Բրիստոլի ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրիստոլի ջրանցքից)
Բրիստոլի ծոց
Տեսակջրանցք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՍոմերսեթ, Դևոն և South Wales?
Մասն էՀյուսիսային Ատլանտիկա
Հոսող հոսքերRiver Tawe?, River Neath?, River Ely?, Rhymney River?, River Ogmore?, River Axe?, River Brue?, Clyne River?, River Afan?, River Banwell?, River Heddon?, River Horner?, Washford River?, River Thaw?, River Holford?, East Lyn River?, Սևերն, Usk? և Էյվոն
Քարտեզ
Քարտեզ

Բրիստոլի ծոց կամ Բրիստոլի ջրանցք (անգլ.՝ Bristol Channel[1], վալլիերեն՝ Môr Hafren), Ատլանտյան օվկիանոսի ծոց Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան ափերի մոտ։ Երկարությունը 230 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 126 կմ, խորությունը՝ 50 մ։ Ձգվում է Սևեռնի գետաբերանից մինչև Կելտական ծով՝ Հարավային Ուելսը բաժանելով անգլիական Սոմերսեթ և Դևոն կոմսություններից։ Գագաթում փոխվում է Սևեռն գետի էստուարիայի։ Անվանումը կապված է անգլիական Բրիստոլ նավահանգստային քաղաքի հետ[2]։

Հիմնական նավահանգիստներն են Բրիստոլը, Կարդիֆը և Նյուպորտը[3]։

Արևելքից ծովածոցի մուտքի մոտ է գտնվում Մեծ նավամատույցը (անգլ.՝ Weston-super-Mare Grand Pier):

Բրիստոլի ծոցի ափամերձ ընդարձակ տարածքների ազգային պարկի կարգավիճակ է շնորհվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bristol Channel» (անգլերեն). Би-би-си. 2005 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «The River Severn at Brean Down» (անգլերեն). primaryhomeworkhelp.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիստոլի ծոց» հոդվածին։