրագիրը, իսկ ՀԱՄ-ը որպես քաղաքական ուժ վերջնականապես դադարել է գոյություն ունենալ։

Գործադուլը խորը ճեղք է առաջացրել բրիտանական հասարակության ներսում և բերել է նշանակալի հետևանքների, հատկապես Հյուսիսային Անգլիայում և Ուելսում։ Գործադուլի հետ կապված դեպքերի ժամանակ մահացել է տաս մարդ՝ 6-ը պահակախմբի անդամներից, երեք-ը դեռահաս, որոնք ածուխ էին որոնում,ինչպես նաև տաքսու վարորդ, որը գործադուլին չմասնակցող հանքափորին աշխատանքի էր տանում։

Դեպքերի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի մարտի սկզբին Ածխային արդյունաբերության ազգային վարչությունը (ԱԱԱՎ) հայտարարել է այդ ճյուղի արդիականացման և մեկ տարվա ընթացքում 20 հանքի փակման նաև 20 հազար հանքափորի աշխատանքից ազատելու անհրաժեշտության մասին:Ի պատասխան՝ մարտի 12-ին Հանքափորների ազգային միությունը հայտարարել է բոլոր ածխային հանքերում գործադուլների մեկնարկի մասին։ Գործադուլավորները պահանջում էին իրենց էլ մասնակից դարձնել ածխային ճյուղի ճակատագիրը որոշելու հարցին։

Հանքափորներին տարբեր ձևերով իրենց աջակցությունն էին հայտնել երկաթուղայինները, մետաղագործները, բեռնատարների վարորդները, տպագրիչները, ծովայիններն ու նավահանգստի բանվորները։ Շատ արհմիություններ գործադուլավորներին ֆինանսական աջակցություն էին ցույց տալիս։ Ամբողջ երկրով դրամահավաք էր իրականացվում գործադուլավորներին և նրանց ընտանիքի անդամներին օգնելու համար։

Հակաարհմիութենական օրենքների համաձայն Հանքափորիների ազգային միության վրա դրվել են խոշոր տուգանքներ։ Երբ արհմիությունը հրաժարվել է վճարել տուգանքը, նրա բանկային հաշիվները սառեցվել են։ Դրանից հետո տարաձայնություններ են սկսվել գործադուլի ղեկավարների շրջանում։ 1985 թվականի մարտին ՝ գործադուլի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, Հանքափորների ազգային միության կոնֆերանսի որոշմամբ, չհասնելով իրենց պահանջների բավարարմանը, վերադարձան աշխատանքի։

Հաջորդ ամիսների ընթացքում ԱԱԱՎ-ը փակել է բոլոր անեկամտաբեր հանքերը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հանքափորներ ազատվել են աշխատանքից[1]։

Հանքափորների գործադուլի ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել ԼԳԲՏ շարժման կողմից ստացված աջակցությունը, որի հետևանքով ձևավորվել է ամուր միություն ԼԳԲՏ շարժման և աշխատավորական շարժման միջև և դարձել է շատ կարևոր շրջադարձային կետ ակտիվիստների իրավունքների համար պայքարում Մեծ Բրիտանիայում։

Մարգրետ Թետչերի և Միխայիլ Գորբաչովի հանդիպման ժամանակ (1984 թվականի դեկտեմբերին) վերջինս հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը չի աջակցում Հանքափորների ազգային միությանը[2]։

Կինոմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեպքերը էկրանավորվել է Մետյու ՈՒարկուսի կողմից (англ. Matthew Warchus) 2014 թվականին «Հպարտություն» ֆիլմում։

«Բիլլի Էլլիոտ» ֆիլմի դեպքերը և համանուն մյուզիքլը պտտվում են հանքափորների առաջնորդների ֆոնին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lyddon, Dave. «The 1984-85 Miners' Strike». TUC History Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  • «Watching the pits disappear». BBC News. 2004 թ․ մարտի 5. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին. Map showing location of pits in 1984 and the closures each year up to 2004.
  • Beatty, Christina; Fothergill, Stephen; Powell, Ryan. «Twenty Years On: Has the Economy of the Coalfields Recovered?» (PDF). Centre for Regional Economic and Social Research, Sheffield Hallam University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • «Britain's Nationalised collieries from 1947». Northern Mine Research Society. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին. Includes lists of mine closure dates.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանացի հանքափորների գործադուլը 1984—1985 թվականներին» հոդվածին։