Բրիջիթ Բրինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջիթ Բրինք
Դիմանկար
Ծնվել է1970
ԾննդավայրԻստ Գրանդ Ռապիդս, Քենտ շրջան, Միչիգան, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Քենյոն քոլեջ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայում ԱՄՆ դեսպան և Սլովակիայում ԱՄՆ դեսպան
 Bridget A. Brink Վիքիպահեստում

Բրիջիթ Էն Բրինք անգլ.՝ Bridget Ann Brink, 1970, Իստ Գրանդ Ռապիդս, Քենտ շրջան, Միչիգան, ԱՄՆ[1])[2], ամերիկացի դիվանագետ, Ուկրաինայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջիթ Բրինքն ավարտել է Միչիգան նահանգի Իստ Գրանդ Ռապիդս դպրոցը, քաղաքագիտության բակալավրի աստիճանի կոչում է ստացել Քենյոն քոլեջից, իսկ միջազգային հարաբերությունների և քաղաքական տեսության մագիստրոսի կոչում՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցից։

Նա Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտ աշխատանքի է անցել 1996 թվականին։ 1997-1999 թվականներին որպես քաղաքական հարցերի հյուպատոսական պատասխանատու աշխատել է Բելգրադում ԱՄՆ դեսպանատանը։ Մինչև 2002 թվականը նա աշխատել է Կիպրոսում, այնուհետև՝ մինչև 2004 թվականը՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի Եվրոպայի գծով հատուկ օգնական։ 2005-2008 թվականներին նա զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքական և տնտեսական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Հետագայում Բրիջիթ Բրինքը դարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Եվրոպայի հարցերով փոխտնօրեն, որից հետո միացել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդին՝ որպես Էգեյան ծովի և Հարավային Կովկասի համակարգող, որտեղ համակարգել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում։

2014 թվականից մինչև 2015 թվականի օգոստոսը զբաղեցրել է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ԱՄՆ դեսպանատան փոխղեկավարի պաշտոնը։

2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրինքին նշանակել է Սլովակիայում դեսպան։ 2019 թվականի մայիսի 22-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրականորեն հայտարարել է նրա առաջադրման մասին։

Բրինքի երդմնակալությունը որպես Սլովակիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 1-ին[3]։ 2019 թվականի օգոստոսի 20-ին նա իր հավատարմագրերը հանձնել է Սլովակիայի նախագահ Զուզանա Կապուտովային[4]։

2022 թվականի ապրիլի 25-ին նախագահ Ջո Բայդենը Բրիջիթ Բրինքին նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան[5]։ Մեկ օր անց նրա թեկնածությունն ուղարկվել է Սենատ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը։ Նրա թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից 2022 թվականի մայիսի 18-ին, իսկ մայիսի 30-ին Բրինքն իր հավատարմագրերը հանձնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.woodtv.com/news/ukraine-crisis/east-grand-rapids-native-nominated-as-ambassador-to-ukraine/ — 2022.
  2. «Students discussed current topics with the US Ambassador». University of Economics in Brataslava. 2019 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. «Brink Bridget A. – Slovak Republic – April 2019. CERTIFICATE OF COMPETENCY». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  4. «PN520 — Bridget A. Brink — Department of State 116th Congress (2019-2020)». US Congress. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
  5. «President Biden Announces Nominee for Ambassador to Ukraine». The White House (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Senate unanimously confirms Brink as Ukraine ambassador». Politics, Policy, Political News- POLITICO. 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  7. «Посол США в Украине вручила верительные грамоты Зеленскому». NV.ua. 2022 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիջիթ Բրինք» հոդվածին։