Jump to content

Բրիուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրիուդ
ֆր.՝ Brioude[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Brioude-Nord?, canton of Brioude-Sud?, Վերին Լուար և arrondissement of Brioude?
Մակերես13,52 կմ²
ԲԾՄ414 մետր, 622 մետր, 442 մետր
Բնակչություն6523 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ43100[3]
Պաշտոնական կայքbrioude.fr(ֆր.)
Բրիուդ (Ֆրանսիա)##
Բրիուդ (Ֆրանսիա)

Բրիուդ (ֆր.՝ Brioude, օքս.՝ Briude), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական հատվածի հարավային մասում[4]՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի Վերին Լուար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուարի վտակ Ալյե գետի ափին՝ երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 410 կիլոմետր դեպի հարավ, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կլերմոն-Ֆեռանից 60 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5]։ Զբաղեցնում է 13,52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 6 637[6]։

Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք պատմա-մշակութային կառույցներ, որոնցից հիշատակության է արժանի հատկապես Սուրբ Ժուլիանի բազիլիկը՝ Օվեռնի ողջ տարածաշրջանում ամենամեծ քրիստոնեական սրբավայրը։

Մինչև 2015 թվականը համայնքը գտնվել է Օվեռն երկրամասի կազմում, 2016 թվականի հուլիսի 1-ից ընդգրկվել է Օվերն-Ռոն-Ալպեր միավորյալ երկրամասում[7]։

Ծնունդով բրիուդցի էր ամենաերկար ապրած ֆրանսիացին՝ Լուի դը Կազնավը (1897—2008), ով վախճանվել է 111 տարեկան հասակում:։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. INSEE commune file
  5. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  6. «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 10 січня 2016-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  7. Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції Արխիվացված 2015-12-24 Wayback Machine(ֆր.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիուդ» հոդվածին։