Բրիտանական մանդատը Պաղեստինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական մանդատը Պաղեստինում
ՏեսակՄանդատ (քաղաքական) և Մանդատային տարածքներ
Երկիր Բրիտանական կայսրություն
Լեզուանգլերեն
ՏեղանքUnited Nations Office at Geneva?
Հիմնական թեմաhomeland for the Jewish people?

Բրիտանական մանդատը Պաղեստինում, հայտնի է նաև որպես Պաղեստինի մանդատ (անգլ.՝ Mandate for Palestine), Ազգերի լիգայի իրավական փաստաթուղթ է, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի այն տարածքների ժամանակավոր կառավարման համար, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Բրիտանական մանդատի կազմում ընդգրկված է, Նաբլոսը, Սիրիա վիլայեթը, Բեյրութ վիլայեթի հարավը, և Երուսաղեմի մարզը (մինչ Մուդրոսի զինադադարը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինի մանդատի նախագիծը պաշտոնապես հաստատվել է Ազգերի լիգայի խորհրդի կողմից 1922 թվականի հուլիսի 24-ին, այնուհետև լրացվել է 1922 թվականի սեպտեմբերի 16-ի Անդրհորդանանի հուշագրով[1], ուժի մեջ է մտել 1923 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Լոզանի խաղաղության պայմանագրի վավերացումից հետո[2]։ Մանդատն ավարտվել է 1948 թվականի մայիսի 14-ի կեսգիշերին[3]։

Իրավական հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթուղթը հիմնված էր Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածում 1920 թվականի ապրիլի 25-ի և Սան Ռեմոյի բանաձևում ամրագրված սկզբունքների վրա, որոնք դաշնակից տերությունները կնքեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ազգերի լիգայի մանդատային համակարգը նախատեսված էր կառավարելու Մերձավոր Արևելքի այն տարածքները, որոնք 16-րդ դարից սկսած Օսմանյան կայսրության մաս էին կազմում, «մինչև այն պահը, երբ նրանք կարողանան միայնակ գոյատևել»[4]։ Մոտավոր սահմանը Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի տարածքների հետ որոշվել է Պոլետ-Նյուքոմ համաձայնագրով, 1920 թվականի դեկտեմբերի 23-ով[5]։

Անդրհորդանան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի հուլիսին Մայսալունի ճակատամարտից հետո Անդրհորդանանը անտեր տարածք էր։ Բրիտանիան գերադասեց խուսափել Պաղեստինի հետ Անդրհորդանանին միանալուց մինչև 1921 թվականի մարտին Կահիրեում կայանալիք հանդիպումը, որտեղ որոշվեց, որ այս տարածքը կկառավարվի Աբդուլլահ իբն Հուսեյնի կողմից Պաղեստինի մանդատով[6]։ Անդրհորդանանի հուշագիրը վերացրեց հրեաների՝ Հորդանան գետից արևելք ընկած տարածքում բնակավայրեր հիմնելու իրավունքը։ Հուշագրի դրույթները կյանքի կոչելու համար Մեծ Բրիտանիայի ընդհանուր ղեկավարությամբ ստեղծվեց «Անդրհորդանանի գրասենյակը»։ 1928 թվականի փետրվարի 20-ի պայմանագրի համաձայն Անդրհորդանանը ստացավ զգալի ինքնավարություն և հետագայում լիովին անկախացավ Մեծ Բրիտանիայի հետ 1946 թվականի մարտի 22-ին կնքված պայմանագրով։

Ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի նոյեմբերի 29-ին, մանդատի ավարտից քիչ առաջ (1948 թ. մայիսի 14), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց թիվ 181 բանաձևը, որով որոշվում էր Պաղեստինի հետագա վարչակազմը։ Բանաձևը նախատեսում էր Պաղեստինում երկու պետությունների ստեղծում՝ արաբական և հրեական. Երուսաղեմ քաղաքը մնաց Միավորված ազգերի կազմակերպության վերահսկողության տակ[7]։ Մանդատի վերջին օրը պաղեստինյան հրեաները հայտարարեցին անկախ Իսրայել պետության ստեղծման մասին։ Հետագա արաբա-իսրայելական պատերազմի արդյունքում Պաղեստինում արաբական պետություն չստեղծվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marjorie M. Whiteman, Digest of International Law, vol. 1, US State Department (Washington, DC: U.S. Government Printing Office, 1963) pp 650—652
  2. Palestine Royal Commission Report Presented by the Secretary of State for the Colonies to Parliament by Command of His Majesty, July 1937, Cmd. 5479 Արխիվացված 27 Հունվար 2012 Wayback Machine. His Majesty’s Stationery Office., London, 1937. 404 pages + maps. (Peel Report, 45 MB)
  3. The roots of separatism in Palestine: British economic policy, 1920—1929, Barbara Jean Smith, Syracuse University Press, 1993
  4. Article 22, The Covenant of the League of Nations Արխիվացված 2011-07-26 Wayback Machine and "Mandate for Palestine, " Encyclopedia Judaica, Vol. 11, p. 862, Keter Publishing House, Jerusalem, 1972
  5. «Accept Terms and Conditions on JSTOR» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Роган, 2017, էջ 487
  7. «A/RES/181(II) of 29 November 1947». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Louis, Wm. Roger (1969). The United Kingdom and the Beginning of the Mandates System, 1919—1922. International Organization, 23(1), pp. 73–96.
  • Paris, Timothy J. (2003). Britain, the Hashemites and Arab Rule, 1920—1925: The Sherifian Solution. London: Routledge. 0-7146-5451-5
  • Aruri, Naseer H. (1972). Jordan: A Study in Political Development (1921—1965). Martinus Nijhoff Publishers. 978-94-010-2773-1
  • Christopher Sykes (1973). «Crossroads to Israel». Indiana University Press. ISBN 0-253-20165-9. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]